Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նոր վկաներ են հարցաքննվել. նրա աներ Արշակ Հակոբյանը նույնպես վկա է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ նախաքննությունը վերսկսելուց հետո գործով նոր վկաներ են հարցաքննվել:

Այս մասին մեր զրույցում ասաց գործով անցնող 9 մեղադրյալների պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ սույն գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, կողմերը ծանոթացել էին գործի նյութերին, սակայն դատախազությունը այն հետ էր ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության՝ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, խաղաղ հավաքներ եւ երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ կազմակերպելու համար եւ նույն օրը Հայանիստում խուլիգանություն կատարելու համար: Իսկ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում խուլիգանություն կատարելու համար. նրանք այդ օրը հարձակվել էին փողոցը փակած ցուցարար-ուսանողների վրա. Համբարձումյանը մեղադրվում է նաեւ ապրիլի 22-ին Հայանիստում տեղի ունեցած գործողությունների համար. այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։

Ընդհանուր առմամբ՝ այս գործով մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Աթանեսյան, քանի որ դատախազությունը գործը հետ է ուղարկել նախաքննական մարմնին՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու համար, դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, կամ որտեղ էր թերացել վարույթն իրականացնող մարմինը:

- Որոշմանը  ծանոթ չեմ, այն չի տրամադրվել պաշտպանության կողմին, կարող եմ ասել, որ իմ 9 պաշտպանյալների հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվում: Հրավիրում են ինչ-որ վկաների, թե ինչու եւ ինչ արժեք ունեն այդ ցուցմունքները, չեմ կարող հրապարակել, բայց  որեւէ էական հանգամանք նախաքննությանը նրանք չեն հայտնում: Ինձ մոտ տպավորություն է, որ պարզապես ձեւական մի քանի գործողություն են անում, որ փորձեն ուղարկել դատարան:

- Այսինքն՝ նախաքննությունը վերսկսելուց հետո նոր վկաներ են հարցաքննվե՞լ:

- Այո, առաջին անգամ, այդ մարդկանց անունները հայտնի են եղել, ուղղակի չգիտեմ՝ ինչի են հիմա կանչում, 10 ամիս անց:

- Իսկ իրենք ովքե՞ր են:

- Էրեբունու տարածքի բնակիչներ:

- Քանի որ դուք գործի նյութերին ծանոթացել եք, կոնկրետ Էրեբունու դրվագով, նախաքննական մարմինը ի՞նչ ապացույցներ է դրել Դավիթ Համբարձումյանի մեղադրանքի հիմքում:

- Վկաների ցուցմունքներ, բայց դրանք ապացույցներ էլ չեն համարվում: Ես ամենասկզբից էլ ասել եմ, որ Դավիթ Համբարձումյանը որեւէ առնչություն չունի Էրեբունու դեպքերի հետ:

- Բացառապես այդ ցուցմունքնե՞րն են, թե՝ այլ ապացույցներ եւս կան:

- Միայն այդ ցուցմունքներն են:

- Իսկ տեսանյութեր չկա՞ն:

- Կան, բոլորիդ հայտնի է, տեսագրությունները համացանցում կան, որեւէ ուրիշ բան չունի նախաքննական մարմինը, բայց այդ տեսագրությունները ոչինչ չասող են կոնկրետ անձանց մեղադրանքի հետ կապված:

- Նախաքննական մարմինը նշե՞լ է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը կազմակերպել զանգվածային անկարգությունները:

- Ոչ, մեղադրանքը միայն մասնակցությանն է վերաբերում այս պահին, բայց դրա վերաբերյալ որեւէ ապացույց չունեն:

- Նշեցիք, որ վկաների հարցաքննություններ են դրվել ապացույցի հիմքում, նրանց եւ Դավիթ Համբարձումյանի ցուցմունքներում էական հակասություններ եղե՞լ են, առերես հարցաքննելու անհրաժեշտություն եղե՞լ է:

- Բազմիցս միջնորդել եմ առերեսել, բայց միջնորդություններս մերժվել են:

- Ի՞նչ հիմնավորմամբ:

- Հիմնավորում չեմ գտնում այդ մերժումների մեջ, նշում են, որ նախաքննության մարմինը ինքն է որոշողը՝ ոնց քննություն կատարի:

- Իսկ ի՞նչ հակասություններ են եղել:

- Տեսեք, եթե մի անձը մյուսին մեղադրում է ինչ-որ արարքի մեջ, նա էլ ասում է՝ ես դա չեմ արել, այնտեղ չեմ եղել, դա չեղա՞վ հակասություն: Բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, մանրամասն չեմ կարող ասել, քանի որ դեռ նախաքննությունը չի ավարտվել, խոսքը գնում է բազմաթիվ վկաների հարցաքննության, առերեսումների մասին, փորձաքննությունների, տարբեր վարկածների ստուգման, այդ ամենը եթե կատարվի եւ կատարվի օբյեկտիվ, այս քրեական գործը ամեն դեպքում փլուզվելու է եւ իմ կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ նախաքննության մարմինը խուսափում է մեր միջնորդությունները բավարարելուց:

- Ընդհանուր տուժողներ կա՞ն, քանիսն են:

- 3-4 հոգի Էրեբունու դրվագով, 4 հոգի՝ Հերացու դրվագով, Հայանիստով՝ 3 հոգի:

- Էրեբունու դեպքով տուժողները ձեր պաշտպանյալներին հիշե՞լ են դեմքով:

- Ես նորից եմ ասում, իմ պաշտպանյալներից ոչ ոք այդտեղ չի եղել, ընդամենը դա զրպարտություն է, որը Մասիսի նախկին քաղաքապետի բարեկամներից մեկը որոշեց անել Դավիթի եւ իր ընկերների հանդեպ, սա է այս գործի ամբողջ էությունը, թե ինչու է այդ մարդկանց անունները տրվել: Իսկ տուժողները ոչ մեկին մատնացույց չեն արել, առավել եւս իմ պաշտպանյալներին:

- Այս գործով Արշակ Հակոբյանը (Դավիթ Համբարձումյանի աները) ի՞նչ կարգավիճակ ունի:

- Նա որպես վկա հարցաքննվել է եւ որեւէ առնչություն չունի այս դեպքերի հետ:

- Իսկ Գոռ Համբարձումյանի մասով ի՞նչ ապացույցներ կան:

- Գոռ Համբարձումյանը մանիպուլյացիաների զոհ է դարձել, մի ստից քաշքուկը դարձրել են ինչ-որ մի հատ հակահեղափոխության քայլ: Իրականում իրականությունը այլ է, Գոռը ցուցմունք չի տվել այդ մասով, այն, ինչ ես գիտեմ, նա կասի դատարանում: Սովորական կենցաղային բախում է եղել՝ հրահրված ցուցարարների կողմից, ուղղակի Գոռը հայտնվեց այնտեղ, որտեղ պետք չէր:

- Այսինքն՝ դուք Հերացիում տեղի ունեցածը ստից քաշքո՞ւկ եք որակում:

- Իհարկե:

- Ակտիվիստներին ծեծելու...

- Ակտիվիստները եկեղեցու սրբեր չեն, իրենք եւ իրենց որոշակի գործողություններով հրահրել են այդ ամեն ինչը, պետք չի դիտել այդ մարդկանց սուրբ, իսկ Գոռը՝ չար... Գոռը պատասխանել է իրեն վիրավորողներին: Ուրիշ հարց տամ, իսկ որ Գոռի մեքենան ջարդել են, ո՞վ պետք է վնասը հատուցի:

- Բայց ջարդե՞լ են:

- Իհարկե, նայեք տեսանյութը, կտեսնեք:

- Իսկ ինչո՞ւ հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն:

- Գոռին պետք է ճանաչել, ինքը հաղորդում չի ներկայացնի, այդ տիպի մարդ չի ինքը, հանգիստ մարդ է, շատ հանգիստ դրան վերաբերող:

- Իսկ իր մասնակցությամբ առերեսում եղե՞լ է:

- Այո, բոլոր առերեսումները եղել են, եւ տապալվել են: 2 դրվագով է եղել՝ Հայանիստով տապալվել է, Հերացիով քանի որ քննիչի կողմից դատավարական կարգ էր խախտվել, այդ պատճառով մենք ենք ընդհատել քննչական գործողությունը:

- Տուժողների հետ պետք է առերեսվե՞ր, թե՞ վկաների:

- Ե՛ւ տուժողների ե՛ւ վկաների:

Տպել
4265 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)