Վերջին մեկ ամսում պաշտոնից ազատվել է ԵՊՀ երկու պրոռեկտոր. փոփոխությունները շարունակվում են

Երեւանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ռեկտորի համապատասխան հրամանը եղել է ապրիլի 1-ին: Նույն օրը մեկ այլ հրամանով պրոռեկտորի պաշտոնում նշանակվել է ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը:

Համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն: Նա կշարունակի բուհում աշխատել որպես դոցենտ:

Գրիգորյանի հնարավոր պաշտոնանկության մասին ԵՊՀ-ում խոսում էին դեռ նախորդ ամսվա կեսից, բայց այն ժամանակ թե՛ համալսարանի լրատվական ծառայությունը, թե՛ ինքը պրոռեկտորը, միայն պատասխանում էին, որ նա շարունակում է աշխատել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում զբաղեցրած պաշտոնից ազատվել էր նաեւ ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը: Նա, ի տարբերություն Ալեքսանդր Գրիգորյանի, չէր հեռացել սեփական դիմումի համաձայն եւ ռեկտորի հրամանը վիճարկելու նպատակով դիմել է դատարան:

Ալեքսանդր Գրիգորյանի հետ կապ հաստատել եւ հեռանալու պատճառների մասին հարցնել մեզ չհաջողվեց:

Հավելենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր դիրքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել փոփոխությունների շարքի. նա հայտարարել է բուհում կառուցվածքային ու բովանդակային փոփոխությունների մեկնարկի մասին:

Տպել
1105 դիտում

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ

Թուրքիայից ԵՄ արտահանումը 2019-ի 7 ամսում կազմել է 47.2 մլրդ եվրո

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ