Ինչու քաղաքապետարանը չի կարողանում ներգրավել ավտոբուսների վարորդների. նրանք նախընտրում են տաքսիները

Ինչու «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի համար դժվար է գտնել վարորդական իրավունքի D կարգ ունեցող աշխատակիցների: Այն, որ դա լուրջ խնդիր է, հայտարարում էին քաղաքի նախորդ իշխանությունները: Բարդությունն առկա է նաեւ այսօր: Քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս տեղեկացրել էր, որ կան չշահագործվող եւ ամբողջովին նոր 70 ավտոբուսներ, որոնք դուրս են գալու երթուղիներ: Ավելի ուշ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանն ասաց, որ մեծ դժվարությամբ կարողացել է ներգրավել ընդամենը տասը վարորդի:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը կարծում է, որ վարորդները գերադասում են իրենց ապրուստը վաստակել տաքսի վարելով, քան թե փորձել D կարգ ձեռք բերել, որովհետեւ միեւնույն է, դա ավելի շատ եկամուտ չի երաշխավորում եւ աշխատանքն էլ ավելի ծանր է:

«D կարգի որակավորում ունեցող վարորդների քանակը բավական քիչ է, եւ նրանց մի մասն էլ ներգրավված են տաքսի մեքենաների աշխատանքներում: Ըստ երեւույթին, տաքսի մեքենաներով ֆինանսը ավելի հեշտ են աշխատում, քան թե հասարակական տրանսպորտով, որովհետեւ մենք գիտենք, որ հասարակական տրանսպորտը բավական ծանր աշխատանք է: Այնուամենայնիվ, մի բան փաստ է, որ այսօրվա դրությամբ երիտասարդ կադրերի ձգտում չկա դեպի հասարակական տրանսպորտը: Ավելի շատ ձգտում են տաքսի մեքենաներ վարել, քան թե հասարակական տրանսպորտ, որի պատճառով էլ հասարակական տրանսպորտի վարորդների քանակությունը գնալով պակասում է»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Նրա խոսքով, վարորդների սակավություն կա նաեւ միկրոավտոբուսային երթուղիներում, որտեղ նույնպես D կարգը պարտադիր է: «Այսօր մեր վարորդների շուրջ 60 տոկոսը կենսաթոշակի տարիքի անձինք են»,- փաստեց նա:

Խնդիրն, ըստ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի, կարող է լուծվել բարձր վարձատրության դեպքում, ինչն էլ իր հերթին կապված է մի շարք գործոնների հետ: «Ձեռնարկությունը պետք է լավ եկամտաբեր աշխատի, որ կարողանա աշխատավարձ բարձրացնել, իսկ այսօր մասնավոր հատվածում երթուղիները հիմնականում փակվում են»,- նկատեց նա:

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ: Նավասարդյանի խոսքով, ավտոբուսի վարորդների աշխատավարձը օրական կազմում է 4500-5000 դրամ, ամսական՝ 100000-120000 դրամ: Գումարած անհայտ չափի այն գումարը, որը կարող է մնալ՝ օրվա պլանը վճարելուց հետո:

Տպել
1990 դիտում

Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)

9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում

7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում

Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում

Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ

Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները

Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ

Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող

Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում

Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք

Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով

Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է

Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար

Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր

Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի

Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով

Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված

ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան

Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է

Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ