Աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչեւ այս տարվա մայիսի 1-ը թույլատրելուց հետո ժամկետի երկարաձգում այլեւս չի լինելու

ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս 2019 թվականի մայիսի 1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլեւս չի լինելու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» նախագծի քննարկմանն ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ժամկետների վերաբերյալ հարց ուղղեց նախարարին՝ ասելով, որ նշված ժամկետներից հետո հնարավոր է, որ լինեն քաղաքացիներ, որոնք ցանկանան մեքենաներ ներմուծել․ «Ես ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ այս որոշումից հետո ժամկետների փոփոխություն չի լինելու»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը նշեց` որ, այո, հարցը սկզբունքային է դրված, եւ այս պահին ընդամենը փորձում են կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել եւ նախկին օրենքի վերաբերյալ թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալ: «Հետեւաբար դրանից հետո օրենքի որեւէ փոփոխություն չի նախատեսվում»,-նշեց Հակոբ Արշակյանը:

Տպել
1649 դիտում

ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Լուիս Սուարեսը տեղափոխվում է «Ատլետիկո», Ալվարո Մորատան՝ «Յուվենտուս»

«Զվարթնոց» տաճարում մեկնարկեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (ուղիղ)

Րոպեներ անց Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան

Անկախության տոնակատարությանը նվիրված համերգ Զվարթնոց տաճարում. Տիգրան Գալստյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Անկախության տոնի կապակցությամբ Երևանում կազմակերպվել են մարզական և մշակութային միջոցառումներ. ՊՆ

Նոր Ամանոս գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում. Ջաստին Թրյուդոյի ուղերձը

Արթիկի գերեզմանատանը հայտնաբերվել է գերեզմանափորի դին

Վարորդի եկամուտը քչացել է, չի աշխատի, ծնողներն էլ խառը դրության մեջ են. 3 գյուղի աշակերտներ դպրոց հասնելու խնդիր ունեն

Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «Հայաստանի անկախության օր». քաղաքապետ

Վանաձորում 2 մանկապարտեզ չի վերաբացվել, 1-ի գործունեությունը դադարեցվել է. բուժքրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թաթան երգ կնվիրի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբին

Անկախության 29-րդ տարեդարձի առիթով 5 մարզչի շնորհվել է վաստակավորի պատվավոր կոչում

3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից. հայ մարզիկները նաև ռեկորդային ցուցանիշներ են սահմանել

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

Հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում

Շարքային Դավիթ Խաչատրյանը շնորհավորում է Հայաստանի անկախության օրվա առթիվ եւ կատարում «Մարտիկի երգը» (տեսանյութ)

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Տավուշի մարզին պատճառվել է մոտ 146 մլն դրամի վնաս. Ռաֆայել Վարդանյան