Արցախը մի ժամանակ եղել է բանակցային կողմ, եւ հետեւաբար այդ ֆորմատն ընդունելի է եղել շահագրգիռ կողմերի համար․ Ա․ Դավոյան

Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների՝ Արցախում տեղի ունեցած նիստը կարեւորագույն հարցերի պատասխաններ տվեց։ Այս մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Պատգամավորը նշեց, որ նիստի սկզբում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը եւս շատ հարցերի պատասխանեց, եւ այն ուղղված էր ոչ միայն միջազգային հանրությանը, Ադրբեջանին, այլ նաեւ ՀՀ այն քաղաքացիներին ու քաղաքական ուժերին, որոնք ամեն օր ասում են, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «հողերը հանձնել»․

«Այս հայտարարությունը ուղղված էր նաեւ մարդկանց, որոնք զբաղված են Արցախն Ադրբեջանին հանձնելու թեմայի շուրջ դատարկ քննարկումներով, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնք ամեն օր իրենց ուղիղ եթերներով, հարցազրույցներով համոզում են, թե հիմա հողերը կհանձեն։ Քիչ է մնում՝ երդվեն, որ Նիկոլ Փաշինյանը վաղը հանձնելու է Արցախը»,-մեր զրույցում ասաց Արփի Դավոյանը։

Նա նկատեց, որ ելույթի առաջացրած արձագանքները դեռ կտեսնենք, որովհետեւ դա մեկ օրվա համար չէր, այլ երկար ժամանակվա համար մեսիջներ էր պարունակում՝ ուղղված հարցի շահագրգիռ բոլոր կողմերին։

Նիկոլ Փաշինյանը ԱԽ իր ելույթում ասաց, որ Ադրբեջանի ժողովուրդը նույնքան խաղաղասեր է, որքան Արցախի ժողովուրդը։ Սրա հետ մեկտեղ, հայտնի է, որ Ադրբեջանում դեռ վաղ տարիքից քաղաքացիներին ներկայացնում են, թե Արցախն ադրբեջանական տարածք է, եւ որ հայերն իրենց թշնամի են։ Մեր հարցին, թե արդյո՞ք սա չի հակասում Փաշինյանի վերոնշյալ պնդմանը, եւ Ադրբեջանի ժողովուրդն իսկապե՞ս խաղաղասեր է, Արփի Դավոյանը պատասխանեց․

«Չկա ժողովուրդ, որը խաղաղասեր չլինի, որովհետեւ պատերազմը դեռեւս ոչ մեկին երջանկություն չի բերել։ Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը թշնամի է, դրանք պրոպագանադա են միայն, համզոված եմ, որ չկա ժողովուրդ, որը խաղաղասեր չլինի, հետեւաբար նաեւ ադրբեջանցիները»։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ պատգամավորը նկատեց, որ այն գրեթե ստանդարտ հայտարարությունների շարքից էր, որոնք ամեն անգամ Ալիեւ-հայկական կողմ բանակցություններից առաջ լինում են․

«Տվյալ դեպքում Փաշինյանի հետ հանդիպումից առաջ տարածել են գրեթե սովորական հայտարարություն, որտեղ, այո, կային քննարկման ենթակա հատվածներ, որտեղ կոչ են անում, հորդորում են հետեւել մինչ այժմ ամրագրված սկզբունքներին, եւ այլն, բայց պետք չէ նաեւ այդ հայտարարությունից հետեւություններ անել, որ նորից գալիս ենք այն կետին, որ հիմա հողերը հանձնելու են»։

Մեր հարցին, թե կարո՞ղ ենք ինչ-որ ժամանակահատված նախանշել, որից հետո Արցախը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Արփի Դավոյանն ասաց, որ դա մեկ ամսում լուծելու հարց չէ, բայց ոչ էլ տարիների․

«Չեմ կարծում, թե մի քանի տարի կշարունակվեն այս ձեւաչափի բանակցությունները, սակայն ոչ էլ մեկ ամսում լուծելիք հարց է։ Բայց որ Արցախը դառնալու է բանակցային կողմ, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում բանակցային գործընթացը փակուղի է մտնում։ Պետք է փաստել, որ Արցախը մի ժամանակ եղել է բանակցային կողմ, եւ հետեւաբար այդ ֆորմատն ընդունելի է եղել շահագրգիռ կողմերի համար։ Արցախի՝ բանակցություններին մասնակից դառնալուն խոչընդոտելը հակասում է դրան»,-եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Տպել
3632 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ