Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ դատական հայց է ներկայացրել սույն թվականի հունվարի 25-ին «Առաջին լրատվական» կայքում հրապարակված «Սա կլինի Քոչարյանի ռոմանտիկ ստերի բացահայտումը» վերնագրով հարցազրույցում գտեղ գտած մի  շարք արտահայտությունների համար:

Հիշեցնենք, որ դատական հայցը ներկայացվել է մարտի 1-ին. Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել:

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Արամ Մանուկյանի կոմից հնչեցված հետեւյալ արտահայտությունները.

  • « Ռ. Քոչարյանը վերջին ճիգերն է գործադրում, սա խռխռոցի նման մի բան է:... Մեկ է, ինքը պետք է ինքնապաշտպանության պրոցես կազմակերպի եւ դրա համար օգտագործում է իր գողացած փողերը»:
  • «Բոլորը չգիտեն, որ Ռ. Քոչարյանը միայն Մարտի 1-ով չէ հանցագործ, նա տնտեսություն է ոչնչացրել, արտաքին քաղաքականություն է ոչնչացրել, Ղարաբաղը որպես բանակցող կողմ է ոչնչացրել, մշակութային արժեքներ է ապօրինի արտահանել, կուսակցական համակարգ է ոչնչացրել, ո՛ր դաշտը մտնես, ինքն այնտեղ ավերածություններ է արել...»:
  • «Մարտի մեկը սովորական հանցագործություն չէ, այստեղ միայն սպանություններ չեն կամ անգամ միայն 0038 հրամանը չէ, որ բանակը բերեց ժողովրդի վրա, էլ չեմ ասում սահմանները թուլացրեց Երևանի հանրահավաքները ճնշելու համար, ինքն իշխանագողություն է արել, դա ռազմական հեղաշրջում էր»:
  • «Կգա ժամանակը, եւ բացի իրավական գնահատականը, որը կտա դատարանն առաջիկայում, կա նաեւ քաղաքական գնահատական, այսինքն՝ միայն իրավական հանցագործություն չէ, որ կատարվել է, սահմանադրական կարգի խախտումը իշխանության զավթում է, Ռոբերտ Քոչարյանն իշխանագող է»: 

Ըստ հայցվոր կողմի՝ վերոնշյալ հարցազրույցում Արամ Մանուկյանը նաեւ նշել է հետեւալ, ըստ իրենց, վիրավորանք պարունակող արտահայտությունները:

  • «Բոլորը գիտեն, որ նա արյունարբու, անաղուհաց, նենգ մարդ է, բայց ջահելները չգիտեն»:
  • «Վանաձորում արտադրված զենքը տեղափոխում էինք Ղարաբաղ, Ռ. Քոչարյանն ընդունում էր, բայց նույն Ռ. Քոչարյանը, որ թաքնվել է այն տանը, որտեղ այդ զենքը հավաքվում էր, այնտեղ հաց է կերել, քնել, բայց այդ տան տղային՝ Աշոտ Մանուկյանին, երկու անգամ նստացրեց հենց այն զենքի համար, որ տեղափոխում էինք Ղարաբաղի ազատագրման համար, դրա համար եմ ասում՝ Քոչարյանի արածը ոչ միայն ցինիկություն, լպիրշություն է, այլ նաեւ անաղուհացություն է»:

Ըստ հայցվորի՝ հայտարարությունները վերաբերում են փաստացի տվյալներին եւ դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը:

Մեր զրույցում, սակայն, Արամ Մանուկյանը նշեց, որ իր արտահայտություններում բացարձակ զրպարտություն եւ վիրավորանք չկա:

«Հայցի մեջ փորձում եմ գտնել արտահայտություններ, որ մինչ այդ չեմ ասել՝ չեմ գտնում, փորձում եմ գտնել բաներ, որ ամբողջ հասարակությունն ու քաղաքական գործիչները, լրագրողներն ու ֆեյսբուքյան օգտատերերը չեն ասել՝ չկա: Սրանք շատ մեղմ բառեր են այն ամենի համեմատ, ինչ հասարակության մեջ, սոցիալական ցանցերում պտտվում է եւ պտտվում է արդեն 20 տարի: Գոնե ես 20 տարի Ռոբերտ Քոչարյանին համարում եմ թիվ 1 վնասարարը մեր երկրի, ես համարում եմ նրան ամենաշատ վնաս տված մարդը մեր երկրում: Նրա իշխանափոխության պատճառով էր, որ մեր երկիրը շուրջ 20 տարի հետ ընկավ, հետ ընկավ միջազգային ծրագրերից, հետ ընկավ Ղարաբաղի, տնտեսական, քաղաքական, ժողովրդավարության հարցերում եւ դրանք ակնհայտ են, այդ ամենը մեր ժողովրդի գլխին է թափվել, բոլորն են դրա տուժողը:

Այդ արտահայտությունների մեջ չկա որեւէ բան նոր, չկա զրպարտություն, որովհետեւ իրականությունը շատ ավելի դաժան է, արած վնասարարությունները շատ ավելի շատ են, երեւի ինքը ավելի շատ գիտի, քան մեր հասարակությունը, քան՝ մենք: Ես սպասում եմ, որ երբ սահմանադրական կարգի խախտման հետ կապված քրեական գործը մտնի դատարան, երբ հնչեն մեղադրանքները, այդ գործով ապացույցները երեւան, հասարակությունը կտեսնի, թե ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության ժամանակ եւ իշխանությունը հանձնելու ժամանակ եւ իշխանությունը հանձնելուց հետո: Այս պահին էլ ինքը ամենավնասարար մարդկանցից մեկն է մեր երկրում, որը խանգարում է այս հեղափոխությանը, խանգարում է ժողովրդավարության գալուն, հասարակության կայացմանը, վստահությանը: Այդ մարդը իր ամբողջ կենսագրությամբ եւ էությամբ վնաս է բերում մեր երկրին եւ իրեն տեղը դնելը կամ պատժելը անհրաժեշտություն է մեր երկրի զարգացման համար: Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ ամենբացասական սցենարը լինի՝ մարտի 1-ի բացահայտումը չհասնի մինչեւ վերջ, հին իշխանությունները կլկտիանան, ուստի այսօրվա իշխանության, հեղափոխության կարեւորագույն անելիքներից մեկը հին իշխանություններին տեղը դնելն է՝ իրենց արածների համար, եթե իրենք պատժվեն իրենց արածների 10 տոկոսի համար էլ, կարող է ամեն մեկին 100 տարին չհերիքի:

Ես արդեն ասել եմ՝ շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել բացահայտելու Ռոբերտ Քոչարյանի ամբողջական կերպարը, դա մի քիչ երկար կտեւի, դատարանը ստիպված կլինի համբերատար լսել իմ մեղադրանքները՝ երկիրը վնասելու առումով եւ այն, ինչ մենք կներկայացնենք, դա կլինի Ռոբերտ Քոչարյանի ավերածությունների համառոտ էնցիկլոպեդիան, համառոտ, որովհետեւ խորությամբ եւ ամբողջությամբ ներկայացնելու համար դեռ շատ երկար տարիներ են պետք:...Մենք լուրջ պատրաստվում ենք մեր իրավաբանական խմբի հետ եւ դա կլինի Դիմիտրովյան դատի նման մի բան, ինքը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով, տակտիկական սխալ է թույլ տվել ու այդ սխալը մեզ համար հնարք կդառնա՝ օգտագործելու իր դեմ: Ես ունեմ հասարակության լայն շերտերի աջակացությունը, այն, ինչ ասում եմ, ժողովրդի սրտից ջուր խմելու նման է, ժողովուրդը ուզում է այդպես լինի, որովհետեւ այն, ինչ արել է Ռոբերտ Քոչարյանն այս տարիներին, ատելությունից բացի բան չի վաստակել:

- Պարոն Մանուկյան, ասացիք, որ շուրջ 20 տարի այդ արտահայտությունները հնչեցվել են, ըստ ձեզ, ինչո՞ւ Քոչարյանը հենց հիմա որոշեց ձեր դեմ դատական պրոցես սկսել:

- 20 տարի ինքն իր «ստեղծարար» գործունեությամբ է զբաղվել եւ մոռացել է, որ իրեն հայհոյել են, վիրավորել են, քննադատել են, լիքը հոդվածներ ունեմ ես իր գործընթացները մի քանի անգամ հակասահմանադրական եմ հայտարարել, նյութեր եմ հրապարակել եւ միայն ես չէ, մի ամբողջ պառլամնետ, մի ամբողջ քաղաքական բլոկ այդ գործով է զբաղված եղել: Ինքը հիմա ձեւեր է թափում, թե արդարության կողմնակից է, արդարադատության ջատագով, հանկարծ հիշել է ճաղերի ետեւում դրա մասին: Սա ափ ընկած ձկի շարժումներ են եւ ինչքան արագ շարժվի, այնքան ջուրը շուտ կչորանա, այնպես որ, այդ ձկան շարժումները իրեն չեն փրկելու, միգուցե ինչ-որ տակտիկական հնարք է կիրառում հետո եվրոպական դատարան դիմելու, ասելու՝ տեսեք, ես քաղբանտարկյալ եմ, ինձ հետապնդում են:

- Հայցը մարտի 1-ին ներկայացնելու մեջ դիտավորություն տեսնո՞ւմ եք, ի վերջո ձեր հարցազրույցը հունվարին է հրապարակվել:

- Չգիտեմ, կարող է պատահականություն է, չեմ ուզում դավադրությունների տեսությունով առաջնորդվել, բայց նագլիություն է էլի, մարտի 1-ին ծնողների հետ գնում ենք ծաղիկ դնելու ու հանկարծ ով ով Ռոբերտ Քոչարյանը ինձ հայց է ներկայացնում, հե՜յ հե՜յ:

- Դուք դատարան գալո՞ւ եք:

- Բա սրանից լավ առիթ ես ինչպե՞ս կարող եմ բաց թողնել:

Հիշեցնենք, որ հայցը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, որն էլ այն վարույթ է ընդունել: Այս ընթացքում Քոչարյանը 6 դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, մյուսը՝ Սիլվա Համբարձումյանի, մյուս 3-ը՝ «Առաջին լրատվականի» դեմ, վերջինը՝ Արամ Մանուկյանի:

Տպել
9815 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)