Ղարաբաղի վերադարձով բանակցային ֆորմատը բնավ չի փոխվում, այլ դառնում է լեգիտիմ

«Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,–Փաշինյանի հայտարարությունը խորիմաստ ու անխոցելի է, միաժամանակ՝ խաղաղության նախապատրաստման կոչ։ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից ցանկալի էր հնչեին համանման կոչեր ու արտահայտություններ, նա ևս մեր ժողովուրդներին թող նախապատրաստեր խաղաղության։

ՀՀ իշխանությունների բացառիկ լեգիտիմությունը, միջազգային բարձր վարկանիշն ու հեղինակությունը մեծ ռեսուրս են բանակցություններում՝ ավելի անկաշկանդ ու ճկուն գործելու, ոչ ցանկալի դրույթները մերժելու, և ոչ թե մշտապես, բոլոր հարցերում համաձայնվելու։

Քանի դեռ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու Ադրբեջանը չեն ընդունում Ղարաբաղին որպես բանակցային կողմ և գտնում են, որ Հայաստանը շարունակելու է ներկայացնել Ղարաբաղին, նշանակում է՝

–ոչ լեգիտիմացնել, օրինազրկել բանակցային գործընթացը (ում ճակատագիրը վճռվում ու քննարկվում է, նա էլ բացակայում է)

–նվազեցնել բանակցային գործընթացի արդյունավետությունը

–ստեղծել անտրամաբանական, նույնիսկ հակասական դիվանագիտական թնջուկ. եթե գտնում են, որ Հայաստանը բանակցություններում պետք է ներկայացնի Ղարաբաղին, ապա Մինսկի խումբն ու Ադրբեջանը ինքնըստինքյան Ղարաբաղը համարում են Հայաստանի մաս, ինչին կտրականապես դեմ են դարձյալ նշված կողմերը։

Որքան էլ Հայաստանի իշխանությունները օժտված լինեն բարձր օրինակարգությամբ, միևնույն է, չեն ներկայացնում Ղարաբաղի ժողովրդին։ Սա ոչ թե Փաշինյանի ցանկությունն ու քմահաճուքն է, այլ բանակցային գործընթացը լեգիտիմացնելու, արդյունավետ դարձնելու մտահոգությունը։ Ղարաբաղի վերադարձով բանակցային ֆորմատը բնավ չի փոխվում, այլ դառնում է լեգիտիմ, լիարժեք և արդյունավետ։

Եթե այս հանգամանքները չկարողանա հաշվի առնել Մինսկի խումբը, շարունակի նույնաբովանդակ ծրագրեր ու փաստաթղթեր դեմ տալ կողմերին, նշանակում է, ինքն է գտնվում ճգնաժամի մեջ, թող ճգնաժամից դուրս գալու միջոցներ փնտրի։

Աշխարհին պիտի համոզենք, որ մեր իշխանությամբ և ողջ հասարակությամբ պատրաստ ենք խաղաղության և որքան էլ մերժենք պատերազմը, հանուն խաղաղության պատրաստ ենք նաև պատերազմի։ 

Պատերազմի կանխարգելման գլխավոր պայմանը հայկական կողմերի տնտեսական, ռազմական, մարդկային ու բարոյական հզորությունն է։

Մեր բոլոր հաղթանակներն ու հաջողությունները ձեռք են բերվել լեգիտիմ, ժողովրդավարական իշխանությունների ժամանակ, ոչ լեգիտիմության տարիներին ունեցել ենք միայն անհաջողություններ ու կորուստներ։

ՀՀ այսօրվա իշխանությունը, անտարակույս, ճշգրիտ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ հասնելու է շոշափելի արդյունքների արտաքին քաղաքական, դիվանագիտական և Ղարաբաղյան հարցի լուծման գործընթացում։

Վահան Վարդապետյան

Տպել
11727 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը