Այլընտրանքային տարածք կառաջարկվի Օպերայի հարեւանությամբ գործող սրճարաններից միայն մեկին

Երեւանի քաղաքապետարանը այսօր սկսեց Օպերային թատրոնի հարակից տարածքի առաջին գոտին սրճարաններից ազատելու գործընթացը, ինչի մտադրության մասին հայտարարել էր դեռ հունվարի սկզբին: Այդ հատվածը նախատեսվում է կանաչապատել եւ, ինչպես քաղաքապետարանն էր նշում, վերադարձնել երեւանցիներին:

Քաղաքապետարանի աշխատակիցներն առավոտյան սկսել էին սրճարանների գույքը դուրս բերել տարածքից: Մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժելու համար անհրաժեշտ հոսանքը սրճարանի սեփականատերերը հրաժարվել էին տրամադրել: Մի քանի ժամ անց տարածք տեղափոխվեց հոսանքի գեներատոր: Բայց այն այդպես էլ գործի չգցվեց: Աշխատանքները կասեցվեցին՝ սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով երեկոյան հանդիպում անցկացնել քաղաքապետարանում:

«Դեպքի վայրում» իրավիճակը բավական լարված էր: Սրճարանների որոշ սեփականատերեր ու աշխատակիցներ պարբերաբար վիրավորանքներ էին հնչեցնում իշխանությունների հասցեին, ափսոսանք էին հայտնում հեղափոխությանը մասնակցելու համար, միացնում էին այդ օրերին հնչած երգերը՝ դրա տակ ենթատեքստ դնելով, իրենք էլ երգում էին, պարում, նաեւ կոնյակ խմում: Հայտարարում էին, թե քաղաքապետարանի այս նախաձեռնության հետեւանքով 300 մարդ դառնալու է գործազուրկ: Հետաքրքրվում էին, թե այդ մարդիկ կարո՞ղ են գնալ քաղաքապետարանի աշխատակիցների տանը ապրելու: «Ծառե՞րը պետք է ուտենք»,- նախատեսվող կանաչապատման դեմ էին բողոքում նրանք ու նաեւ խոստանում վնասել, բենզին լցնել ու վառել այդ կանաչը:

Սրճարանների սեփականատարերը կամ նրանց փաստաբանները վստահեցնում էին, որ տեղի ունեցողն ապօրինի է եւ որ քաղաքապետարանն այս քայլին դիմելու իրավական հիմք չուներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդում էին հակառակը: Ամեն դեպքում, քաղաքային իշխանության գործողություններից բողոքող կողմը դատական գործեր չի հարուցել: Այսօր տարածքից դուրս էին բերվել «Ատլանտիկ» եւ «Մոնտալ» սրճարանների գույքը: Հողային աշխատանքներ էին սկսվել նաեւ «Ռիչ» սրճարանին պատկանած խաղահրապարակում: Հաջորդ հերթում «Ջազվե»-ն էր:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ Օպերայի հարակից այդ տարածքում սրճարանային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կառաջարկվեն այլընտրանքային տարածքներ՝ քաղաքի այլ հատվածներում: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ այդպես կվարվեն միայն սրճարաններից մեկի՝ «Մոնտալ»-ի դեպքում, որովհետեւ սա տվյալ ընկերության միակ սրճարանն է, իսկ մնացած բոլոր դեպքերում տվյալ բինզնեսով զբաղվող ընկերություններն ունեն այլ սրճարաններ եւս: Լրագրողների հետ զրույցում նա ուշագրավ տեղեկություն հայտնեց: Օրինակ բերելով ապամոնտաժման ենթակա սրճարաններից մեկը, որի սեփականատերերն ու աշխատակցիները բողոքի ցույցեր էին անցկացնում, նկատեց, որ այդ տարածքը՝ ավելի քան 100 քմ, վարձակալվում է ամսական ընդամենը 90 հազար դրամով: «Երեւի դուք տեղյակ եք շուկայական գներից: Դե հիմա համեմատեք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը: Նրա խոսքն, ըստ ամենայնի, վերաբերում էր «Անտլանտիկ» սրճարանին:

Օպերայի թեժ կետ էր ժամանել նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա ասաց, որ սկզբունքորեն դեմ չէ սրճարանների ապամոնտաժմանը եւ տարածքի կանաչապատմանը, բայց եթե դա վերաբերի այնտեղ գործող բոլոր սրճարաններին: Մինչ այդ, Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ մյուս գոտիներում տեղակայված սրճարանները ապամոնտաժելու հարց օրակարգում չկա:  

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով խնդրին, նախ հիշեցրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Այնուհետեւ քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ 

«Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, եւ այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։ Ուզում եմ մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր, ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մեր քաղաքի բնակիչների ցանկությունից»,- գրել է Կարապետյանը եւ հետգրությամբ ավելացրել. «Ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետեւանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միեւնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում»։

Նկատենք, որ սեփականատարերը դժգոհում էին նաեւ Հակոբ Կարապետյանի հիշատակած «ողջամիտ ժամկետ» ձեւակերպումից: Ընդգծելով դրա անորոշությունը՝ նկատում էին, որ օրինակ իրենք ողջամիտ ժամկետ ասելով հասկանում են 2027 թվականը, քանի որ նախկինում ձեռք էին բերել մինչեւ այդ ժամկետը աշխատելու իրավունք:

Տպել
5029 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին