Կանանց բանակ զորակոչելուց առաջ պետք է նրանց լիարժեք ներգրավենք քաղաքական ու հանրային կյանքում. վարչապետ

«Երբ ես Ավստրիայի վարչապետի հետ հանդիպման էի, ոտքով գնացի, ու ժամանակ առ ժամանակ ինձ հանդիպում էին հայեր, որոնք ճանաչում էին, մոտենում էին եւ շատ հետքրքիր էր հանդիպել նաեւ ավստրիացիների, որոնք եւս ճանաչում են: Մի աղջիկ հայերեն խոսելով մոտեցավ, ես արտաքինից տեսնում եմ, որ ինքը հայ չէ, հայի նման չէ, ես հարցրեցի՝ դուք հա՞յ եք, նա պատասխանեց, որ ոչ, Վիեննայից էր, բայց խոսում էր մաքուր հայերեն: Երբ հարցրեցի, թե ինչպես գիտի հայերեն, նշեց, որ Երեւանում  է սովորել: Ես սրա մասին պատմեցի Ավստրիայի վարչապետին, սա այն դեպքն է, երբ կարող ենք միասին համագործակցել կրթության ոլորտում, այստեղ կան հայ ուսանողներ, մեր երկրում կան ավստրիացի ուսանողներ: Հանդիպումներ ունեցանք Ավստրիայի վարչապետի ու նախագահի հետ, շատ կառուցողական քննարկումներ ունեցանք, պատրաստակամություն հայտնեցինք ցանկացած պահի փոխադարձ կապի մեջ լինել եւ ավելի գործնականորեն հասկանալ, թե որտեղ կարող ենք համագործակցել: Այնպես որ, ամեն ինչ լավ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց առաջ:

Այնուհետ ներկայացուցիչներից ոմանք ողջունեցին ՀՀ վարչապետին ու հարցեր ուղղեցին:

Ներկաներից մեկը մտահոգություն հայտնեց, որ վերջերս հանրայինը կրճատել է հեռուստածրագրերը, որոնք ներկայացնում են սփյուռքի հայ համայնքների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ծրագրերը, Հայկական բարեգործական միության համար այդ ծրագրերը կարեւոր էին:

Ի պատասխան վարչապետը նշեց, որ 10-15 օր առաջ հանդիպում է ունեցել Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, վերջինս ներկայացրել է, թե ինչ խնդիր կա.

«Նշվածը արբանյակային հեռարձակում է, Հայաստանում այն չի հեռարձակվում, մենք կքննարկենք ու կհասկանանք, թե ինչում է խնդիրը, եւ եթե այդ ծրագրերը ձեզ համար կարեւոր են , եթե դրանք ապահովում են հայրենիքի հետ ձեր կապը, անպայման կհասկանանք, թե ինչ կարելի է անել այդ ծրագրերը նորից թողարկելու ուղղությամբ»:

Հարցերից բացի վարչապետին նաեւ ներկաներն ուղղակի ողջույնի խոսքեր էին ասում, ներկաներից մեկը քառատող նվիրեց:

Համայնքի ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ համայնքի ներսում կան մարդիկ, որոնք իրապես ցանկանում են իրենց նպաստը բերել, կարող են անգամ առանց գումարի օգտակար լինել տարբեր ծրագրերի իրագործման մեջ.

«Մինչեւ վերջերս Հայաստանի կառավարությունը տարբեր մասնագետներ էր ներառում այս կամ այն ծրագրում՝ օտարերկրացիների, մինչդեռ հայ համայնքը շատ լավ կադրեր ունի, որոնք կարող են օգտակար լինել:  Երկրորդ հարցն էլ այն է, որ Հայաստանը 4 կողմից շրջապատված է թշնամիներով, կներեք, բայց Հայաստանի կյանքում այդ ուղղությամբ ոչինչ չի փոխվի, չե՞ք կարծում, որ ժամանակն է բանակ զորակոչել նաեւ հայ կանանց, նրանց եւս ներգրավել բանակի մեջ այնպես, ինչպես Իսրայելն է անում»:

«Սփյուռքահայ մասնագետների հետ կապված ձեզ հետ լիովին համաձայն եմ, ես էլ բազմիցս նշել եմ, որ շատ միջազգային ծրագրերում պարտադիր ներառվում են խորհրդատվական խմբեր, փորձագետներ եւ որպես կանոն այդ փորձագետները հրավիրվում են արտերկրից, ինչը թվում է, թե վատ չէ, բայց իմ կարծիքով վատ է, երբ այդ փորձագետների 100 տոկոսն է արտերկրից: Հիմա ես հանձնարարական եմ տվել, որ բոլոր ծրագրերում այդ համամասնությունն անպայման պահվի, որ լինեն, այո, նման մասնագետներ, դրսի փորձն էլ է կարեւոր, բայց երբ խումբը 100 տոկոսով լինում է դրսից, կտրվածություն է լինում փորձագետների եւ մեր մասնագետների միջեւ: Հիմա ավելի ու ավելի քիչ է հնչում սփյուռքի ու հայրենիքի տարբերակումը, որովհետեւ ես մի քանի անգամ ասել եմ եւ էլի եմ ասում, որ ինձ համար սփյուռքի եւ Հայաստանի միջեւ սահմանները պետք է ջնջվեն: Հեղափոխության իմաստն էլ այն էր, որ միասին ենք արել ամեն ինչ: Սկզբնական շրջանում քայլարշավից ու գործընթացներից հետո ես ամեն օր իմ նամակներն էի նայում եւ ամեն օր աշխարհագրությունն ավելի էր ընդլայնվում աջակցության՝ աշխարհի տարբեր ծայրերից, բոլոր տեղերից: Ինձ ուղարկում էին տեսանյութեր՝ մարդիկ իրենք իրենց համայնքի ներսում, իրենց փողոցում էին ինչ-որ բողոքի ցույց արել, իրենց տանն են ինչ-որ բան վանկարկել, դա թվում է, թե փոքր բան է, բայց հենց այդ իմաստով դա համահայկական հեղափոխություն է:

Այստեղ նաեւ օրենքի խնդիր կա, օրինակ ըստ օրենսդրության այդ գործընթացներում կարող են ներառվել մարդիկ, որոնք վերջին 4 տարին բնակվել են Հայաստանում, հնարավոր է նաեւ այդ գործընթացներում փոփոխություններ կատարվեն:

Հիմա ՝ կանանց մասին: Ես մեր ականավոր  գիտնականներից մեկի՝ Վարդան Ազատյանի վերլուծությունից մեջբերում կանեմ: Ըստ այդ վերլուծության, որը դեռ չի հրապարկվել, սկզբից փողոց դուրս եկան երեխաները, հետո նրանց հետեւից մայրերը, հետո նրանց հետեւից ամուսինները:

Ես հասկացա, որ հեղափոխությունը հաղթել է, երբ ես տեսա, որ փողոցի մեծ մասը կանայք են: Ես իմ ամբողջ քաղաքական կյանքում նանց նման ներգրավվածություն չեմ տեսել: Հիմա, նախքան բանակ զորակոչելը մենք խնդիր ունենք կանանց մեր հանրային ու քաղաքական կյանքում ավելի ակտիվ ներգրավելու»:

Վարչապետը խոսեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, օրերս ձերբակալված դատավորի մասին, որը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զարմանում է այդ ամենից, հարց ուղղելով, թե մի՞թե այդ մարդիկ գոնե հեռուստացույց չեն նայում:

Այնուհետ վարչապետը նշեց, որ այս ամենն ասում է, քանի որ վստահ է, որ կանայք տասնյակ անգամ ավելի քիչ են հակված կոռուպցիայի, քան տղամարդիկ: «Իսկ ավելի շատ ուզում եմ հավատալ, որ ե՛ւ կայանք, ե՛ւ տղամարդիկ հակված չեն  կոռուպցիային»,-եզրափակեց վարչապետը:

Տպել
3125 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)