ՀՀ կանանց շախմատի ընտրանին աշխարհի թիմային առաջնությունն ավարտեց կրելով 6-րդ պարտությունը

Հայաստանի կանանց շախմատի հավաքականն աշխարհի թիմային առաջնությունն ավարտեց պարտությամբ: Այսօր՝ մարտի 14-ին, վերջին՝ 9-րդ, տուրում զիջեց հյուրընկալող երկրին՝ Ղազախստանին: Պարտվեց 1:3:

Առաջնությունում Հայաստանը պարտվել է նաեւ Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին ու Ուկրաինային: Ոչ-ոքի է խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ: Հաղթել է միայն Եգիպտոսին: Արդյունքում 10 հավաքականների մեջ 4 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը՝ նույնքան միավոր ունեցող Հունգարիային գերազանցելով լրացուցիչ ցուցանիշներով:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Նրանք հանդես էին գալիս մարզիչ Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ:

Մրցաշարը Ղազախստանում՝ Աստանայում, մեկնարկել էր մարտի 4-ին: Ավարտվել է այսօր: 100%-անոց արդյունքում՝ բոլոր 9 տուրերում հաղելով, չեմպիոն է դարձել Չինաստանը, որը վաստակել է 18 միավոր: 14 միավորով 2-րդն է Ռուսաստանը: Լավագույն եռյակը 12 միավորով եզրափակել է Վրաստանը:

Տպել
928 դիտում

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են

Ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ. Արտավազդ Վանյան

Վաղը կխոսեմ այն մասին, թե ինչ պետք է անել միասին, որ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացվեն. ԿԳՄՍ նախարար

Փոխվարչապետը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ ելույթ ունեցել

Հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին փակ կլինի

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը

Գանգատների դեպքում պացիենտները բերվում են պոլիկլինիկա․ ԱՆ-ը ներկայացրել է ասիմպտոմ անձանց հսկողության կարգը

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին

Red Wings ավիաընկերության այսօրվա Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով

Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել՝ ցանկապատից կախված վիճակում, խոշտանգված