37-ամյա կինը սկզբում 9-ամյա դստերն էր նետել կամրջից, ապա ինքնասպան եղել. դեպքից մեկ տարի անց՝ գործի վարույթը կասեցվել է

Մեկ տարի առաջ՝ Դավիթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն անցած շաբաթ կասեցվել է:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի
դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):

Սահմռկեցուցիչ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի փետրվարի 13-ին. 37-ամյա Գայանե Հարությունյանը 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ նետվել էր կամրջից: Մինչ դեպքի մասին հայտնի լինելը նույն օրը՝  փետրվարի 13-ին, ժամը 22:25-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել մոր եւ դստեր կորելու մասին: Ապա ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին են գնացել Գայանե Հարությունյանի ծնողները: Մոր եւ դստեր դիերը հայտնաբերվել են երեք օր հետո՝ 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։

Ըստ դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ մոր եւ դստեր մահը վրա է հասել ընկնելուց հետո՝ բազմաթիվ վնասվածքներից:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանություն) մասի հատկանիշներով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 37-ամյա Գայանե Հարությունյանը դստեր՝ 9-ամյա Անահիտի հետ փետրվարի 13-ին այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա վերցրել եւ դուրս եկել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընթացքում մայրը երեխային տարել է նաեւ պիցցայանոցի խաղասրահ, ժամանակ անցկացրել դստեր հետ: Գայանեն այդ օրը աշխատանքից եկել էր տուն ժամը 18:00-ի սահմաններում ասել էր՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ եւ չէր վերադարձել:

Գայանե Հարությունյանն ու Անահիտը Երեւանի բնակիչներ էին: Գայանեն ամուսնալուծվել էր 8 տարի առաջ, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ անցած տարվա սկզբին փորձել էր հաշտվել ամուսնու հետ, բայց ամուսինը չի համաձայնվել: Նա ապրում էր ծնողների հետ:

Նաիրա Հարությունյանը երեկ մեր զրույցում ասաց, որ ըստ քննության ստացված տվյալների՝ Գայանե Հարությունյանը սկզբում երեխային է նետել կամրջից, ապա ինքն է ինքնասպան եղել:

Դստեր հետ ինքնասպանություն գործած Գայանե Հարությունյանի նկատմամբ նշանակվել էր հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։ Փորձագետին հարցեր էին առաջադրվել՝ պարզելու դեպքին նախորդած ժամանակահատվածում երիտասարդ կնոջ հոգեբանական վիճակը։ Արդյո՞ք նրա հոգեբանական վիճակը կարող էր նրան դրդել ինքնասպանության, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա որո՞նք են այդ վիճակի զարգացման պատճառները: Նաիրա  Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ փորձաքննության արդյունքները ստացվել են եւ համաձայն դրանց կինը գտնվել է խիստ հուզական, նյարդային վիճակում: Մասնավորապես փորձագետը հանգել է հետեւյալ հետեւության. «Ինքնասպանության նախորդող ժամանակահատվածում Գայանե Հարությունյանն ամենայն հավանականությամբ գտնվել է ընկճված հոգեվիճակում, որի առաջացման հնարավոր նպաստող պատճառ կարող էր հանդիսանալ իր կողմից  ընտանիքը վերամիավորելու ապարդյուն փորձերը, քանի որ 9-ամյա դուստրը ցավագին է տարել հորից առանձին բնակվելու հանգամանքը: ...Ներկայացված քրեական գործի նյութերում առկա որոշ տեղեկությունների  համաձայն՝ Գայանե Հարությունյանին բնորոշ այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատակություններ, ինչպիսիք են դյուրազգացությունը, դյուրագրգռությունը, նյարդայնությունը, անհավասարակշռությունը, կարող էին նվազեցնել հավանական ճգնաժամային իրավիճակում վերջինիս կողմից կառուցողական ելքեր գտնելու կարողությունը եւ նպաստել ինքնասպանության դիմելու որոշման ընդունմանը»:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այդ թվում՝ ինքնասպանություն գործած Հարությունյանի ծնողները, նրա նախկին ամուսինը:

Նրա մայրը՝ Ալեքսանդրա Հարությունյանը, ավելի վաղ մեր զրույցում նշել է, որ իրենք դեպքից ոչ մի բան չգիտեն, ապա հրաժարվել էր պատասխանել մեր հարցերին:

Կամրջից նետված կինը մոր հետ աշխատում էր ԱԻՆ-ի «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում. երկուսի հաստիքներն էլ, ի թիվս բազմաթիվ այլ հաստիքների, համարվել էին կրճատման ենթակա: Բայց Գայանեն դիմել է նախարարին, ներկայացրել իրենց ընտանեկան կարգավիճակը, խնդրել միանգամից երկուսին գործազուրկ չդարձնել: Նախարարն ընդառաջել էր, եւ Գայանեին այլ աշխատանք առաջարկել, որտեղ էլ փաստորեն աշխատել էր մինչեւ վերջին օրերը:

Տպել
10522 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը