Կալանավորվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը

Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել դպրոցում մի քանի առարկաների՝  ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա եւ ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Բացի վերոնշյալը Գյումրի քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել նույն դպրոցում որպես ուսուցչուհի նշանակվելու նպատակով դպրոցի տնօրենի պահանջով եւ վերջինիս գործավարուհու միջոցով նրան կաշառք տալու եւ այդ ճանապարհով դպրոցում աշխատանքի անցելու մասին:

Նշված փաստերի առթիվ հարուցվել է եւս երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Քրեական երեք գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, այն մասին, որ դպրոցի տնօրենը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով, դպրոցի ուսուցիչներից, աշակերտների ծնողներից չհիմնավորված տարբեր առիթներով, իսկ դպրոցի ուսուցիչներից՝ յուրաքանչյուր ամիս, իր գործավարուհու, գործով դեռեւս չբացահայտված այլ աշխատակիցների օժանդակությամբ 2012-2018թթ. ընթացքում հավաքել է 1.000-ական ՀՀ դրամ գումար: 2017թ. հուլիսին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից ծնողկոմիտեի նախագահի միջոցով հավաքել է 2.000-ական ՀՀ դրամներ, 2012-2013թթ. ուսումնական տարուց սկսած՝ 9-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից տվյալ դասարանների դասղեկների միջոցով հավաքել է 12.000-ական ՀՀ դրամներ, 2011-2012թթ. ուսումնական տարուց սկսած՝ կազմակերպության բոլոր ուսուցիչներից, դասարանների թերծանրաբեռնվածության, դասարանները չմիացնելու եւ դասաժամերը չկորցնելու պատրվակով մեթոդմիավորման 4 անդամների ու մեկ այլ աշխատակցի միջոցով հավաքել է 1.000-ական ՀՀ դրամներ: Իսկ 2015-2016 թվականների ընթացքում տնօրենի կողմից մի դասվարի վրա ձեւականորեն դրվել են լոգոպետի պարտականություններ, եւ շուրջ 6 ամիս վերջինիս կողմից աշխատավարձ ստանալու ընթացքում ընդհանուր 372.000 ՀՀ դրամ է վերցրել նրանից:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղը 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց լրացնելու կապակցությամբ Գյումրի քաղաքի մի բնակչուհուց որպես կաշառք անձամբ պահանջել է վերոհիշյալ գումարը եւ դրա դիմաց պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթում նրա հաղթանակը: Դրանից հետո իր գործավարուհու միջոցով իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերի՝ 960.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը: Ապա տնօրենը կատարել է ստացած կաշառքի դիմաց ստանձնած խոստումը՝ նախօրոք կաշառք տվող անձին ճիշտ պատասխաններով լրացնել տալով մրցույթի հարցաթերթիկը եւ մրցույթի ընթացքում դրանով փոխարինելով նրա իրական հարցաթերթիկը:

Բացի այդ, տնօրեն Կ. Լ.-ն, նույն դպրոցի երաժշտության ուսուցչի թափուր հաստիքի զբաղեցման մրցույթում մեկ անձի հաղթանակն ապահովելու եւ ապա հրամանագրելու համար նրա մորից 2017թ. հուլիսին որպես կաշառք անձամբ պահանջել է 2.500 ԱՄն դոլար եւ իր աշխատասենյակում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.201.150 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար, որի դիմաց կատարել է ստանձնած խոստումը:

2019թ. մարտի 26-ին նշված դպրոցի տնօրենը եւ վերջինիս գործավարուհին ձերբակալվել են: Մարտի 29-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Լ.-ին վերոնշյալ հանցավոր արարքներն առերեւույթ կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նախաքննությունն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Լ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նշված խափանման միջոցն ընտրելու համար, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերում առկա են տվյալներ Կ. Լ.-ի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց սպառնալիքներով, նրանց հետ պայմանավորվածությունների գալու համար հանդիպում նախաձեռնելու միջոցով վերջիններիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու վերաբերյալ, ինչը կարող է շարունակվել նրա՝ ազատության մեջ հայտնվելու պայմաններում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության այմաններում իրականացվում են քննչական եւ դատավարական անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցավոր դրսեւորումների ամբողջական շրջանակը բացահայտելու, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցավոր արարքների կատարմանը մասնակցած կամ դրան առնչություն ունեցած բոլոր անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
2589 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին