Վերջին մի տարում կրակոցներ գրեթե չեն եղել, իսկ ինժեներական աշխատանքները սովորական են. Բերդավան վարչական շրջանի ղեկավար

Լուսանկարում՝ Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյան

Երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում, ժամը 16։30-ի սահմաններում մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը: Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, իսկ ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«Հայկական ժամանակ»-ը զրուցեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի մեջ մտնող Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանի հետ:

- Պարոն Մուղդուսյան, ի՞նչ է տեղի ունեցել երեկ ձեր համայնքի մերձակայքում տեղակայված սահմաններում եւ արդյո՞ք այն ընթացք է ստացել:

- Գյուղի վրա որեւէ բան չի եղել: Գյուղի վարչական տարածքը շատ մեծ է, իսկ դիրքը գյուղից հեռու է եղել: Եթե գյուղի հետ կապված վտանգավոր բան լիներ, մենք անմիջապես կապի մեջ կլինեինք հրամանատարի հետ, բայց քանի որ խնդիր չի եղել, դրա համար ինձ լրացուցիչ տեղյակ չեն պահել: Առհասարակ ադրբեջանական կողմը վերջին շրջանում անընդհատ փորձում է իր դիրքերն ամրապնդել, ոչ միայն մեր գյուղի հատվածում, այլեւ ամբողջ Նոյեմբերյանի սահմանամերձ հատվածում:

- Կրակոցներ է՞լ են հաճախակի լինում, թե միայն ինժեներական աշխատանքներ են իրականացնում:

- Չէ, կրակոցներ չկան, միայն ինժեներական աշխատանքներ են իրականացնում: Եթե կրակոցներ լինում էլ են, ապա միայն սահմանի վրա, գյուղի վրա կրակոց չի լինում:

- Բնակիչներն ինչպե՞ս են արձագանքում նմանատիպ դեպքերում:

- Սովորական՝ իրենց աշխատանքին են: Դե բնական է, եթե նման բան է լինում, անհանգստություն լինում է: Նույն հիմնարկներն աշխատում են, երեխաները գնում են այգիներ, մանկապարտեզ, մշակույթի տուն:

- Միջդիրքային տարածքի հեռավորությունը մե՞ծ է, թե հատվածներ կան՝ փոքր է:

- Նայած դիրքեր: Դիրքեր կան, որ շատ մոտ է: Իրենք, որ հիմա մոտենում են, կարող է այնպես լինել, որ դիրքերը հասցնեն մինչեւ 50-60 մետրի: Տեղեր կան՝ 500 մետր է հեռավորությունը:

- Ինչքա՞ն ժամանակ է ինժեներական աշխատանքներ են իրականացնում:

- Սովորական պրոցես է, միշտ էլ եղել է: Միշտ էլ երկու կողմն էլ իրենց դիրքերն ամրապնդում են: Ինչպես ամեն մարդ իր տունն է պահում, այդպես էլ դիրքերն են նայում: Բաներ կան՝ մաշվում է, պիտի աշխատանքներ տարվեն՝ փոխվեն, դրա համար ինժեներական աշխատանքները սովորական են: Վերջին մի տարում, կարելի է ասել, գյուղերի վրա կրակոց չի եղել: Գյուղում դեռ ոչ մի մարդ անգամ ինձ չի ասել, որ կրակոց է լսել, դրա համար եմ նաեւ ասում՝ հեռվում է եղել:

Տպել
2229 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին