«Վանաձոր քիմպրոմ»-ի թունավոր նյութերը ամեն րոպե կարող են տարածվել ու քաղաքին մահվան դուռը հասցնել. նախկին աշխատակից

Դեռ 2 տարի առաջ ՀԺ-ն ահազանգ հնչեցրեց քանդվող ու թալանվող «Վանաձոր Քիմպրոմ»-ում մնացած թունավոր նյութերի, մասնավորապես ամոնիակի հսկա տարաների մասին, որոնցում պահվում էր շուրջ 90 տոննա ամոնիակ ու ամոնիակաջուր: Մենք գրել էինք, որ ժամանակի ընթացաքում ամոնիակի պահպանման բաքերը, խողովակները և սարքավորումները քայքայվել են: Պահեստարանում սպասարկման աշխատանքներ չեն իրականացվում: Ահազանգել էինք նաեւ պահեստարանում էլեկտրասնուցում չլինելու մասին, ինչի հետեւանքով չի գործում վթարային` վերգետնյա բաքերից մեկի վնասման դեպքում պահեստարանի տակ գտնվող ստորգետնյա պահեստային բաք ամոնիակի արտահոսքն ապահովող ավտոմատ համակարգը: Մեր տեղեկությունները այն ժամանակ հաստատել էր ԼՄՓՎ պետ Կարեն Հովհաննիսյանը: Ահազանգը, որը փաստարկված էր լուսանկարներով, խուճապ առաջացրեց վանաձորցիների շրջանում: Ոչ միայն պաշտոնական պարզաբանում, այլ նաեւ որեւէ հերքում պաշտոնական օղակներից չհնչեց: Վանաձորցիներն այդպես էլ չստացան եւ ոչ մի հարցի պատասխան, թե ի վերջո՝ երբ եւ ինչպես պետք է չեզոքացվի վտանգը:

Հոդվածի հրապարակումից շուրջ 2 տարի անց ոչինչ չփոխվեց, փոխարենը ավելի վատացավ:

Նյութի հրապարակումից հետո, մեր տեղեկություններով, ԱԻՆ-ից մասնագետներ էին գործուղվել Վանաձոր, ուսումնասիրություններ արել ու հեռացել: Իրավիճակում այլ փոփոխություն չարձանագրվեց, փոխարենը լայն թափով շարունակվեցին գործարանի ապամոնտաժման աշխատանքները, իսկ Քիմպրոմը մինչ օրս շարունակում է մնալ առանց հոսանքի, անվտանգության աշխատակիցների ու համապատասխան մարդկանց, որոնց ֆունկցիան է՝ ամենօրյա հսկողություն իրականացնել թունավոր նյութերի անվտանգության ու հնարավոր վտանգի մասին րոպե առաջ ահազանգելով:

Հերթական ահազանգը՝ ավագանու անդամից

Վանաձոր համայնքի ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը օրեր առաջ ահազանգ հնչեցրեց.

«Ահազանգ համաքաղաքացիներիս.

Տեղեկացնում եմ բոլոր իրավասու մարմիններին, շահագրգիր անձանց, մեր համաքաղաքացիներին այն մասին, որ Վանաձորի «Քիմպրոմ» գործարանի լիկվիդացիայի առնչությամբ սնանկության գործընթացի կառավարիչները քայլեր են ձեռնարկել՝ գործարանի արտադրական մասնաշենքերի ապամոնտաժման և վաճառքի ուղղությամբ, սակայն գործարանի տարածքում մնացել են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, մասնավորապես՝ ամոնիակ, սնդիկ և այլն: Պահպանության ժամկետն անցնելու պարագայում դրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել մեր ազգաբնակչության համար, ուստի, կարծում եմ՝ անհրաժեշտ է բոլորիս զգոնությունը և պահանջատիրությունը ՝ այս քիմիական աղետի սպառնալիքը վերացնելու գործում»,- գրել էր Ղամբարյանը:

Գրառումը լայն տարածում գտավ սոցցանցերում, որին կցվեց նաեւ ՀԺ-ի՝ տարիներ առաջ գրված հոդվածը:

Վտանգը կա, դեմն առնող չկա

ՀԺ-ին հաջողվեց կապ հաստատել «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցներից մեկի հետ, որը համաձայնվեց ներկայացնել իրավիճակը՝ իրեն չբացահայտելու պայմանով (ՀԺ-ն պահպանում է աղբյուրի՝ գաղտնի մնալու իրավունքը-խմբ):

«Ամոնիակ, կիսլոտա, սնդիկ, մոնետոմոնամին: Ամենավտանգավորը հեղուկ ամոնիակն է, որը գոլորշիանալու հատկություն ունի... 5 հատ 60 տոննանոց ցիստեռն կա, քանի որ էլեկտրականություն կար ժամանակին, ինքը ավտոմատ հովացում էր ապահովում, իսկ հիմա ամբողջ գործարանը հոսանքազրկված է, հովացման համակարգը չի աշխատում, բացի հեղուկ ամոնիակը, շոլկի տարածքում՝ գետնի տակ, կա 8 հատ ցիստեռն, որի մեջ ժամանակին ացետոն էր, հիմա լցված է կիսլոտա, գրունտային ջրերը քայքայել են, ու ջուրը մտել է այդ բակերի մեջ, ինչը եւս մեծ վտանգ է: Դրանք գտնվում են գետից 15-20մ հեռավորության վրա, եթե գրունտային ջրերը գնան դեպի գետ լցվեն, գետում մնացած ձկներն ու գորտերը վերջնականապես կսատկեն: Բացի դա, ՋԷԿ-ի տարածքում՝ ցիստեռնի մեջ, կա նաեւ 96 տոկոսանոց հեղուկ կիսլոտա, էլի անտերուդուս բրախած»,-ասաց աշխատակիցը՝ շարունակելով ներկայացնել. «Եթե ամոնիակի 1 ցիստեռնից արտահոսք լինի, էդ հեղուկ ամոնիակը որ գոլորշիանա, քաղաքը վարի կտա…1 լիտր ամոնիակը 1 կմ-ի վրա կխեղդի ժողովրդին, դե պատկերացրեք, եթե ամբողջ բակից արտահոսք լինի»:

Աշխատակցի խոսքով, նախ պետք է ուսումնասիրություններ իրականացնել՝ պարզելու տարաներում մնացած ամոնիակի քանակը, որն ըստ նրա, տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ փականները երկար ժամանակ չեն շահագործվել, իսկ շահագործելու դեպքում վտանգը կմեծանա. «Տարիներ առաջ ԱԻՆ-ի խումբը մի քանի անգամ եկավ, լազերով չափեցին, մի մասում պակասորդ արձանագրվեց, մոտավոր հաշվարկով մնացել էր 40-45 տոննա ամոնիակ, մնացած մասը արդեն ինքնըստինքյան օդ էր լցվել»: Աշխատակիցը շեշտում է, ամոնիակի արտահոսքի դեպքում փրկարարները չեն կարողանա անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վտանգը չեզոքացնելու համար, եւ հետո՝ «Ամոնիակը հրդեհ չի, որ գան մարեն, ամոնիակի ամպի դեմ ոչինչ չեն կարող անել, դա խեղդում է ժողովրդին»:

Ըստ նրա, բացի ամոնիակից, կա նաեւ 2 տոննա 300 կգ սնդիկ, որը եւս պետք է տեղափոխել տարածքից:

Աշխատակցից հետաքրքրվեցինք, թե քանի տարի է, ինչ դադարեցված է վերահսկողությունն  ու նման բարձիթողի վիճակ է. «Ժամանակին հրշեջ խումբ ուներ գործարանը, թունավոր նյութերի վրա հերթապահներ կային, որոնք գիտեին իրենց գործը, 2016թ-ին, երբ դատարանի վճռով Քիմպրոմը սնանկ ճանաչվեց, բոլորին կրճատեցին՝ առանց հասկանալու դրա հետեւանքները»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ սնանկ ճանաչելուց հետո սկսվել է գործարանի ապամոնտաժումը:

Այդ ընթացքում թողնել են միայն տեխնիկական անվտանգության բաժնի պետին, որոնց վերջինս հրահանգավորում էր, նոր թույլատրում ապամոնտաժել: Դեկտեմբերին նրան էլ են ազատել աշխատանքից:

Զրուցակիցս որպես օրինակ նշեց «Նաիրիտ» գործարանը, որը եւս սնանկ է ճանաչվել, սակայն, ի տարբերություն Քիմպրոմի, «Նաիրիտ»-ում չեն ցրել ո՛չ հրշեջ կայանը, ոչ էլ անվտանգության համապատասխան աշխատակիցներին:

Քիմպրոմի նախկին աշխատակիցն ասում է, որ եթե հիմա առաջարկ լինի աշխատել Քիմպրոմում, ինքը միանշանակ կհրաժարվի, քանի որ գիտակցում է՝ վթարի դեպքում ոչինչ չի կարող անել՝ ոչ կանխել, ոչ էլ որեւէ բան անել:

Քիմպրոմի գործունեությանը քաջածանոթ աշխատակիցն ասում է, որ ստեղծված իրավիճակին զուգահեռ տարբեր անհատներ ամեն օր փորձում են մետաղ գողանալ գործարանի տարածքից, ինչի հետեւանքով չի բացառվում, որ օրերից մի օր մեկը մի փական կբացի. «Ու էլ ոչ ոք չի կարող առաջ գնալ, աղետի առաջն առնել»,-ասաց նա ու հավելեց, որ անհրաժեշտ է օր առաջ հանել տարածքից քիմիական բոլոր նյութերը, վաճառելու կամ պարզապես օտարելու եղանակով, այդ կերպ միայն հնարավոր կլինի չեզոքացնել վտանգը. «Եթե այլեւս գործարանը չի կարող վերականգնվել, 10 տարի շարունակ ինչի են մնացել էդ թունավոր նյութերը տարածքում»:

Վանաձորցիների ճակատագրի մասին մտահոգ աշխատակիցը մեկ անգամ եւս ահազանգում է՝ ցանկացած պահի, թե՛ կոռոզիայի, ու թե ինչ-որ մեկի անփութության պատճառով քաղաքը հնարավոր է գնա մահվան. «Ինչքան էսպիսի անորոշ վերաբերմունք է, էնքան վտանգը մեծանում է»,-ասաց նա ու հիշեցրեց. «1-1.5 տարի առաջ ապամոնտաժման ժամանակ սխալմամբ կտրել են հեղուկ ամոնիակի դատարկ տարաներից մեկի խողովակը, ինչի արդյունքում որոշակի ամոնիակ էր թափվել գետնին: Այդ օրը բազմաթիվ ահազանգեր էին հնչել բնակիչներից՝ սուր ու տարօրինակ հոտի առկայության մասին, ու սա էն դեպքում, երբ մի փոքր էր ամոնիակ մնացել խողովակի մեջ, բա որ հսկա տարաները վնասվեն…»:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ տեղյակ է ստեղծված իրավիճակին, գրություններ է ուղարկել տարբեր կառույցներ, զրուցել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ. «Նախարարը խոստացավ նորից մասնագետներ ուղարկել, մտածում ենք՝ էդ նյութերի չեզոքացման կամ վաճառքի մասին, սնանկության գծով կառավարիչն էլ պարբերաբար աճուրդ է հայտարարում, բայց գնողներ չկան… մենք մտածում ենք էդ նյութերի գնորդների մասին»,-ասաց մարզպետը:

ՀԺ-ն ողջ օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել «Վանաձոր Քիմպրոմ»-ի լուծարային հանձնաժողովի կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ, նրա հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր:

Տպել
15896 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին