Ալիեւն այլեւս չի կարող խոսել այնպես, ինչպես խոսում էր նախորդ իշխանությունների հետ. քաղաքագետ

ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում այնքան խնդիրներ են կուտակվել, որ 1 կամ 2 հանդիպումը բավարար չէ, տասնյակ հանդիպումներ պետք է լինեն, որպեսզի լուրջ առաջընթաց գրանցվի։ Այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ խոսելով Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան–Ալիեւ հանդիպման մասին։

«Փաշինյան-Ալիեւ հանդիպումը խաղաղության գործընթացի մի մասն է։ Այնքան խնդիրներ են կուտակվել, որ 1 կամ 2 հանդիպումը բավարար չէ, տասնյակ հանդիպումներ պետք է լինեն, որպեսզի լուրջ առաջընթաց գրանցվի։ Պետք  է դադարել այս հանդիպումները դիտարկել որպես մենամարտ, որից մեկը հաղթող, մյուսը պարտվող է դուրս գալիս, բայց նաեւ չպետք է հսկայական առաջընթաց սպասել, քանի որ նման առաջընթացը տարիներ կպահանջի»,- ասաց պատգամավորը։

Զոլյանը կարեւորեց այս հանդիպումը՝ շեշտելով, որ երկխոսությունը վերսկսվեց ամենաբարձր մակարդակով։

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշեց, որ դիվանագիտության մեջ ասել՝ հաղթել կամ պարտվել, լավ տոն չէ. «30 տարի շարունակ ասել ենք՝ մենք հաղթեցինք, բայց պարզվում է՝ չենք հաղթել, պետք է ասեինք՝ չենք պարտվել։ Դիվանագիտության մեջ ասել՝ չենք պարտվել, արդեն հաղթության նշան է»։

Նավասարդյանի կարծիքով՝ հայկական կողմի սայթաքումներից է Մադրիդյան սկզբունքների ընդունումը. «1998 թվականի մեր սայթաքումից հետո Մադրիդյան սկզբունքների ընդունումը մեր մեկ այլ սայթաքումն էր, որը գուցե այն ժամանակ պետք էր ընդունել։ Բայց դրանից ոչ թե պետք է հեռանալ, այլ մտցնել կորեկցիաներ»։

Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանում այժմ լեգիտիմ իշխանություն է եւ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխության պատճառը դա է. «Ալիեւն այլեւս չի կարող խոսել այնպես, ինչպես խոսում էր նախորդ իշխանությունների հետ»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պնդեց, որ Մադրիդյան սկզբունքները այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է խոսել կարգավորման գործընթացում։ Իսկանդարյանի գնահատմամբ բանակցությունները բավական լավ մակարդակի վրա անցան. «Երկու կողմերն էլ արձանագրեցին, որ բանակցությունները պետք է շարունակվեն, ինչն էլ հենց ակնկալվում էր այս հանդիպումից»,- ասաց Իսկանդարյանը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ կարծում է, որ Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպումը բանակցություններ չէին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տեքստում դուք բառ չեք գտնի, որ դրանք բանակցություններ էին, այն հանդիպում էր։ Ադրբեջանի նախագահը իր խոսքին մեծ ազատություն  է տալիս՝ այն անվանելով թռիչքային փուլ, բանակցությունների մեկնարկային փուլ, սակայն հայկական կողմի եւ համանախագահների վերաբերմունքն այն է, որ սրանք նախապատրաստություններ են՝ բանակցությունները վերսկսելու համար, մենք տեսականորեն ցանկացած հանդիպում կարող ենք կոչել բանակցություններ, սակայն դրանք համարել կարգավորման խոր գործընթաց, չենք կարող»,- ասաց Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ այս հանդիպումով Ադրբեջանի նախագահին տրվեց ետ քայլ անելու հնարավորություն. «Այս հանդիպումով Ադրբեջանի նախագահին տրվեց ետ քայլ անելու հնարավորություն, քանի որ երեք տարի առաջ այս օրերին տեղի ունեցած պատերազն ամենեւին էլ չբարելավեց Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում, ավելին՝ փակուղի մտցրեց բանակցությունները։ Իսկ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները ապրիլյան պատերազմից հետո եղել են ոչ թե ԼՂ կարգավորման, այլ բանակցությունների փակուղիները հաղթահարելու շուրջ»։

Տպել
2630 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ