Տաշիրի տարածաշրջանի երկու գյուղեր որոշել են դուրս գալ խոշորացված համայնքի կազմից

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի 2 խոշորացված համայնքների 2 բնակավայրեր որոշել են դուրս գալ խոշորացված համայնքի կազմից: Մասնավորապես Նորաշեն համայնքը, որ խոշորացումից հետո անցել է Սարչապետի կազմի մեջ, ինչպես նաեւ Միխայլովկան, որը միացել է Մեծավան համայնքին:

ՀԺ-ի հետ զրույցում Նորաշենի վարչական ղեկավար Արմեն Բաղդասարյանն ասաց, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել ԱԺ պատգամավորներից մի քանիսի հետ, ներկայացրել իրենց դժգոհություններն ու ակնկալիքները: Վարչական ղեկավարն ասում է, որ դեռեւս գրավոր քայլեր չեն ձեռնարկել, բայց պատրաստվում են դիմել թե՛ մարզպետին, ու թե՛ տարածքային կառավարման նախարարին. «Գյուղի բնակչությունն է էդպես որոշել, մենք մեծ համայնք ենք, մոտ 1200 բնակիչ ունենք, էդքան տարի համայնքը կարողացել է լուծել իր խնդիրները»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Ներկայիս վարչական ղեկավարը Նորաշենի 9 տարվա գյուղապետն է եղել, ասում է՝ մոտ 25 մլն դրամ բյուջե են ունեցել, աշխատանքները նորմալ իրականացվել են: Բաղդասարյանը չի ժխտում՝ աշխատանքներ խոշորացումից հետո արվել են, բայց դա, ըստ նրա, բնակիչներին չի բավարարում. «Առաջին վնասը կրճատումներն էին, 9 աշխատողից մնաց 4-ը»: Բաղդասարյանը համակարծիք է բնակիչների հետ՝ առանձնանալը ճիշտ է, ստորագրահավաք են իրականացրել, որին կողմ է ստորագրել բնակչության ավելի քան 90 տոկոսը:

ՀԺ-ն զրուցեց նաեւ Մեծավան համայնքին միացած Միխայլովկայի վարչական ղեկավար Լյովա Դիլբարյանի հետ. «Ոնց որ հարեւանդ գա, նստի քո տանն ու ասի՝ տես, տան տերը դու ես, բայց ասողը ես եմ… էսպիսի վիճակ ա ստեղծվել, համայնքը զարգացման տանելու բազմաթիվ լուրջ հարցեր կան, բայց սաղ պռավալի ա տանում, էսպես չի կարող լինել, 1000 բնակիչ ունենք, մենք ուզում ենք, որ մեր համայնքը հետ չմնա իրենց համայնքից»,-ասաց Դիլբարյանը: Նա եւս, մինչ վարչական ղեկավար նշանակվելը, եղել է Միխայլովկայի համայնքապետը: Գյուղի բյուջեն, մինչ խոշորացումը, եղել է շուրջ 18 մլն դրամ: Դիլբարյանը դժվարանում է ասել, թե իրենց համայնքի գումարների քանի տոկոսն է ծախսվել գյուղի վրա: Այստեղ եւս ստորագրահավաք են իրականացրել. «Բնակիչները եկել, իրենց կարծիքն են հայտնել, պահանջել են, որ քայլեր անենք, կառավարությանը տեղեկացնել են, որ ուզում են դուրս գալ դրա կազմից… մեր ինչին է պետք խոշորացումը, ինչի պետք է ես ու իմ բնակիչները ամեն հարցի համար 15 կմ ճանապարհ գնանք, որ խոշորացված համայնքի ղեկավարն էլ մի օր կամ ընդունի, կամ չընդունի՝ հաջորդ օրը կանչի»,-դժգոհեց վարչական ղեկավարը:

Վարչական ղեկավարը բացառում է, թե այս ամենը իր կազմակերպածն է, մեկ անգամ եւս կրկնում է՝ բնակիչների պահանջն է, որին ինքը համակարծիք է: Ինչպես Նորաշենում, այնպես էլ Միխայլովկայում պատրաստվում են նամակ հղել վարչապետին ու ներկայացնել իրենց բողոք-առաջարկները. «Նախ մարզպետին կդիմեմ, հետո տարածքայինի նախարարին, հետո էլ՝ վարչապետին: Էսօրվա դրությամբ արոտավայրերի զարգացման ծրագիր է արվում, մենք եւս ընդգրկված ենք, ներդրողների հետ եռակողմ պայմանագիր ունենք, 900 հազար փող պետք ա փոխանցի խոշորացվածի ղեկավարը, ավագանով հաստատված է, բայց մարդը չի տալիս, ասում ա՝ չեմ ուզում՝ չեմ տալիս, ոնցոր իրա հոր տան սեփականությունն ենք ուզում…»,-հավելեց Լյովա Դիլբարյանը:

Սարչապետ խոշորացված համայնքի ղեկավար Բորյա Բարոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ է Նորաշենի՝ իրենց կազմից դուրս գալու ցանկությանը. «Դա իրենց կամքն է, ինձ պատճառն է հետաքրքիր…մի քանի հոգի եթե այդպես են ասում, դա դեռ ողջ բնակչությունը չէ»,-ասաց խոշորացված համայնքի ղեկավարն ու վստահեցրեց, որ ոչ ինքը բողոք ունի բնակիիչներից, ոչ էլ բնակիչներն իրենից. «Էդ համայնքից ունեցել ենք 2 ավագանի ու 1 վարչական ղեկավար: 2018թ-ի բյուջեն էլ են իրենք հաստատել, ծախսերն էլ, մինչեւ տարեվերջ ոչ մի դժգոհություն չի եղել»,-ասաց Բորյա Բարոյանը: Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ ասաց, որ միայն 2018թ-ին 80 հատ գիշերային լուսավորության լամպ է տեղադրել, միչնչդեռ գյուղապետը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում էր այդչափ աշխատանք տարել. «Համայնքը 100 տոկոսով լուսավորել ենք, զբաղվածության կենտրոնն ենք նորոգել, ինչ հնարավոր է եղել, արել ենք»:

Համայնքի ղեկավարն ասում է, որ Նորաշենի բնակիչները պահանջում են, որ իրենց գյուղի բյուջեն  ծախսվի միայն իրենց վրա. «Բա մյուս համայնքներն ինչ անեն»,-ասաց նա:

Խոշորացված Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Միխայլովկայի՝ խոշորացված համայնքի կազմից դուրս գալու ցանկությանն, ասաց, որ «օրենքից դուրս բաներ են անում, իրենց կամքն է, ոչ հարկ են տալիս, ոչ տուրք են տալիս»,-ասաց Վարդանյանը՝ մանրամասնելով, որ համայնքի բնակիչները որեւէ վճար չեն վճարում, փոխարենը միայն պահանջում են: Սերյոժա Վարդանյանի կարծիքով՝ Միխայլովկայում ցանկանում են առանձնանալ, քանի որ ըստ նրա, ինքը խիստ ու պահանջկոտ է, որը բնակչության սրտով չէ:

Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչությունից ՀԺ-ին փոխանցեցին, որ պաշտոնական որեւէ գրություն որեւ բնակավայրից նշված հարցով իրենք չեն ստացել:

Տպել
2335 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը