Կարծում եմ՝ ավելի շատ մեր տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան՝ Սահմանադրական փոփոխությունների. Փաշինյան

Ես կարծում եմ, որ ավելի շատ մեր տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան Սահմանադրական փոփոխությունների:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ իշխող քաղաքական ուժն արդյո՞ք առաջիկայում նախատեսում է սահմանադրական բարեփոխումներ, Փաշինյանը պատասխանեց. «Այն շրջանակը, որի մասին խոսվել է մեր նախընտրական ծրագրում, այդ շրջանակի վերաբերյալ՝ այո, որոշակի քննարկումներ կան: Մասնավորապես, մեր Սահմանադրության մեջ այսօր Սփյուռքի ներկայացուցիչներին պետական կառավարման համակարգում ներգրավելու շատ խիստ սահմանափակումներ կան, եւ մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումները մանավանդ այսօր մեր համազգային օրակարգի համատեքստում պատեհ չեն եւ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ կան անելու»: Նա նաեւ ասաց, որ իր կարծիքով՝ այժմ կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա: «Ես գիտեմ, որ կան քննարկումներ, որ ասվում է, որ խորհրդարանական համակարգն եկեք հետ փոխենք նախագահական համակարգի. ես այն կարծիքին չեմ, որ մենք հիմա այդպիսի անհրաժեշտության առաջ ենք կանգնած, որովհետեւ ընդամենը մեկ տարի էլ չկա, որ այս համակարգը գործում է, պետք է հասկանալ՝ այս համակարգն ի վերջո ինչ է իրենից ներկայացնում եւ նոր հետեւություններ անել: Սահմանդրությունը ինքը կենդանի օրգանիզմ է, կարող է փոխվել, բայց ես հիմա չէի ուզենա որեւէ կանխորոշող հայտարարություն անել: Իմ անձնական կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ, թե ինչու է պետք դա անել: Հաջորդ պահին կարող է լինել փաստարկ եւ այդ փաստարկը պարզվի, որ շատ ծանրակշիռ է: Այս պահին ես դեռեւս որեւէ այդպիսի փաստարկ չեմ լսել: Ես կարծում եմ, որ ավելի շատ մեր տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան Սահմանադրական փոփոխությունների»,- ասաց վարչապետը:

Ճշտող հարցին՝ ունե՞ք նախանշված որոշակի փոփոխություններ, որոնք պատրաստվում եք իրականացնել Սահմանադրական փոփոխություններով, Փաշինյանը պատասխանեց, որ հնարավոր է լինեն դրույթներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել իրենց նախընտրական ծրագրի այնպիսի կետերի իրականացման համար, որոնք շատ կարեւոր են եւ որոնք ժողովդի հավանությանն են արժանացել. «Եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, կաշխատենք»,- հավելեց նա:

Տպել
1629 դիտում

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվությում չունե՞մ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել