Լոռիում կաթի գնից դժգոհում են կաթ մթերողները, կաթի փոշուց՝ վերամշակողները

Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների մի խումբ անասնապահներ դեռ օրեր առաջ իրենց դժգոհությունն արտահայտեցին կաթի ցածր գներից՝ նշելով, որ այն կրկին նվազել է: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ անասնապահները նշել էին, որ կաթ մթերող ընկերությունները մեկ լիտր կաթի մթերման համար սահմանել են աննախադեպ ցածր գին՝ 120 դրամ՝ վստահեցնելով, որ նախորդ տարի կաթը հանձնել են 160-170 դրամով, ամռան ամիսներին սահմանված է եղել ամենացածր գինը՝ 130 դրամ:
Վերջիններս պնդում էին, որ մթերման սակագնի նվազեցումը պայմանավորված է կաթի փոշու ներկրմամբ, որը շատ ավելի էժան է, ուստի այս պարագայում անարատ կաթը անմրցունակ է դառնում: Նրանց կարծիքով՝ այս հարցում համակարգային մոտեցում պետք է ցուցաբերվի:
«Այս կերպ ոտնահարվում են նաև սպառողների շահերը, ովքեր կաթով պատրաստված կաթնամթերք օգտագործելու փոխարեն ստիպված են լինում օգտվել կաթի փոշով և կոկոսի յուղով պատրաստված անհասկանալի մթերքից՝ վնասելով իրենց և իրենց երեխաների առողջությունը»-վրդովմունք էին հայտնել անասնապահները:
Անասնապահների դժգոհությունը լսելուց հետո մարզպետը հանդիպեց նաեւ կաթ մթերող ընկերությունների ներկայցուցիչների հետ: Հանդիպման նպատակը կաթի գնի նվազումն ու դրա հետեւանքով անասնագլխաքանակի հնարավոր անկումը կանխելն էր:

Մթերողների խոսքով՝ 1 լիտր կաթը գյուղացուց վերցնում են ոչ թե 120, այլ 130 դրամով, մինչդեռ կաթարտադրողները պնդում  էին ՝120 դրամով են հանձնում, ու սեզոնին մինչեւ 100 կհասնի, եթե իրենց խոսքով ասած՝ դեմն առնել չլինի:

Կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն էլ իրենց առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները բարձրաձայնեցին, դրանցից ամենակարեւորը համարելով կաթի փոշով պատրաստված ու անարատ կաթի անվան տակ վաճառվող կաթնամթերքը, որը լուրջ վնաս է պատճառում իրենց: Սրա հետ մեկտեղ էլ առաջ է գալիս իրացման խնդիրը:

«Կաթի փոշով ու յուղով խառնուրդ են անում, տանում խանութներին բաժանում, էն խանութները, որոնք միշտ մեզանից են պանիր վերցրել, էսօր չեն վերցնում, որովհետեւ 1000 դրամով են կեղծ պանիր գնում»,- ասաց կաթ վերամշակող ընկերություններից մեկի ներկայացուցիչը՝ նշելով, որ 1400 դրամանոց պանիրը մնում է իրենց գործարաններում:

Կաթ արտադրողներն ասում են, որ բնակչության մի մասը ոչ թե որակին է ուշադրություն դարձնում, այլ էժանությանը, իսկ այստեղ իրենք ու իրենց որակյալ ապրանքն է տուժում:

Հանդիպմանը մասնակից վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները, ի թիվս նշված խնդիրների, նշում են նաեւ, որ իրենք ոտք չեն կարող մեկնել վերամշակող ընկերությունների հետ, սարքավորումների փոխարեն իրենք են անում գործը՝ արտահանելն է դժվար է, որովհետեւ ինչքան էլ զգույշ ու ձեռնոցով են աշխատում, սակայն աղիքային ցուպիկը չի բացառվում. «Դե էդպես էլ արտահանելու խնդիրն է բացառվում»,- հակադարձում են նրանք:

Մարզպետ Ղուկասյանը հանդիպման վերջում կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկեց առավել մեծ ուշադրություն դարձնել արտահանմանը, փորձել նոր ճանապարհներ գտնել դրա իրականացման համար: Իրենք՝ կաթ վերամշակողները, դաշտը կարգավորելու համար ակնկալում են կառավարության մասնակցությունը, որով հնարավոր կլինի ոչ միայն պայքարել կաթի փոշի ներկրող ու դրանով կաթնամթերոք արտադրողների դեմ, այլ նաեւ շուկան կկարգավորի, ինչը դրական կազդի ոչ միան կաթ վերամշակողների, այլ նաեւ՝ կաթ արտադրողների վրա:

Տպել
6781 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը