Այս հարցին պատասխան չկա. միգուցե, հարցի առարկան էլ չկա

19/03/2019 schedule12:10

Զրուցակիցներիցս մեկն ասաց, որ երջանկության ապրումի մեջ տխուր մի բան կա, այնուամենայիվ: Գուցե անվերադարձ անցած-գնացածի վերհուշն է տխրության պատճառը: Այսինքն` մի բան, որ եղել է ու այլևս չի լինի առաջվա պես` ոչ տարածքը, ոչ մարդիկ և ոչ էլ դու: Երբ առաջարկեցի Արեգ Նազարյանին խոսել երջանկության մասին, ուզում էի, որպեսզի նա կրկներ ու մանրամասներ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում ասած միտքն այն մասին, որ երբ մարդը պարզապես նստած է, բոլորովին չի նշանակում, թե ծուլացած է և կամ ալարկոտ: Հնարավոր է` մարդը մտածում է, ի մի է բերում, շունչ է առնում և վերջապես, հանգստանում է: Ես չուղղորդեցի իմ զրուցակցին դեպի այն հունը, որն ինձ դուր էր եկել: Զրուցակիցս էլ գնաց այն հունով, որն ինձ հիշեցրեց այն միտքը, թե երջանկության մեջ տխուր մի բան կա:         

Երգիչ, երգահան Արեգ Նազարյան

Սկզբում ուզում էի ասել` կյանքն ինքնին արդեն երջանկություն է, երբ տիեզերական չափերով մի չնչին պահ կարող ես զգալ, լսել, տեսնել, շնչել... Հետո մտածեցի, որ կան մարդիկ, ում համար հենց այդ նույն զգալ-լսել-տեսնելը կարող է դժոխք լինել: Այս հարցին պատասխան չկա: Միգուցե, հարցի առարկան էլ չկա:

Անձնական երջանկություն.

Առաջ երջանիկ էի, երբ աշխատանքից հետո գնում էի սպորտի, նվագելու, ընկերներիս հետ գարեջուր խմելու: Հիմա երջանիկ եմ, երբ աշխատանքից հետո գալիս եմ տուն:

Մասնագիտական երջանկություն.

Ամեն անգամ երգի վերջին խոսքն ու նոտան գրելուց հետո երջանիկ եմ: Ամեն անգամ հանդիսատեսի աչքերի մեջ նայելիս երջանիկ եմ: Սրա համար չեմ սիրում մութ դահլիճներ, որտեղ լուսյերը միայն բեմի վրա են:

Հանրային երջանկություն.

Երջանիկ եմ, երբ ինձ իմ ժողովրդի հետ եմ զգում, երբ երկրի համար կարևորագույն պահերին ֆիզիկապես ձեզ հետ եմ, երբ երգս հնչում է ինձ համար գաղափարապես մոտ շարժումների երթերի ժամանակ:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երկրի երջանկությունը, երևի թե, աշխատանքի արդյունքն է` անհատական, ինչպես և կոլեկտիվ: Ճանաչել ինքն իրեն, ընդունել ինքն իրեն, աշխատել ինքն իր վրա: Եվ հարգել դիմացինին: Կկրկնվեմ` անհատական և կոլեկտիվ մակարդակներում: Սա է բանաձևը, իմ կարծիքով: Ինքնաճանաչ և դիմացինին հարգող անհատներից բաղկացած հասարակություն ունեցող երկիրը կլինի և' երջանիկ, և' բարի, և' հաղթող:

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
1963 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը