Երևան
0 °C
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 13-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունել է Միրոսլավ Լայչակի այցը Երևան՝ այն կարևոր համարելով հատկապես այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում ԵԱՀԿ ներկայացվածությունը Հարավային Կովկասում հասցվել է նվազագույնի: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին և համագործակցելու բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ օրակարգի հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին համագործակցության ոգով դիմագրավելու կարևորությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս առումով երկուստեք կարևորվել է ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը:
Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սլավակյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, քաղաքական երկխոսության առավել ընդյալնման ուղղությամբ համատեղ գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում դեսպանություն բացելու Սլովակիայի որոշումը: Երկուստեք ընդգծվել է, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը:
Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր
ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր
Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)
2020 թվականին պրոթեզավորվել է Արցախի և Հայաստանի գրեթե 850 քաղաքացի
Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման
Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է
Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը
ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»
Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում
«Այբ» կրթական հիմնադրամը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան
Ոստիկանության կրթահամալիրում տրվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)
«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները քննարկել են պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը
Հաստատվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը
Բնակարան Երեւանի Կենտրոնում, հողամաս, 2 ավտոմեքենա․ Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը
Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. Վահան Քերոբյան
Գրահրատարակչության ոլորտում առաքման նոր սակագներ կգործեն. քննարկում ԿԳՄՍՆ-ում
Ինչ ունեցվածք ունի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը
Հակակոռուպցիոն կոմիտեի տնօրենին նշանակելու է վարչապետը, սա մեզ համար անընդունելի է. Անի Սամսոնյան
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ (լուսանկարներ)
Գյումրիում, Իջևանում, Վանաձորում մտահոգիչ պատկեր է արձանագրվել. ԱԱՏՄ
Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովները քննարկել են 2021 թվականի ծրագրերն ու անելիքները
«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման երեւանյան առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Կիրականացվի ԶՈՒ պատվո պահակային վաշտի զորակոչիկների ընտրություն. ցանկացողները պետք է դիմեն զինկոմիսարիատներ
2021-ին Երեւանում հնարավոր կլինի գործարկել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան
Արթուր Աբրահամի կարիերայի 10 հիշարժան դրվագները․ նա հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
COVID-19 պատվաստանյութերի անհավասար բաշխման պատճառով աշխարհը գտնվում է բարոյական անդունդի եզրին
Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Ալինա Նիկողոսյան
Դուք շարունակում եք կատարել դեկորատիվ բարեփոխումներ․ ԱԺ-ում քննարկվեց հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագիծը
Վարորդ-սանիտար Հովիկ Մուսայելյանը, բարդ իրադրությունում վտանգելով կյանքը, տեղափոխել է վիրավոր զինծառայողներին
© 2021 Հայկական ժամանակ