Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում

22/03/2019 schedule17:45

Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զարլանդի համալսարանում եւ Զարլանդ երկրամասի խորհրդարանում:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, Զարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծանոթացել են բուհի գիտահետազոտական կենտրոններին, կատարվող աշխատանքներին, քննարկումներ են տեղի ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ իրենց հայաստանցի գործընկերների հետ փոխգործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Զարլանդի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ:

Երկրամասի խորհրդարանում հայկական պատվիրակության անդամներին ընդունել է խորհրդարանի ղեկավար Շտեֆան Տոսկանին: Նա, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել հայաստանցի խորհրդարանականներին: Պատվիրակության անդամները ծանոթացել են խորհրդարանի աշխատանքներին, մտքեր փոխանակել միջխորհրդարանական կապերի ակտիվացման, հայ-գերմանական տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Զարլանդի խորհրդարանի հյուրերի պատվո մատյանում:

Տպել
633 դիտում

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած ուղեցույցը թարգմանվել է ասորերեն և հնդկերեն

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանը մարտ ամսվա պարգևավճարը կփոխանցի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին

Մասնավոր կլինիկայում COVID-2019-ի արագ թեստ են անում․ գինը՝ 25․000 դրամ, արդյունավետությունն ապացուցված չէ

Կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եվ Միհրան Պողոսյանի նկատմամբ

Նիդերլանդները Հայաստանը դասել է անվտանգ ծագման երկրների շարքում

Արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. BBC

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների գործողությունները ստուգելու համար Դատախազությունը ԶԼՄ հրապարակումներն ուղարկել է ՀՔԾ

Ես չեմ վախենում կորոնավիրուսից, վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ կատարվում է. Սերժ Թանկյան

Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. կա բերման ենթարկված անձ

Սա կարող է լավ նախադեպ լինել հյուրանոցների՝ ավելի լավ դիրքավորելու համար. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Այս տարի Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ. անհրաժեշտ է ոչ թե սպասել, այլ լուծումներ փնտրել

Հատուկ միջոցառում Վանաձորում. ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ)

Մարտի 30-ի ժամը 18.00-ի դրությամբ ոստիկանությունն արձանագրություն է կազմել 352 անձի նկատմամբ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

Պետությունը գնառաջարկներ է սպասում հյուրանոցատերերից, եթե պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներին

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը կարողանում է քայլել (տեսանյութ)

2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով. դատախազություն