Հայ-թուրքական սահմանին Շիրակի մարզպետն ու վարչական ղեկավարը հսկա եռագույն են տեղադրել

Հայ-թուրքական սահմանում, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկովում վաղ լուսաբացից հայոց եռագույնն է ծածանվում: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Լուսանկարը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքի էջիցԼուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքի էջից

3x9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր: «Այսօր կրկին հայ-թուքրական սահմանում, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց այն: Դրոշը տեղադրվել է եկեղեցու մոտ: Տարածքը հատուկ է ընտրված»,- ասում է Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:Լուսանկարը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքի էջից

«Եկեղեցու մոտ է դրված եւ ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են, թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երեւում մեր եռագույնի ֆոնին: Թուրքերը ոչ իրանց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք: Երբ որ էդ դրոշը կանգնեցրեցինք, ես շատ հուզվեցի, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արեւմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց: Ես էսօր ընդգծեցի, ցուցադրեցի մոտավոր սահմանը Հայաստանի: Բայց դա գնալու է դեպի առաջ ժամանակի ընթացքում: Ես ուղղակի սա դրեցի, որ իմանաք, որն է սահմանը, դուք պիտի պահեք-պահպանեք: Բայց, երբ փոխվեց իրավիճակը ու հանկարծ գյուղապետարանի դրոշը դառավ սահման, այ դուք պրոբլեմ կունենաք բոլորդ, ես էլ Ձեր հետ միասին: Դա շատ կարեւոր սիմվոլ էր հայկական սահմանի վրա: Իմ ծրագիրն ավելի մեծ էր, ավելի բարձր տեղ կար, ավելի տպավորիչ տեղ էր եւ ավելի մեծ մասշտաբների դրոշ է անհրաժեշտ: Էդ էլ արդեն հնարավորություններից կախված բան է: 5x10-ի վրա դրոշի մասին է խոսքը: Դա արդեն մի քիչ պետական մոտեցում է պետք, որ կարողանամ էդքան բարդ գործողություններ անեմ: Մի բան է ունենալը, մի բան՝ պահել-պահպանելը: էդ դրոշը տարին 3 անգամ պետք է փոխել պարտադիր, որովհետեւ մաշվում է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը:

 

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքի էջից

Խարկովը սահմանապահների կողմից հատուկ պահպանվող սահմանային գոտի է, որտեղ մեկ տատիկ է ապրում իր որդու հետ: Գյուղը Անիավանի կազմում է գտնվում:

Տպել
4351 դիտում

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քր. գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը

Տավուշում շրջվել է զինվորներին տեղափոխող «Կամազ»-ը. ժամկետային 7 զինծառայող է տեղափոխվել զին. հոսպիտալ. Shamshyan.com

Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին. ՀՖՖ

«Ազգերը տարբեր են, բայց զգայուն մարդը բոլոր տեղերում էլ նույնն է»

ԲԴԽ և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից կորոնավիրւսի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 14 մլն 740.000 դրամ

Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել և բերման ենթարկվել

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանք է կասեցրել. խախտվել է պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը

Վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել. գտնվել է նրանցից մեկի դին. «Արցախպրես»

Հրդեհ է բռնկվել Երևանի ամառանոցներից մեկում

Կասեցվել է «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոների աշխատանքը. ՇՎՏՄ

Նախկին «սահմանադրական կարգի» շահառուները

Երևանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք (տեսանյութ)

Գոշավանքի մոտակայքում մեքենան գլխիվայր շրջվել է. 28-ամյա տուժածը հոսպիտալացվել է

Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն ամփոփել է անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքները

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով արդեն 63 հազար արձանագրություն է կազմվել (տեսանյութ)

Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը

Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է վարորդներից մեկը