Աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ․ Գեւորգ Պետրոսյանը՝ բուհերում աշխատող եւ քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին

Բուհերը դասախոս պատգամավորների հետ անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերը դարձնում էին ժամկետային, որպեսզի ամեն տարի գնաս բուհի ղեկավարին խնդրես, աղաչես, որ քեզ հետ եւս մեկ տարով ժամկետային պայմանագիր կնքի: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ Աշխատանքային օրենսգրքում իր առաջարկած փոփոխությունների նախագծին, որին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ.

«Այս նորմի իրավակարգավորման պայմաններում անցյալ գումարման ԱԺ-ում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսները ընտրվում էին քաղաքական պաշտոններում, օրինակ պատգամավոր, նրանք բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագիր: Բուհերը նրանց քաղաքական պաշտոններում ընտրվելու հանգամանքը մեխանիկորեն հիմք ընդունելով՝ նրանց անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերը դարձնում էին ժամկետային, որպեսզի ամեն տարի գնաս բուհի ղեկավարին խնդրես, աղաչես, որ քեզ հետ եւս մեկ տարով ժամկետային պայմանագիր կնքի»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ժողովրդական լեզվով ասած՝ «աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ»:

«Եթե տվյալ աշխատողը տվյալ բուհի համար իրականացնում է մշտական բնույթ կրող գործունեություն, ի՞նչ նշանակություն ունի, որ նա ընտրվել է քաղաքական պաշտոնում»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով, որ խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք ընտրվում են պատգամավոր, կամ ընտրվում են համայնքի ղեկավար, նրանք իրենց բուհերի հետ շարունակեն անորոշ ժամկետով:

«Նախորդ գումարման ԱԺ-ում դեպք եղավ, երբ դասախոսին դարձրին ժամկետային աշխատող, այդ անձը այս ընտրություններում պատգամավոր չդարձավ, արդյունքում զրկվեց ե՛ւ պատգամավորի աշխատանքից, եւ իր գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորությունից: Այս նախագծի ընդունումը կնպաստի բուհերում դասավանդող եւ համատեղության կարգով պատգամավորի կամ այլ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց երաշխավորված աշխատանքի իրավունքի իրականացմանը։ Չեմ ուզում կոնկրետ որեւէ անձի մեղադրել, բայց տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը, որ նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տալիս, ԱԺ-ն ստիպված է հետեւել կառավարության վարքին: Հիմա ի՞նչ, խորհրդարանն է խորհրդարանական վերահսկողություն իրականացնում կառավարության նկատմամբ, թե՞ կառավարությունը կառավարական վերահսկողություն է իրականացնում խորհրդարանի նկատմամբ։ Խնդրում եմ գոնե այս տպավորությունը ցրելու համար ԱԺ-ին հնարավորություն տալ հարցը քննարկել»,- եզրափակեց պատգամավորը:

Ապա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում հիմնավորեց, թե ինչու է գլխադասային հանձնաժողովը այս կարգավորման վերաբերյալ բացասական եզրակացություն տվել՝ նշելով, որ ոչ թե կաշկանդված է եղել կառավարության դիրքորոշմամբ, այլ մասնագիտական կարծիքով է առաջնորդվել․

«Առաջարկվող կարգավորումը խտրական է, կարգավիճակով պայմանավորված՝ տարանջատում է աշխատողներին։ Մենք այստեղ գործ ունենք հանրային եւ ոչ հանրային ծառայողի միջեւ խտրական մոտեցման հետ։ Առաջարկվող նախագիծը տարածվում է միայն քաղաքական ընտրովի պաշտոնների վրա, իսկ, օրինակ, դիվանագետը կամ վարչական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող որոշել իր աշխատանքային պայմանագրի ժամկետը»,- ասաց պատգամավորը։

Ի դեպ՝ նշենք, որ Գեւորգ Պետրոսյանը եւս դասախոս է․ դասավանդում է Երեւանի պետական համալսարանում։

Ի վերջո Գեւորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծը չընդունվեց․ դեմ քվեարկեց 75 պատգամավոր, կողմ՝ 41, ձեռնպահ՝ 2։

Տպել
1224 դիտում

«Րոպեներ առաջ ստացա տեղեկություններ, որ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ». Արծրուն Հովհաննիսյան

Օնլայն տաքսիների վարորդները գնացել են ճակատ

Հայաստանում հաստատվել է վերջին 2 ամսում կորոնավիրուսի դրական դեպքերի ամենամեծ թիվը

Լոս Անջելեսում հայերը բողոքի ակցիա են արել Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կամավորագրվել է և մեկնել Արցախ

ԱԱԾ-ն կոչ է անում հեռախոսային խոսակցությունների և կարճ հաղորդագրությունների (SMS) նկատմամբ զգուշավորություն ցուցաբերել

Մարտակերտի ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մի սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել. Սուրեն Սարումյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի կես միլիոն ԱՄՆ դոլար

Հայկական կողմը Լելե Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում. ՊԲ

Մեր ոգին հանձնվել չգիտի. գլենդելահայերն ԱՄՆ իշխանություններից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Հայ նախկին բարձրաստիճան զինվորականը Ադրբեջանի օգտին լրտեսություն է կատարել. ԱԱԾ բացահայտումը

Հրապարակվել են Ասկերանում խոցված ու բնակավայրը թիրախավորած ԱԹՍ-ի լուսանկարները. Արցախի ՏՇ

Ադրբեջանցի բոլոր զինվորների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան

ՊՆ-ն հորդորում է կամավորական խմբերին առանց համաձայնեցնելու ինքնակամ չմեկնել առաջնագիծ (տեսանյութ)

Շուշան Ստեփանյանը շուտով լավ լուր է խոստանում

Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Վահրամ Պողոսյան

Դեն Բիլզերյանն ու ընտանիքը 250 հազար դոլար են նվիրաբերել Արցախին

Անցած գիշեր բնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան

Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ

Բարդ ու չերեւացող աշխատանք է տարվում բոլոր պատասխանատուների կողմից. Գ. Աբրահամյանը՝ միջազգային աշխատանքի մասին