Գյումրիում ձերբակալված դպրոցի տնօրենի լիազորությունները դադարեցված չեն

«Գյումրիում երեկ ձերբակալված թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանի լիազորություններն այս պահի դրությամբ դեռ չեն դադարեցվել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

«Այս պահի դրությամբ մենք ոչ դատախազությունից, ոչ էլ քննչական կոմիտեից տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասով միջնորդություն չենք ստացել: Գործառույթները կատարում է փոխտնօրենը, մինչեւ համապատասխան միջնորդությունը կամ գրավոր հիմքը ունենանք մեր ձեռքի տակ»,-ասաց Հրայր Կարապետյանը:

Ըստ Կրթության վարչության պետի, դպրոցում այսօր դասերն ընթացել են սովորական հունով, խնդիրներ չեն եղել:

Հիշեցնենք, որ երեկ, մարտի 26-ին, թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ  311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով) և 309 հոդվածի առաջին մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով:

Այսօր արդեն ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է առավել ամբողջական տեղեկատվություն կատարվածի վերաբերյալ:

Տպել
1115 դիտում

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման