Առողջ քուն ունենալու համար կարեւոր է պահպանել քնի հիգիենան. Առողջապահության նախարարություն

Ամեն տարի մարտի ամբողջական երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր: Այս տարի այն նշվում է մարտի 15-ին:

Քնի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու առողջ քնի կարևորությանը, քնի հիգիենայի կանոնների պահմանմանը և քնի խանգարումների մասին տեղեկությունների տարածմանը։ Քնի խանգարումների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ բուժել, սակայն քչերը գիտեն այդ մասին կամ դիմում  մասնագետի օգնությանը։

Այս ոլորտում Հայաստանում ակտիվ գործում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիան (ՔԽՀԱ), որն ամեն տարի անդրադառնում է քնի հիմնախնդրին: Ասոցիացիայի կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացվել է «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում»  հետազոտությունը` հարցման միջոցով, որին մասնակցել են քաղաքային և գյուղական համայնքների, բարձրադիր և ցածրադիր բնակավայրերի բնակիչներ։

Տեղեկությունը հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը, որտեղ շարունակվելով նաեւ նշվում է.

Հետազոտության մեջ ներառվել են 18-ից բարձր տարիքի թվով 1001 մասնակից։ Նախապես պատրաստված կամավորների կողմից ուսումնասիրվել են հիմնական խանգարումները՝ ներառյալ անքնությունը, անհանգիստ ոտքերի համախտանիշը, քնի վարքային խանգարումները և այլն։

Առողջ քուն ունենալու համար շատ կարևոր է պահպանել քնի հիգիենան` վարքային դրական սովորությունները:

Ներկայացնում ենք քնի հիգիենայի հետևյալ կանոնները.

1.   Պետք է ունենալ քնելու և արթնանալու հստակ ռեժիմ: Սա նշանակում է, որ կարևոր է քնել և արթնանալ միևնույն ժամերին, անկախ այն բանից՝ աշխատանքային օր է, թե հանգստյան:

2.   Քնելուց 2 ժամ առաջ պետք է խուսափել նյարդային համակարգը կամ հոգեհուզական դաշտը ակտիվացնող գործողություններից: Խորհուդ չի տրվում ունենալ ֆիզիակական ակտիվություն քնելուց առաջ:

3.   Պետք է խուսափել քնել ցերեկային ժամերին: Սա հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ անքնություն ունեցողների վրա:

4.   Խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին օգտագործել կոֆեին պարունակող ըմպելիքներ և ուտելիքներ` սուրճ, թեյ, կոկա-կոլա, շոկոլադ:

5.   Երեկոյան ժամերին պետք չէ օգտագործել դժվար մարսվող ուտելիք:

6.   Ալկոհոլը բացասաբար է ազդում քնի որակի վրա: Այն նպաստում է գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալուն և առավոտյան քնից չբավարարված լինելուն: Ուստի, պետք չէ օգտագործել ալկոհոլ հատկապես երեկոյան ժամերին:

7.   Անհրաժեշտ է քնել մութ սենյակում, ինչը նպաստում է քնի հորմոնի` մելատոնինի, արտադրմանը մեր օրգանիզմում:

8.   Պետք է ձգտել ունենալ ոչ աղմկոտ քնելու միջավայր:

9.   Կարևոր է հետևել սենյակային ջերմաստիճանին, քանի որ ոչ ցուրտ պայմանները, ոչ էլ բարձր ջերմաստիճանը նպաստավոր չեն քնելու համար:

10. Խորհուրդ է տրվում քնելուց մեկ երկու ժամ առաջ հրաժարվել սմարթֆոններից և այլ սարքերից, քանի որ դրանք ընկճում են քնի սկսվող գործընթացը։

Տպել
3394 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան