Կապամոնտաժվե՞ն արդյոք Հրազդանի կիրճի ռեստորանները․ թեժ քննարկում

Երեւանի կենտրոնում՝ Օպերայի շրջակայքում, սրճարանների ապամոնտաժումը հապճեպ չի իրականացվում, քանի որ տնտեսվարողները դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից տեղյակ էին ապամոնտաժման ծրագրի մասին։ Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, տնտեսվարողները, տեղեկացված լինելով իրենց հետ հողի վարձակալության պայամանագրի քաղաքապետարանի միակողմանի խզման մասին, այս ընթացքում որեւէ բան չեն արել իրենց գույքն այնտեղից տեղափոխելու համար։ «Ուստի քաղաքապետարանն ինքն է սկսել ապամոնտաժման աշխատանքները», - նշում է Հովհաննիսյանը։

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ընթացքում մարտի 14-ին տեղի ունեցած բախումներին անդրադարձել են «Հոդված 3» ակումբում: Քննարկմանը ներկա էին Երևանի ավագանու Լույս խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը, Հայաստանի Հելսինկյան կեմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում մեկնաբանություն տրվեց մարտի 14-ին տեղի ունեցած հավաքի, ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման վերաբերյալ:

Ապամոնտաժումը չպետք է լիներ այդ ձևով, նշում է Անի Խաչատրյանը, որի կարծիքով, տնտեսվարողների հետ պետք էր անցկացնել հանդիպումներ, առաջարկել այլընտրանքներ։ «Մեկ կամ երկու օր առաջ պետք է տեղեկացնեին կատարվելիքի մասին, որ մարդիկ հոգեպես ևս պատրաստ լինեին։ Այս քայլերի կատարման պարագայում այդքան ուժեղ հակազդեցություն չէր լինի», - նշում է նա:

Նրա խոսքով՝ փորձեր կատարվել են հանդիպում ունենալ պատկան մարմինների հետ, սակայն ոչինչ տեղի չի ունեցել և հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված կարծիքը, թե հանդիպումներ կազմակերպվել են՝  չի համապատասխանում իրականությանը:

Հանդիսանալով միջնորդ կողմ՝ Խաչատրյանը տեղեկացված է․ «Չի բացառում՝ ծանուցումներ եղել են, սակայն թաղապետին պետք է տեղյակ պահեին տարածք մտնելու մասին: Այնուամենայինիվ, լարվածություն կա, տնտեսվարողները ցանկացել են հանդիպել քաղաքապետի հետ, բայց դա եւս տեղի չի ունեցել», - ասաց նա՝ հավելելով, որ ինչ վերաբերում է ապամոնտաժման ծրագին, ապա պետք է դրան ենթարկվեն բոլոր պուրակներն ու այգիները, որտեղ բետոնապատ տարածքներ կան։

«Մի քանիսը հեռացնելով ոչ մի դրական արդյունքի հնարավոր չէ հասնել: Խոսքը Օպերային հարակից  5 սրճարանի մասին է», - ասաց նա՝ ողջունելով այս առումով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ Երեւանի բոլոր պուրակներն ու այգիները, որտեղ սրճարաններ ու բետոնապատ տարածքներ կան, պետք է մաքրվեն:

Թե որքանով է իրականանալի քաղաքապետի խոստումը դժվար է ասել։ Ավետիք Իշխանյանը կասկածում է եւ հարց բարձրացնում․ «Արդյոք քաղաքապետի ասածը նշանակում է, որ ապամոնտաժվելու են Օպերային հարակից ու Օղակաձեւ այգում կառուցած բոլոր սրճարանները, ինչպես նաեւ Զանգվի ձորում (Հրազդանի կիճում) տեղակայված բոլոր ռեստորանները»։  

«Իմ քայլ» դաշինքի ցուցակով ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքապետարանը որեւէ անօրինական քայլ չի կատարել։ «Այն, ինչ տեղի է ունենում, շատ պարզ է՝ մենք ժամանակին զավթված հանրային տարածքները վերադարձնում են երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին», - ասաց նա։

Ի հակադրում հնչեցված կարծիքների նա փաստեց, որ իրենց քաղաքական թիմը չի աշխատում առանց տեսլականի և քաղաքապետը չի փորձում շրջանցել խնդիրներն ու ծրագրերի իրականացումը: «Չի բացառում, որ տեղի ունեցածը շատ քաղաքական ուժեր օգտագործեցին հարթակը ի օգուտ իրենց հռետորաբանության՝ մենք ենք հասարակությունը, սա անօրինական հիմք է ՝ ստեղծելով լարված մթնոլորտ», - ասաց նա:

«Խմբակցությունը աշխատում է հօգուտ հանրության գերակա շահի և մնացած ապամոնտաժման աշխատանքները կկատարվեն բանակցությունների արդյունքում»,- ասաց նա: «Այս փուլում սրճարանները շարունակում են իրենց աշխատանքները՝ քանդման աշխատանքները ժամանակատար են, սակայն քաղաքապետարանը հաստատակամ է իր որոշումներում», - հավելեց նա:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քաղաքապետարանի գործողություններում «հեղափոխական շտապողականություն» է նկատում։ «Սա շտապողականություն էր, ապամոնտաժումը պետք է լիներ մեղմ: Մենք սիրում ենք ավելի շատ քանդել. 2000 ականներին քանդվեց ակադեմիայի շենքը և կառուցվեց եկեղեցի: Ինձ մոտ նույն զգացողությունն է՝ տեսնելով երեկվա կատարվածը: Մեր գնահատականն այն է, որ հավաքը ինքնաբուխ էր. ոստիկանական ուժերը գերազանցում էին ցուցարարներին, զանգվածը քիչ էր՝ 100 հոգի», - ասաց նա:

Ինչ վերաբերում է՝ արդյոք ոստիկանական ուժերի եւ ցուցարարների գործողությունները իրավաչափ էին, Իշխանյանը նշեց․«Ցուցարարների փողոց փակելու վերաբերյալ ուզում եմ հիշեցնել օրենքներից մեկը, ըստ որի՝ ցուցարարները 6 ժամ իրավունք ունեն փակել փողոցները ՝ իրենց պահանջները ներկայացնելու նպատակով: Մեղադրանքները, որոնք ներկայացնում էին ոստիկանները՝ օրինական պահանջներին չենթարկվելու հիման վրա՝ իրավաչափ չէր», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ բոլոր բանախոսները ոստիկանական ուժերի գործողությունների մեջ դրական փոփոխություն են նկատում։ «Բիրտ ուժ ցուցարարների նկատմամբ ինչպես նախկինում էր լինում, չկիրառվեց», - ասաց Իշխանյանը, որի հետ համաձայնեցին մյուս երկու բանախոսները։ «Պետք է փաստել, որ լրատվամիջոցները ազատ էին աշխատում, ինչը բացակայում էի նախկինում», - ընդգծեց Ավետիք Իշխանյանը:

Տպել
2196 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ