«Ռեջինոն էներջի» ընկերության աշխատակիցները պահանջում են 2011թ-ի իրենց աշխատավարձերի վրա գոյացած տույժ-տուգանքները

Նախկինում «Վանաձոր Քիմպրոմի» կազմում գտնվող «Ռեջիոն Էներջի» ընկերության մի խումբ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Լոռու մարզպետարանի բակում: Աշխատակիցները պահանջում են 2011թ-ի իրենց 4 ամսվա աշխատավարձերի չվճարման հետեւանքով առաջացած տույժ-տուգանքների փոխհատուցում, որը սահմանված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:

«2011թ-ից մենք աշխատավարձերի պարտքեր ունենք, մի մասը տվեցին, իսկ տույժ-տուգանքները չտվեցին: Մարզպետին տեղեկացրել ենք, մի անգամ էլ ենք ուզում հիշեցնել, թե ինչ ընթացք է տրվել»,-ասաց նախկին աշխատակից Կարապետ Չիլինգարյանը, որն ընկերությունից ունի ստանալու շուրջ 700 հազար դրամի տույժ-տուգանք:

Հրաչիկ Մարտիրոսյանը, որը եւս «Ռեջիոն Էներջի» ընկերության նախկին աշխատակից է, ասաց, որ 2011թ-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների չվճարված գումարի համար դիմել էին դատարան, դատարանը բավարարել էր հայցը: Կոնկրետ իր դեպքում 700 հազար դրամ աշխատավարձի մի մասը եղել է չվճարված աշխատավարձի տույժ-տուգանքները: 2016թ-ին աշխատակիցներին տրվել է չվճարված աշխատավարձը միայն, իսկ դատարանի սահմանած տույժ տուգանքները չեն վճարվել մինչ օրս:

ՀԺ-ի դիտարկմանը, որ նախկինում բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ աշխատավարձը կտան, բայց տոկոսները՝ ոչ, Մարիտրոսյանը, հաստատեց, որ նման բան եղել է, թե որ վարչապետի օրոք, դժվարացավ հիշել. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամեն ինչ արվեց, մենք ուրիշ տարբերակ չունեինք չհամաձայնելու, մեկ մարդու իշխանություն էր, ու էսօր, երբ իշխանությունը փոխվել է ու նախկինների կեղտերը ջրի երես են հանում, թող սա էլ հանեն, թե ուր կորան մեր տոկոսները»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ընկերության նախկին աշխատակիցների հետ զրույցում ասաց, սնանկության կառավարչի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ աշխատակիցների բողոքը եւս այդ գործի շրջանակներում է քննվելու. «Որեւէ միջամտություն անել այս պահին ես չեմ կարող»,-հավելեց Ղուկասյանը:

Տպել
1765 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին