Լյուդվիգ Հարությունյանին չեմ ճանաչում, բայց դա չի նշանակում, որ ես թատրոն չեմ գնում. Կարեն Սարուխանյան

Ինչո՞ւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը չի գնում Գյումրու Դրամատիկական թատրոն: Խնդիրնե՞ր կան, թե՞ ժամանակը չի ներում:

Հիշեցնենք, որ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի ժպ Լյուդվիգ Հարությունյանը: Նա մասնավորապես առանձնացրել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորներին՝ ընդգծելով հատկապես Կարեն Սարուխանյանի թատրոն չհաճախելը:

«Շիրակի նախկին մարզպետը մեկ անգամ է եկել թատրոն, այն էլ, երբ թատրոն էր եկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը»,-ասել էր Լյուդվիգ Հարությունյանը:

Ինչու՞ չեք գնում թատրոն՝ ՀԺ-ի հարցից պատգամավորն անակնկալի եկավ: Ասաց՝ նման բան չկա:

«Խաղացանկը, որն ունի թատրոնը, ես գիտեմ, բոլոր ներկայացումներին ներկա եմ եղել: Ես թատրոն եմ հաճախել ե՛ւ մինչեւ մարզպետ դառնալս, ե՛ւ պատգամավոր դառնալուց հետո նաեւ: Ես թատրոնից հեռու մարդ չեմ: Այնպես որ, չգիտեմ, թե ինչու է նման բան ասվել: Ես անձամբ Լյուդվիգ Հարությունանին չեմ ճանաչում, բայց դա չի նշանակում, թե թատրոն չեմ գնում: Գեղարվեստական ղեկավարին կամ սխալ են զեկուցել, կամ նա լավ տեղեկացված չէ: Ասվածը երեւի նրա ենթադրություններն են, կամ երեւակայությունը»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

Տպել
2850 դիտում

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից

Մեկ շաբաթվա, 10 օրվա մեջ ադրբեջանական բանակը փլուզվելու է, ռազմաճակատի գծից զինվորները փախչելու են. քաղաքագետ

Երեւանի գովազդային վահանակներին քարոզչական հոլովակներ են պտտվում. ինչի մասին են դրանք

Թուրքական մասնակցությունը պատերազմին և վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանն անգամ թուրքական օգնության հետ բախվում է ծանր հարվածների, Թրամփը դեռ լուռ է, Մակրոնը՝ մտահոգ. ԶԼՄ-ներ

Ջավախքցիները խաղաղվել են, Արցախին ուղարկված օգնությունը Հայաստան հասավ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ ոչ հաղթանակով. Արայիկ Հարությունյան

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ

Գորիսում քաղաքացին նետվել է «Մինա» հյուրանոցի տանիքից

Հավաքված սննդի ու պարագաների ծավալն այնքան մեծ է, որ մի մասը պահեստավորվում է (տեսանյութ)

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շփման գծում ռազմական հանցագործություններ սանձազերծելու դեպքով հարուցվել է քրգործ