Մի կաթիլ մեղրի պատմություն, որն ավարտվել էր սպանությամբ. մեղադրյալը պնդում է, որ ինքն ինքնապաշտպանվել է, ոչ թե սպանել

Անցած տարի նոյեմբերին ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն օրեր առաջ ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան:

Դեպքը տեղի է ունեցել նոյմբերի 9-ին. սպանվածը՝ 35-ամյա Սանասար Բարսեղյանը, մահացու վնասվածքները ստացել է ավտոմեքենայի ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ: Գործով մեղադրանք է առաջադրվել 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին, որը սակայն մեղադրանքը չի ընդունում՝ նշելով, որ ոչ թե դիտավորություն է ունեցել սպանելու, այլ՝ ինքնապաշտպանվել է:

Վիճաբանությունը ծագել է տուժող Սանասար Բարսեղյանի ընկերոջ՝ «Օպել» մակնիշի ավտոմքենայի վարորդ Վահան Խաչատրյանի եւ մեղադրյալի ընկերոջ՝ Վարդան Ջուլֆայանի միջեւ՝ ճանապարհը չզիջելու պատճառով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պարզաբանումներ կատարելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել են հանդիպել, ինչին մասնակցել են նաեւ նրանց ընկերները: Հանդիպումն ավարտվել է վիճաբանությամբ եւ ծեծկռտուքով, որի ժամանակ էլ մասնավոր ավտոդասընթացներ իրականացնող տղամարդու ընկերը (Վարուժան Գյուրջինյանը,-հեղ.) դանակով հարվածներ է հասցրել Սանասար Բարսեղյանին՝ պատճառելով «2-րդ կողաճառի, մեծ ճարպոնի, գոտկամկանի վնասումներով ձախից՝ կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանների ծակած-կտրած, թափանցող, արնահոսող վերքերի ձևով», առողջության համար ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Պաշտպանական կողմը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել մեղադրյալ Գյուրջինյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

- Տիկին Պետրոսյան, ի վերջո ի՞նչից է առաջացել վիճաբանությունը:

- Վարուժան Գյուրջինյանը դեպքի օրը՝ նոյեմբերի 9-ին, գտնվում էր Կոմիտասի Արամ Խաչատրյանի փողոցի վրա գտնվող բնակարանում, այնտեղ կատարում էր շինարարական վերանորոգման աշխատանքներ եւ իրեն օգնելու է գալիս իր վաղեմի ընկերը՝ Վարդան Ջուլֆայանը: Այդ ժամանակ Վարդանին զանգեր են գալիս, ու սկսում են անհանգստացնել, նա պատասխանում է, որ համար չէ հանդիպել եւ այլն, սակայն զանգերը չեն դադարում: Վարուժանը հետաքրքրվում է, թե ի՞նչ է տեղի ունեցել եւ Վարդանը պատմում է, որ նշված օրը ինքը ավտոդասընթաց էր տալիս ինչ-որ աղջկա՝ իրեն պատակնող Հունդայի Էլանտրա մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ ինչ-որ ավտոմեքենա փորձել է վազանց կատարել, սակայն չի ստացվել, որից հետո այդ ավտոմեքենայի վարորդը բորբոքվել է, մեքենայի վրա գրված հեռախոսահամարով զանգահարել է Վարդանի բջջային հեռախոսահամարին եւ Վարդանի հետ կոպիտ տոնով խոսել, նա էլ ասել է, որ մեքենայի մեջ աղջիկ կա եւ չի կարող խոսել: Դրանից հետո էլի այդ տղան շարունակել է զանգել, կոպտել Վարդանին, վերջինս էլ կրկնել է, որ չի կարող խոսել:

Հերթական զանգի ժամանակ նա ասում է, որ գտնվում է Արամ Խաչատրյանի վրա գտնվող բնակարաններից մեկում. դիմացի կողմը չի համաձայնվում, որպեսզի նա գործը ավարտի, ընկերոջը օգնի, հետո հանդիպեն: Ի վերջո պայմանավորվում են հանդիպել. նշեմ, որ բնակարանը գտնվում է շենքի 1-ին հարկում եւ քանի որ իմ պաշտպանյալը բանվորական շորերով է եղել, դուրս չի եկել, Վարդանի հետ հանդիպելու եկած երկու տղաներին առաջարկել է գալ եւ տանը խոսել, սակայն նրանք հրաժարվել են: Պաշտպանյալս ասել է, որ հագուստ փոխի, կգան: Պարզվում է, որ գործով վկա Վահան Խաչատրյանը այնտեղ է եկել շատ մեծ խմբով՝ 10-14 հոգու հավաքել էր իր գլխին, ինչքան ծանոթ ուներ, եկել են, որ պետք է հարձակում գործեն Վարդանի վրա, դա է խնդիրը եղել, որ չի համաձայել բարձրանալ եւ տանը նորմալ պայմաններում խոսել: Երբ որ Վարդանն ու իմ պաշտպանյալը շքամուտքից դուրս են գալիս, երկու հոգու են տեսնում, բայց արդեն զգում են, որ տարբեր տեղերից ինչ-որ մարդիկ են դարանակալել: Իրենք քայլերն ուղղել են դեպի ավտոտնակների կողմ, այդ ընթացքում իմ պաշտպանյալն ասում է, որ ի՞նչ խոսելու բան կա, ի վերջո ղեկին աղջիկ է եղել: Այդ ընթացքում անմիջապես այդ ըմբոստ տղան՝ Վահանը, առաջին հարվածը հասցնում է Վարդանին, Վահանի հետ եկած գործով տուժող Սանասար Բարսեղյանը հարվածում է Վարուժանին ու երբ նրան գցում են գետնին՝ բոլորը վրա են հասնում, ու առնվազն 4-5 հոգով սկսում են իմ պաշտպանյալին ու Վարդանին ծեծի ենթարկել: Նրանց այլ բան չի մնում, քան փախչելը, անցնում են դիմացի մայթը ու երկուսով փախչում են: Այս տղաները ընկնում են նրանց հետեւից, տարբեր ուղղություններով վազում են, նույնիսկ տեսախցիկներ կան, ֆիքսել են, հակառակորդ կողմը մի քանի ավտոմեքենաներով է լինում, որոնք կայանած են լինում Արամ Խաչատրյան փողոցի վրա: Վարուժան Գյուրջինյանը նշեմ, որ սրտի հետ կապված լուրջ խնդիր ունի, ճանապարհին նույնիսկ չի էլ կարողանում վազել. շենքերի հետեւից դուրս են եկել Հովսեփ Էմին եւ Փափազյան փողոցների խաչմերուկում եւ արագ քայլերով իջել Հ. Էմինի փողոցով՝ դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհ: Չհասնելով դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհ՝ պաշտպանյալս նկատել է իրեն հարվածած թիկնեղ տղային՝ Սանասարին, փորձել է փախչել, սակայն չի կարողացել: Սանասար Բարսեղյանը, որը բավականին հաղթանդամ երիտասադ է լինում, ի տարբերություն Վարուժան Գյուրջինյանի, ում հասակը 1,64 է եւ քաշը՝ 53 կգ ընդամենը, հարձակվում է Վարուժանի վրա, իսկ Վահանն էլ երկաթյա ձողով հարձակվում է Վարդանի վրա: Բարսեղյանը սկսում է Վարուժանի գլխին հարվածներ հասցնել. այդ անհավասար պայքարում Վարուժանը տեսնում է, որ Սանասարի գոտկատեղին դանակ կա, այդ ժամանակ հանում է դանակը եւ անկանոն հարվածներ հասցնում, որպեսզի կարողանա փրկվի, նույնիսկ գոռում է՝ Վարդան օգնի: Հետո ինքն ու Վարդանը փախչում են այդտեղից, տուժողն էլ գնում է: Հետո գործի քննությամբ պարզվում է, որ տուժողը մոտավորապես 80-100 մետր իջնում է այդպես, արյան կորուստ է ունենում եւ իր ընկերները, ովքեր այդքան հոգով եկել էին իր հետ, որեւէ օգնություն ցույց չեն տալիս իրեն եւ միայն հետո հեռախոսազանգով են իմանում, որ Սանասարը նման խնդրի մեջ է. տարածքի հարեւանները հրավիրում են շտապօգնություն, այն ուշանում է, անծանոթ մի մեքենայով տուժող Սանասար Բարսեղյանին բավականին ուշացումով հասցնում են հիվանդանոց, որտեղ նա արյան առատ կորստից մահանում է: Ընկերներն անգամ հիվանդանոցում չեն մնում, որովհետեւ ակնհայտորեն գիտեին, որ իրենց սարքած գործն է սա, նույն գործով վկա Վահան Խաչատրյանն է այս ամբողջ գործի հեղինակը ու թողնում հիվանդանոցից հեռանում է եւ ցուցմունք տալիս ասում է՝ համացանցից տեղեկացա, որ Սանասարը մահացել է:

- Ձեր պաշտպանյալ Վարուժան Գյուրջինյանը դեպքից հետո ինքնակա՞մ է ներկայացել ոստիկանության բաժին:

- Միանշանակ ինքնակամ է ներկայացել այն առումով, որ այստեղ պետք է նշեմ հետեւյալը: Իմ պաշտպանյալը, երբ շոկային վիճակով դեպքի վայրից փախչում է, գիշերը կարդում է, որ նման դեպք է  եղել, նոր հասկանում է, որ այդ դեպքի մասին է խոսքը: Առավոտյան մոտավորապես ժամը 12-ի սահմաններում զանգահարում է ինձ, տեղեկացնում, խնդրում, որպեսզի ես հադիպեմ իրեն, ինքը գտնվում է այդ ժամանակ իր հաշվառման հասցեում: Ես մոտենում եմ, ինքը ինձ ներկայացնում է, որ նման դեպք է եղել եւ այդ պահին մտածում ենք, թե որ բաժին պետք է ներկայանանք, երբ 10 րոպեի ընթացքում գալիս են ոստիկանության աշխատակիցները եւ իմ պաշտպանյալին ուղեկցում ոստիկանության Արաբկիր բաժին. անմիջապես իրենց հետ գնում եմ քննչական բաժին, բոլորը տեսնում են, որ պաշտպանը իր հետ է եղել եւ գտնվելիս է եղել իր հաշվառման հասցեում: Որեւէ փախուստի, չներկայանալու մասին խոսք չէր կարող գնալ, որովհետեւ ես իր հետ գտնվել եմ իր հաշվառման հասցեում:

- Տիկին Պետրոսյան, դուք պնդո՞ւմ եք, որ տեղի ունեցածը ոչ թե դիտավորյալ սպանություն է այլ՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն:

- Երբ մենք ներկայացանք բաժին, իմ պաշտպանյալն ասաց, որ  հարվածների արդյունքում է այդ ցավալի դեպքը տեղի ունեցել, սակայն նկարագել է, թե ինչ հանգամանքներ են եղել: Ինքը ոչ մի բանից տեղյակ չի եղել, երբեւիցե չի ճանաչել տուժող կողմին եւ որեւէ մեկին, գնացել էր շինարարական աշխատանքներ անելու ու ընկել նման պատմության մեջ: Մենք այստեղ գործ ունենք անհրաժեշտ պաշտպանության հետ, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը նման ապօրինի մեղադրանք է առաջադրել, ինչն ակնհայտորեն անհիմն է: Նշեմ, որ առաջին ատյանի դատարանը կալաքի քննարկման ժամանակ, նաեւ վերջին երկարացման ժամանակ էլ նշել է, որ քրեական օրենսգրքի 104 հոդվածին համապատասխան հիմնավոր կասակած այստեղ առկա չէ. դեպք ունեն այստեղ տեղի ունեցած, բայց ոչ դիտավորյալ սպանություն, որովհետեւ գործով ձեռք բերված բոլոր տվյալները խոսում են այն մասին, որ այստեղ չկա դիտավորյալ սպանություն:

- Դուք միջնորդե՞լ եք վերաորակել ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը:

- Այո, միջնորդություններ ներկայացվել են, մերժվել են ինչպես քննիչի կողմից, այնպես էլ՝ հետո բողոքարկվել է դատախազին, վերջինս մերժել է: Այժմ գործն ուղարկվել է դատարան եւ արդեն ապրիլի սկզբին նախնական դատական նիստի օր է նշանակվել:

- Վահան Խաչատրյանը, որն ըստ պաշտպանական կողմի՝ այս ամենի հեղինակն է, գործով ի՞նչ կարգավիճակ ունի:

- Վկայի: Տեղեկություն ունեմ, որ նրա նկատմամբ մի քանի անգամ ծեծի հոդվածով քրեական գործեր են հարուցվել, սակայն հետագայում կարճվել են, գործում եւս այդպիսի տվյալներ կան:

- Նշեցիք, որ Սանասար Բարսեղյանը հարվածներ է հասցրել ձեր պաշտպանյալին, դատաբժշկական փորձաքննության արդյունքները կա՞ն, նա ի՞նչ վնասվածքներ է ստացել:

- Շրթունքի, ականջի մասում ուներ վնասվածք եւ հիմնական հարվածները գլխին են եղել:

Սույն թեմայի վերաբերյալ փորձեցինք զրուցել նաեւ տուժող Սանասար Բարսեղյանի հոր՝ Հայկազ Բարսեղյանի հետ. սակայն վերջինս մեր հեռախոսազանգն անպատասխան թողեց:

Տպել
5322 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել