Ստաս Միխայլովի ներկայացուցիչն ընդգծում է, որ համերգը չեղարկված է, իսկ կազմակերպիչը՝ հերքում

Ստաս Միխայլովի երեւանյան համերգի շուրջ տարածված հակասական հայտարարությունները շարունակվում են: Նախորդ շաբաթվա վերջին երգչի թիմը տեղեկություն տարածեց, ըստ որի, Երեւանում ապրիլի 2-ին նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել, քանի որ կազմակերպիչ «К-Концерт» ընկերությունը չի կատարել համաձայնագրի կետերը: Նաեւ նշվել էր, որ տոմսերը կարելի է վերադարձնել այն վաճառակետեր, որտեղ դրանք վաճառվել են, ու հետ ստանալ գումարը: «К-Концерт»-ի տնօրեն Եվգենի Անսիֆերովը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պաշտոնական ծանուցում չեն ստացել չեղարկման մասին ու պարզաբանման համար դիմել են երգչի գրասենյակին:

«Մենք՝ որպես կազմակերպություն, որը պաշտոնական համաձայնագիր է կնքել համերգի կազմակերպման համար, պաշտոնական ոչ մի ծանուցում, որ ինչ-ինչ պատճառներով համերգը տեղի չի ունենալու, չենք ստացել: Այսօր պաշտոնական հարցում ենք ուղարկել Ստաս Միխայլովի գրասենյակ՝ հարցնելով՝ ինչու, ինչ հիմքով է նման տեղեկատվություն տարածվել: Սպասում ենք պատասխանի: Ոչինչ մեկնաբանել չեմ կարող, քանի որ ինքս եմ լրատվամիջոցներից իմացել, թե իբր միջոցառումը տեղի չի ունենալու»,- ասաց նա:

Անսիֆերովը ընդգծեց, որ տեղեկատվությունն իրենց համար անակնկալ է եղել: Նաեւ ասաց, որ կազմակերպչական աշխատանքները դեռ շարունակվում են: Նշեց, որ իրենք դեռեւս անում են այն, ինչով զբաղված էին նաեւ մինչեւ հայտարարությունը:

«Տոմսերը վաճառվում են, գովազդը շարունակվում է: Մենք մեր կողմից շարունակում ենք անել այն, ինչ անում էինք: Կրկնում եմ՝ ոչ մի պաշտոնական տեղեկություն չենք ստացել»,- ասաց նա:

Միխայլովի թիմից հակառակն են ասում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երգչի տնօրենը՝ Տաբրիզ Շախիդին, ընգծեց, որ համերգի չեղարկման մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը ճիշտ է ու որ կազմակերպիչներն այդ մասիննախապես իմացել են:

«Բոլոր լրատվամիջոցներն արդեն գրել են իմ պաշտոնական հայտարարությունը: Նրանք (խմբ. նկատի ունի կազմակերպիչներին) մեզանից ծանուցում են ստացել հայտարարությունից 2 օր առաջ, սա մեկ: Եվ տոմսարկղերն էլ այդ օրվանից դադարել են տոմսերի վաճառքը»,- ասաց նա:

Միխայլովի երեւանյան համերգի գովազդները սկսել էին մի քանի ամիս առաջ: Այն ներառված էր երգչի՝ Ես եւ Դու» խորագիրը կրող համերգային շրջագայության մեջ: Պետք է տեղի ունենար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արժեին 5-60 հազար դրամ: Կազմակերպիչները նշում էին, որ նա պատրաստվում է 20 երգ կատարել՝ սիրված եւ ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաեւ նոր գործեր: Շրջագայության ընթացքում նա պետք է հանդես գա ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Եվրոպայում՝ Պրահայում, Ցյուրիխում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Լոնդոնում, Միլանում եւ այլն:

Տպել
1349 դիտում

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ