Անթալիայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպումը

Անթալիայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։  Կողմերը մասնակցել են նաև ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին, որից հետո էլ կազմակերպվել է մամուլի ասուլիս, հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող  տարաբնույթ խնդիրներ, տնտեսական, ռազմական խնդիրներից, մինչև տարածաշրջանային հարցեր։ Թուրք արտգործնախարարը, անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին, ասել է.

«Մենք նպատակ ունենք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։  Նախորդ տարի, նախանցած տարվա համեմատ առևտրաշրջանառությունը 14 տոկոսով աճել էր, ինչը լավ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում։ 

Վիզային ռեժիմի խնդիրը կարգավորելու հարցում աշխատանքներ ենք իրականացնում։ Դիվանագիտական անձնագիր ունեցողների և բեռնատարների վարորդների համար  վիզաների ազատականացման հարցով  Ռուսաստանի նախագահը փաստաթուղթ է ստորագրել։  Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին կվերացվի։ Ռուսաստանի հետ միայն երկկողմ հարաբերությունները չենք զարգացնում, մենք ուժեղացնում ենք նաև համագործակցությունը  տարածաշրջանային հարցերում։ Ընդ որում ոչ միայն Սիրիայում, այլև Բալկաններում, Միջին Ասիայում և այլ տարածաշրջաններում»։

Թուրք պաշտոնյան, անդրադառնալով ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք ընթացիկ տարվա ընթացքում պետք է մատակարարվեն Թուրքիային, ասել է.

«Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեցինք։ Թուրքիան ՀՕՊ համակարգի կարիք ուներ։ Շատ երկրների հետ այդ հարցով բանակցեցինք։  Որոշ երկրներ չցանկացան մեզ տրամադրել նման համակարգեր, կամ էլ հավանություն չստացան սենատից և կոնգրեսից։ Ռուսաստանի հետ նստեցինք, խոսեցինք և համաձայնության եկանք ու ստորագրեցինք պայմանագիր։ Այժմ մենք քննարկում ենք, թե երբ է լինելու այդ համակարգերի մատակարարումը։  Պայմանագիրն արդեն ստորագրված է։ Երբ երկու երկրներ իրար միջև ստորագրում  են պայմանագիր, իսկ երրորդ երկիրն այդ պայմանագրի դեմ է դուրս գալիս, ապա դա  միջազգային իրավունքի խախտում է»։

Խոսելով F-35-ների մասին, որի նախագծից Թուրքիան կարող է դուրս մնալ ռուսական S-400-ը գնելու պատճառով, արտգործնախարարն ընդգծել է.

«Այդ ինքնաթիռների որոշ պահեստամասեր Թուրքիայում են արտադրվում։ Թուրքիան կատարել է իր պարտականությունները։ F-35-ները բազմակողմանի նախագիծ են։ ԱՄՆ-ն գործընթացի կեսից ասում է չեմ ցանկանում։  Պաշտպանության նախխարարի պաշտոնակատարը մի բան է ասում, իսկ կոնգրեսից ոմանք՝ այլ բան։ »

Հանդիպումից առաջ, թուրքական և ռուսական լրատվամիջոցները կանխատեսում էին, որ հանդիպման արդյունքում վերջնական համաձայնություն ձեռք կբերվի վիզային ռեժիմի ամբողջական վերացման մասին։

Տպել
855 դիտում

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը մարտ ամսվա պարգևավճարը կփոխանցի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին