Երևան
14 °C
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այսօր ամփոփեց թատերական տարին: Մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լեւոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի ճանաչվեց Տաթեւ Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որը «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում էր ընդգրկված, «Հակական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունը բավականին էներգատար է եղել: Դրամատուրգը, սակայն, չցանկացավ մանրամասնել՝ ասելով, որ ներքին խոհանոցը չի բացի. «Եղել է այն, ինչ լինում է մասնագետների խմբում, ովքեր ունեն թատրոնի մասին հստակ պատկերացումներ եւ մասնագտական մոտեցում, ինչն էլ օգնել է մեզ ոչ դյուրին աշխատանքը ավարտին հասցնելու համար»:
Խոդիկյանը նաեւ նկատեց, որ նմանատիպ ցանկացած ընտրության հետեւում մարդկային ճակատագիր է. «Ինքս էլ գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ քո բախտը կախված է ինչ-որ մեկի որոշումից»:
Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում. այն նվիրված էր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:
«Շամիրխանյանն իր ամբողջ կյանքը նվիրել է թատրոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնը, որի հիմնադիրն է նա, եւ որը ես պատիվ եմ ունեցել քսան տարի ղեկավարել, տարիներ շարունակ անվանի դերասաններ է նվիրել հայ թատրոնին՝ ընձեռելով թատրոնում առաջին քայլեր անելու հնարավորություն: Պատահական չէ, որ այդ հրաշալի թատրոններից մեկը` Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, ստեղծվեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական բազայի հիման վրա»,- բացման խոսքում նշեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, որը նույնպես մրցանակաբաշխության փորձագետների կազմում էր, ասաց, որ ներկայացվել են լավ աշխատանքներ, եղել են նաեւ ոչ այդքան ավարտուն, լիարժեք գործեր: «Մասնակցել են ուսանողներ, մասնավոր թատրոններ: Ինձ ցնցել է «Չիպոլինո» բալետային ներկայացումը, որը ֆանտաստիկ է»,- նշեց Դադասյանը՝ խոստովանելով, որ նախորդ տարի ներկայացված գործերն ավելի հետաքրքիր էին:
Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակը հանձնվեց Սենիկ Բարսեղյանին «Սեւ արկղ» եւ Վիգեն Թադևոսյանին «Իուարշայի սուրը» ներկայացումների համար:
Լավագույն երիտասարդ բեմադրիչ դարձավ Արմեն Մարգարյանը «Դու էիր պակաս» ներկայացմամբ:
Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում «Արտավազդը» տրվեց Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանին «Սասնա ծռեր» բեմադրության համար,
Լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վաչե Շարաֆյանը «Սասնա ծռեր» ներկայացման երաժշտություն համար,
Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Դավիթ Գասպարյանը «Սասնա ծռեր»-ի համար,
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակների արժանացան Սաթենիկ Հախնազարյանը «Թակարդ Ստալինի համար» եւ Աննա Բալանդինան «Խաղաղության փողոցում» ներկայացումներում փայլուն դերակատարումների համար:
Լավագույն մանկական ներկայացում ճանաչվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղվեսը» ներկայացումը:
Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո» բալետային ներկայացման համար:
Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման համար: Հատուկ մրցանակաների աժանացան նաեւ Համլետ Ղալեչյանը եւ Գ. Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ տրվեցին Ռազմիկ Խոսրոեւին, Սերգեյ Մանղալյանին, Յուրիկ Ոսկանյանին, Ռուբեն Հարությունյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին:
ՀԹԳՄ ոսկե մեդալներ տրվեցին Արսեն Ղազարյանին, Անահիտ Բաբելյանին, Կարինե Ջանջուղազյանին, Սոնա Մելոյանին եւ Կարապետ Շահբազյանին:
Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին «Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար:
Հիշեցնենեք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին
Մեկ տասնյակից ավելի անձինք առանց պատվաստման կեղծ սերտիֆիկատներ են ստացել․ հարուցվել է քրեական վարույթ
Հայկական կողմը պետք է դադարի չարաշահել իր տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը․ Ադրբեջանի ԱԳՆ
Պաշտոնանկություն
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
ՔՊ-ն փակ նիստ է անում
Ծիրանենիների զանգվածային ծաղկում․ ինչ են ցույց տալիս ագրոօդերևութաբանական դիտարկումները
23 հարց ԱԺ առաջիկա նիստի օրակարգում․ հաստատվել են նախագծերը
Ադրբեջանն իր ապօրինի վերաբնակեցման ծրագրով խոչընդոտում է մեր վերադարձը․ ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ներկայացուցիչներ
Թուրքիան առաջիկայում կարող է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին․ Չավուշօղլու
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին
ԵՄ-ի երկրները ցանկանում են Ուկրաինային տրամադրել 1 միլիոն հրետանային արկ. Bloomberg
Եղանակը կտաքանա, բայց շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, մառախուղ
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Քերոբյան
Էջմիածնի չգործող հյուրանոցում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ պարանից կախված վիճակում
ԲԴԽ անդամի 2 թեկնածու է առաջադրվել
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Չինաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա
Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով
Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան
Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը (լուսանկարներ)
Հաղթանակ կամրջի մայթը սարքելիս քանդված տեղում ուղղակի պարկերով ավազ են դրել ու սալիկապատել. Խորեն Գրիգորյան
Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է
Պապն ու աղջիկը փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել է
Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ)
Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը
ՀՀ ԱԳՆ-ն միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում
Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր
Վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը որոշեց գալ հանձնաժողով ու աշխատել. Քոչարյան
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել
Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի
Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները
ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը
ԱԺ–ում քննարկվում է Սեդա Սաֆարյանի` ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը. ի՞նչ հիմնավորում կա
© 2023 Հայկական ժամանակ