Վրիպակ ունեցա. մեղադրանքը վիրավորվածի, ոչ թե զոհվածի մասով էր, նոր բացահայտումներ կլինեն. Լոռու մարզպետ

14/03/2019 schedule23:36

«Ի սկզբանե առաջնորդվելով պաշտոնական գործունեության հետ կապված խնդիրները անձնական դաշտ չտեղափոխելու հստակ գործելաոճով, զերծ կմնամ Լոռու նախկին մարզպետի սեռային դիտարկումներին համապարփակ գնահատական տալուց, իսկ վերջինիս ի պաշտոնե կատարած աշխատանքի գնահատականը պարբերաբար տալիս են ինձ դիմող քաղաքացիներն ու վերջինիս ենթակայությամբ աշխատած աշխատակիցները ամենագունեղ պատմություններով, որոնց մի քանիսի մասին դեռ առաջիկայում կլսենք»: 

Ի պատասխան Լոռու նախկին մարզպետ Արթուր նալբանդյանի գրառման, ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ շարունակելով ներկա եւ նախկին մարզպետների հեռակա բանավեճն ու իր կողմից բարձրաձայնված մեղադրանքները:

Մարզպետի գրառումն ու հրապարակած փաստաթղթերը ներկայացնում ենք ստորեւ.

Ինչ վերաբերում է մարզպետի ֆոնդից կատարված հատկացման արդյունքում ապրիլյան պատերազմի մասնակցի հարազատին փաստաթղթային ձևակերպմամբ 50.000, իսկ առձեռն՝ 30.000 դրամ տրամադրելու մասին տեղեկատվությունը հրապարակային դարձնելով նախաքննական գաղտնիք բացահայտելու մասին վերջինիս պնդումներին, հարկ եմ համարում նշել, որ տիրապետելով առավել մեծ ծավալով տեղեկատվության, հրապարակել եմ դրա մի փոքր մասը միայն՝ զերծ մնալով որևէ մանրամասն նշելուց և որևէ նախաքննական գաղտնիք բացահայտելուց: 

Նախաքննական գաղտնիքի տարրեր այս դեպքում, պարունակում է նախկին մարզպետի գրառումը, ով մատնանշել է համայնքը, որի բնակիչը ստացել է տվյալ սոցիալական աջակցությունը:

Եվ քանի որ արդեն իսկ համայնքը մատնանշված է և բոլորը գիտեն, որ խոսքը Ջրաշեն համայնքի մասին է, առանց նախաքննական գաղտնիքի տարրեր ներկայացնելու հրապարակում ենք այն փաստաթուղթը, որը հավաստում է, որ «առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ.-ի ապրիլ ամսվա ընացքում ՀՀ Լոռու մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձիք շահադիտական դրդումներից ելնելով ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ...-ի անվամբ ելքագրված դրամական օգնության ԳՈՒՄԱՐԸ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԻՏԱՎՈՐՈՒՅԱՄԲ, իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող «ՀՀ Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն ստացած քաղաքացիների» ցուցակում ԿԵՂԾԵԼՈՎ ...-ի մոր ստորագրությունը, վերջինիս հատկացրել են տրամադրվելիք 50.000 ՀՀ դրամից պակաս՝ 30.000 ՀՀ դրամ գումար, ապա բովանդակությամբ ԿԵՂԾ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են Լոռու մարզպետարան...», .... ուստի որոշվել է դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով:

Ապրիլյան պատերազմի մասնակցին հատկացված գումարի կեղծման հիմքով քրեական գործի հարուցման մասին այս ողջ պատմությունը իմ՝ առաջնագծում ծառայածիս համար չափազանց ցնցող էր ու զարմանալի: Միտքը, որ Լոռիում հնարավոր է արյան գնով հայրենիքը, հողը, երկիրը պաշտպանած զինվորին, սպային հատկացվելիք գումարից գողացած լինեն, ինձ երեկվանից հանգիստ չի տալիս: 

Ու թերևս դա է պատճառը, որ հայրենիքի պաշտպանից գողանալուն վերաբերող այս դեպքով տեխնիկական վրիպակ ունեցա. գողանալու մեղադրանքը ապրիլյան պատերազմում վիրավորված, բայց բարեբախտաբար, ողջ մնացած զինծառայողի մասով է: Եվ սակայն կա՞ արդյոք էական տարբերություն, վիրավորի՞, թե զոհվածի ընտանիքից են գողացել: Չէ՞ որ երկուսն էլ կռվել ու պաշտպանել են հող հայրենին՝ արյան, կյանքի գնով:Իհարկե՝ ոչ:

Վստահ եմ, հարուցված քրեական գործն իր բնականոն հունով կգնա և կարճ ժամանակ անց ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ կհրապարակվի: 
Ինչպես միշտ, այս դեպքում ևս ի տարբերություն որոշ այրերի, զերծ մնալով թե Լոռու նախկին մարզպետին, թե որևէ այլ պաշտոնյայի անձնական մեղադրանք կամ անձնական վիրավորանք հասցնելուց, վստահեցնում եմ, անկախ նրանից, դա որոշներին դուր է գալիս, թե՝ ոչ, ես շարունակելու եմ իմ որդեգրած սկզբունքային աշխատելաոճը ուղղված Լոռու մարզում օրինականության հաստատմանը, արդյունավետ աշխատանքային միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, որակյալ աշխատակիցներով համալրմանը՝ անկախ սեռից, տարիքից, կուսակցական պատկանելիությունից: 

Լոռին օրինապաշտության ու տնտեսական հեղափոխության ճանապարհին է ու այդ ընթացքն այլևս անկասելի է...

Իսկ առջևում դեռ կլինեն նոր ու առավել հետաքրքիր բացահայտումներ ինչպես մարզպետարանը ներկայացրած/ներկայացնող որոշ անհատների, այնպես էլ մարզային ենթակայության կառույցների ու դրանց տնօրենների գործունեության մասին»:

Հիշեցնենք, որ Անդրեյ Ղուկասյանը այսօր հայտնել էր, որ վերջերս դիմել է Լոռու մարզային դատախազություն՝ ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները:

Մարզպետը հայտնում էր, որ առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:

Լոռու նախկին մարզպետի արձագանքը շատ չէր ուշացել:

Վերջինս պատասխան գրառմամբ հայտնել էր, որ որոշ մարդիկ ի վերջո պետք է դադարեն իրենց հեղինակության բարձրացման փորձերը այլ մարդկանց հեղինակազրկելու միջոցով: Դա իրենց մոտ չի ստացվի: Նա նշում էր, որ մարզպետը հավանաբար միտումնավոր է կեղծ լուրեր տարածում կամ լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվությանը, քանի որ խոսքը վերաբերել է միայն Ջրաշեն համայնքից իբր ապրիլյան քառօրյայում զոհ ունեցող մեկ ընտանիքի: «Վստահեցնում եմ ձեզ՝ ապրիլյան քառօրյայում Ջրաշեն համայնքից, փառք Աստծո, զոհեր չենք ունեցել»,-գրել; էր Արթուր Նալբանդյանը:

Տպել
2338 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում