ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է.
«ՄԻՊ դպրոցներում ու մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի մասին արտահերթ զեկույցի հրապարակումից հետո, իմ հանձնարարությամբ մեր Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն արդեն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը, որպեսզի դպրոցների եւ մանկապարտեզների լիազոր մարմինների՝ ԿԳՆ, մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի եւ մնացած բոլոր համայնքապետարանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր երեխաների խնամքի եւ ուսման պայմանները դառնան ավելի բարվոք եւ սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխան»։