Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը գնացել է, եթե փորձեն հետևից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանա. վարչապետ

Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե գոհացնո՞ւմ է արդյոք իրեն երկրում փոփոխությունների դինամիկան։

«Ես շատ հաճախ մարդկանց մեջ եմ եւ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ։ Գրում են, որ երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, էլի սկսում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ աշուն, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է եւ եթե փորձեն հետեւից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել եւ ժողովրդից ներում հայցել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սեւ հակաքարոզչության համար ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում։

«Իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող, ուզում է՝ միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով երկրի սոցիալական վիճակին՝ վարչապետը նկատեց, որ բարձրացվել են 85 հազար մարդու սոցիալական նպաստները եւ թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը։

«2019 թվականի հունվարին երկրում համախառն առեւտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ցուցիչ չէ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, ովքեր ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Նույն 2018 թվականի սեպտեմբերին շատ էր խոսվում գնաճի տեմպերի մասին եւ մենք կարողացանք շատ կոնկրետ գործողություններով գնաճը զսպել եւ բերել տրամաբանական չափերի: Հայաստանում կար էլիտա, որն ասում էր՝ բրինձ կբաժանենք ժողովուրդ ջան, կարտոշկա կբաժանենք: Մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք: Նախկին էլիտան ասում էր՝ ժողովուրդ ջան, ես կթալանեմ, ձեզ էլ մի բան կտամ, սուս կմնաք: Վերջում էլ ոստիկանությունով ու ԱԱԾ-ով կճնշեմ, որ տներից դուրս գալու հնարավորություն չունենաք: Չկա սոցիալական պայման բարելավելու այլ եղանակ, քան աշխատանքը: Նախկին քաղաքական էլիտային ձեռնտու չէր, որ մարդը աշխատի, վաստակի, որովհետեւ աշխատող մարդը քաղաքականապես ինքնուրույն է: Նրան հնարավոր չէ 5 հազար դրամ ընտրակաշառքով գնել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ որեւէ կասկած չունի՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է եւ այն հաջողելու է։

Տպել
4534 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)