Վահագն Վերմիշյանն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում, որին մասնակցեցին նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանն ու այլ պատասխանատուներ: Նիստի ընթացքում հստակեցվեց, որ աշխատանքային խմբին հաջողվել է մինչ այս պահը հավաքագրել 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքներում են գտնվում:Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանն անդրադարձավ Աշոցքի Կոճոռ թաղամասի հիմնահարցին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ խնդիրն առաջիկայում կքննարկվի:

«Ժամանակին էդ փայտաշեն թաղամասի բնակիչներին տրվեց օրդեր, մարդիկ գրանցեցին որպես մշտական բնակարաններ, բայց դրանք ժամանակավոր էին եւ 20 տարուց ավել բնակվել չի կարելի, քանի որ մեր պայմաններում դրանք երկար չեն դիմանում: 30 տարի առաջ դա էդ անօթեւանների համար երկնքից իջած մանանա էր, ստացան բնակարան, կարեւոր չէր, թե ինչ, եւ դա փրկություն էր էդ պահին: Մենք էդ պահին ոնց որ ժամանակ շահեցինք եւ հասանք այսօրվան: Այս խնդրի համար առանձին որոշում է պետք կայացնել եւ լուծել»,-լրագրողների հետ զրույցում ասած Վերմիշյանը:

Աշխատանքային խմբի անդամ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանն ասաց, որ ամբողջ Գյումրու տնակային ավանների 30 տոկոսը հստակ ուսումնասիրված է: «Տնակի բնակիչների հաշվառման գործընթացն իրականացնող հանձնախմբի աշխատանքներն առաջ են ընկել, քանի որ մենք դա 3 տարի առաջ էինք սկսել: 2017 թվականից սկսած ամեն տարի պարբերաբար վերափաստագրում է կատարվում: Ներկա պահին կարող ենք հստակ թիվ ասել: Գյումրիում կա 2805 տնակային միավոր: Անցյալ տարվա համեմատությամբ 49 տնակով թիվը պակասել է, քանի որ 88-ի աղետի 30-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր ծրագրերով, ինչպես նաեւ բարերաների միջոցներով բնակարաններ գնվեցին եւ նվիրվեցին անօթեւաններին»,-ասաց Մհեր Խաչատրյանը:

Աշխատանքների վերջնական արդյունքներն ի մի են բերվելու մինչեւ հունիսի 30-ը եւ որպես ամբողջական փաթեթ ներկայացվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ուսումնասիրությունից եւ հետագա քննարկումներից հետո պարզ դառնա, թե ինչ ձեւով է կարգավորվելու ՇՄ անօթեւանության խնդիրն ու քանի՞ անօթեւան ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվելու:

Տպել
1443 դիտում

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում․ ԱՀ ԱԱԾ

«Եռաբլուր» են այցելել ՀՀ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները (լուսանկարներ)

Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի հետևանքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Բանակն ինքնաբավ կառույց չէ, հասարակության խտացված արտացոլանքը և պետական մտածողության բյուրեղացման արդյունքն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (լուսանկարներ, տեսանյութ)

Global Finance. Կոնվերս բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է

Բարդ ժամանակներ են, և առավել քան երբևէ, մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք․ Ալեն Սիմոնյան

Հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում ու հավատ․ ՀՀ վարչապետ

Ողբերգական դեպք Երևանում․ մեքենան վարելիս հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը

Սպառնալիքնե՞ր, թե՞ օրինական պահանջ. տուր-օպերատորների և զբոսավարների «ջրերը սկսել են մի առվով չհոսել»

ՌԴ-ն ակնհայտորեն սխալ է հասկացել ՀՀ-ում ԵՄ առաքելության նպատակը, և ամենակարևորը, դա Ռուսաստանի գործը չէ․ Փիթեր Ստանո

Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում հակատանկային ական է հայտնաբերվել

Դանիել Իոաննիսյանն արձանագրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաջողություններ է գրանցել և մատնանշել մի քանիսը

ՀՀ և Վրաստանի քաղաքացիները սահմանը կհատեն առանց անձնագրի․ Վրաստանում գործարկվել է ՀՀ-ի հետ սահմանի մասին համաձայնագիրը

ՀՀ առանձին շրջաններում ձյուն կտեղա, սպասվում է մառախուղ

ՌԴ-ն իր հայտարարություններով ուզում է կրքեր բորբոքել և թուրք-ադրբեջանական տանդեմին նոր արկածախնդրության դրդել. քաղաքագետ

28-ամյա երևանցին Գյումրու տարբեր փողոցներում թմրանյութով լցված հարյուրից ավելի փաթեթ է տեղադրել (տեսանյութ)

Իրանի արտգործնախարարն ադրբեջանցի գործընկերոջն առաջարկել է միասին հետաքննել Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը

Ես ևս դժգոհ եմ տրանսպորտային համակարգից, ինքս շաբաթ-կիրակի երթևեկում եմ, նկատում՝ խնդիրներ կան. Հրաչյա Սարգսյան

Պարեկային ծառայության ընդունելության-մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվել է

Ստեփանակերտի գազալցակայանները կվերսկսեն իրենց աշխատանքը․ հայտնի է ժամանակացույցը

Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած երեխաներին (լուսանկարներ)

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ և կարևորել Լաչինի միջանցքի անհապաղ վերագործարկումը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը

Դադարեցվել է Իսակովի պողոտայում և Փարաքար համայնքում շահագործվող «Ֆլեշ» բենզալցակայանների գործունեությունը

Արցախի նախագահը հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը

Ամերիկայում գործարարը հարուստ է, նույնը Հայաստանի մասին ասել չենք կարող. Թարվերդյանը՝ ԱՄՆ այցելության նպատակների մասին

Ավանդների ծավալն աճել է 27,3%-ով. ռեզիդենտները նախընտրում են խնայողությունները պահել ՀՀ դրամով

Արգիշտի Քյարամյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել

Լաչինի միջանցքի բացման պահանջով Իրանում այսօր ակցիա է տեղի ունեցել

ՔՏՀԱ ՏՄ-ն խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում․ արձանագրվել է 9 իրավախախտում

Արարատ Միրզոյանը Իսլանդիայի գործընկերոջ հետ զրույցում ներկայացրել է ԼՂ-ում օրեցօր ահագնացող իրավիճակը

Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով կստեղծվի, 6-ամսյա ժամկետում կմշակվի միջոցառումների ծրագիրը

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով կստեղծվի․ վարչապետը կազմը հաստատելու որոշում է ստորագրել

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է արել դրսևորել քաղաքական կամք և ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաք

Զինծառայության ավարտից հետո մետրոպոլիտենի աշխատակիցների որդիները կարող են աշխատանքի ընդունվել Երևանի մետրոպոլիտենում

Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման պայմանները բավարար չեն․ Անահիտ Ավանեսյան