Նարեկ Զեյնալյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

15/03/2019 schedule20:20

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ:

Նարեկ Զեյնալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին: Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը ԱԺ պատգամավորին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր անձի: Նարեկ Զեյնալյանը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:

Հանդիպման վերջում, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով այլև ջերմ միջավայրով:

Տպել
2123 դիտում

Կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին. վարչապետի խոսնակ

Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը վարձատրության առումով եղել է բավականին արդյունավետ․ ոստիկանապետ

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Վանաձորում 60-ամյա կինը իրեն Փամբակ գետն է նետել. փրկարարները կարողացել են փրկել նրա կյանքը (լուսանկարներ)

Ոչ այնքան կարեւոր է, թե որքան ֆինանսներ են օգտագործվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել․ Ատոմ Ջանջուղազյան

Պարզվում են Երեւանի 29-ամյա բնակչի ինքնասպանության հանգամանքները. նշանակվել են փորձաքննություններ

2 նոր նշանակումներ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակում

Պետական բյուջեն անվտանգություն է. մենք վճարում ենք անում բյուջե՝ անվտանգություն ապահովելու համար. վարչապետ (տեսանյութ)

Արցախի ԱԺ նորնաշանակ նախագահն ընդունել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ անդամներին

Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի

Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը, մյուսներին հորդորում եմ հեռացնել. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին

Գավառի սպանությունով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ. ներգրավվածների ընդհանուր թիվը 30 է. ՔԿ

Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին

Օլիմպիական խաղերի կայանալու կամ չկայանալու մասին որոշում կլինի 2021թ. գարնանը

Վարչապետը ոստիկանությունից պահանջում է բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ ուժ կիրառել

Քարտերով անկանխիկ գործարքների կշիռը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ 55.9%

Հայաստանում մասնավոր լաբորատորիաները սկսել են կորոնավիրուսի հակամարմինների թեստեր անել՝ պարզելու՝ մարդը վարակված եղել է

Վարչապետի որոշմամբ Շաքե Մեժլումյանն ազատվել է պաշտոնից

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա

Ոստիկանության Արտաշատի բաժնի 2 նախկին պետի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիքի համար. ՀՔԾ