Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

26/03/2019 schedule23:07

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը մարտի 26-ին ընդունեց ջավախահայերի պատվիրակությանը: 

Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, պատվիրակության կազմում էին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական  միության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը,  գործարար  Արամ Սանոսյանը, Վրաստանի հայ գործարարների միության նախագահ, գործարար Սամվել Աղեկյանը, Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «ՋԱՀ» իրավաբան Արմեն Եսոյանը, «ՋԱՀ» գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, «ՋԱՀ» հոգաբարձուների խորհրդի  համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը, «ՋԱՀ» ներկայացուցիչ, գործարար Գրիգոր Տաշչյանը /ՌԴ Պերմի երկրամաս/, «ՋԱՀ» համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Սերգեյ Վանցյանը: Ճանաչողական հանդիպման գլխավոր նպատակը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդի հետ ծանոթությունն էր ու ջավախահայության հիմնախնդիրների լուծման ուղիների հետ կապված հարցերի քննարկումը:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց նախարարության աջակցությունը Ջավախքի հայության համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը, նշեց, որ առաջիկայում ևս սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի այդ ուղղությամբ աշխատանքներ տանել. «Կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է քննարկվեն մեր վրացի գործընկերների հետ ամենաբարձր մակարդակներում և լուծումներ ստանան: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար և ներկայացրեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի նորանշանակ առաջնորդին՝ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկու տարվա ընդմիջումից հետո Սամցխե-Ջավախքի և Ծալկայի համայնքում  վերջապես նոր հոգևոր առաջնորդ ունենք, որը համայնքի և երիտասարդության հետ աշխատելու մեծ փորձառություն ունի: Շնորհավորենք և հաջողություն մաղթենք նրան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սփյուռքի նախարարությանը՝ այս հանդիպումը կազմակերպելու և ջավախահայության խնդիրներին ծանոթանալու պատրաստակամության համար: Հիմնադրման առաջին օրից նախարարությունը եղել է ջավախահայության կողքին, աջակցել է, օգնել է կարգավորել բազմաթիվ կրթամշակութային խնդիրներ, միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Հույս ունենք, որ աջակցությունը կշարունակվի»,- հավելեց Վիրահայոց Թեմի առաջնորդը:

Մաղաքիա վարդապետ Ամիրյանը նշեց, որ սփյուռքի նախարարության հետ վաղուց է համագործակցում, դեռևս Արգենտինայի  թեմում աշխատելու տարիներից և հավելեց. «Հուսով եմ, որ այն մեծ փորձառությունը, որ Արգենտինայից եմ բերել, կօգնի հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ, որ պիտի առաջ տանեմ կրթական, մշակութային հարցերը: Ես գալիս եմ ծառայելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել»:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը մեկ անգամ ևս շեշտեց միասին աշխատելու պատրաստակամությունը. «Եկեղեցին համախմբող հարթակ է համայնքն աշխուժացնելու, միասնական դարձնելու և հայապահպանության համար»:

Քննարկման ընթացում անդրադարձ կատարվեց համայնքի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, որոշվեց քննարկումներն ավելի հաճախակի և շարունակական դարձնել:

Տպել
1499 դիտում

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ