Տղամարդկանց եւ կանանց հինգ պահանջմունքները ամուսնության ոլորտում. դասը ծնողների բողոքն է առաջացրել

«Տղամարդկանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում. 1) սեռական բավարարվածություն, 2) հանգստի ուղեկից, 3) հմայիչ կին, 4) տնային տնտեսության վարում, 5) հիացմունք: Կանանց հինգ հիմնական պահանջմունքներն ամուսնության ոլորտում. 1) քնքշություն, 2) խոսելու, զրուցելու հնարավորություն, 3) ազնվություն եւ անկեղծություն, 4) ֆինանսական աջակցություն, 5) ընտանիքին նվիրվածություն»:

Մեջբերումը 10-րդ դասարանի հասարակագիտություն առարկայի դասագրքից է, որի վրա սոցցանցի իր էջում ուշադրություն է հրավիրել ծնողներից Զարուհի Հովհանննիսյանը եւ որը դրանից հետո արագորեն տարածում գտավ եւ արժանացավ քննադատությունների:

«Ես՝ որպես իրավապաշտսպան եւ հավասարության դիսկուրսի ակտիվ մասնակից, խտրականության դեմ պայքարող անհատ, իհարկե մտահոգված էի, որ դեռեւս մեր դասագրքերը խթանում են անհավասարությունը սեռերի միջեւ, գենդերային դերերի բաշխումը ընտանիքում ներկայացնում են բավական կարծրատիպային տեսանկյունից՝ նորից գերակա դերը տալով տղամարդուն: Շատ ստորադասված է կնոջ դերը, իսկ տղամարդունը կարծես ամեն ինչով գերակա: Դա առաջինը, իհարկե, նկատել էին իմ երեխաները, որոնք դասարանում սկսել էին բարձրաձայնել անհավասարության իրենց պատկերացրած տարբերակը եւ հանդիպել էին քննադատության ե՛ւ ուսուցչի կողմից, ե՛ւ աշակերտների, որոնք հենց կարծրատիպային պատկերացում ունեն ընտանիք ինստիտուտի մասին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց Զարուհի Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, որոշիչը դասագիրքն է եւ ուսուցիչներին վերապատրաստելիս դասարգրքում գրվածը մատուցվում է որպես վերին ատյանի ճշմարտություն, իսկ աշակերտների քննադատական մոտեցումը չի խրախուսվում: «Գենդերային կարծրատիպերի դեմ պայքարը, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների համար պայքարը պետության կողմից ստանձնած պարտավորություն է, եւ նաեւ գոյություն ունեն օրենքներ դրանց համար, բայց դասագիրքը, փաստորեն, մեկ դար առաջ հրապարակված կամ ուսումնասիրված արդյունքների վրա է հենվել»,- փաստեց մեր զրուցակիցը:

Խնդրո առարկա դասը բավական ծավալուն է եւ այնտեղ հանդիպում են նաեւ այսպիսի մտքեր. «Նոր դարի ու հազարամյակի սկիզբը միայն ժամանակային սահման չէ, այն նաեւ մարդկային քաղաքակրթության զարգացման նոր փուլ է նշանավորում: Աշխարհը փոխվում է արագընթաց եւ անկանխատեսելիորեն: Փոխվում են նաեւ շատ արժեքներ ու ավանդական պատկերացումներ, այդ թվում՝ ընտանեկան դերերի եւ հարաբերությունների մասին», «Համերաշխ ընտանիքը կարող է ինքը կարգավորել դերային հարաբերությունները, օրինակ՝ նրանք կարող են փոխադարձ համաձայնությամբ որոշակի ժամանակով փոխել դերերը կամ որեւէ դեր համատեղ կատարել: Նման փոխհամաձայնությունը նույնպես ընտանեկան երջանկության գրավականն է»:

Մասնավորապես վերջինին անդրադառնալով՝ Զարուհի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ օրինակ դա չի՞ հավասարակշռում թվարկված պահանջմունքների հնգյակները: «Դե գիտե՞ք, կարծրատիպը տալուց հետո եթե ասում ես՝ կարող են այդպես անել, դա նշանակում է՝ քիչ թե շատ նվազեցնում ես ընտրության հնարավորությունը: Եթե տաս նաեւ տարբեր այլ ընտրություններ եւ նշես տարբեր ընտրությունների այդ հնգյակները, միգուցե: Բայց այստեղ մեր խնդիրն է նաեւ սերունդներին տալ պատկերացումների հնարավորինս հստակ սխեմաներ: Եթե սխեման տրվում է այսպիսին եւ ասվում է, որ հետագայում կարող են կոնֆլիկտներ լինել անհամապատասխանության տեսանկյունից, արդեն խնդիր է առաջանում: Ամեն դեպքում երեխայի պատկերացումներում դա եղել է ու երեխան տանը սկսկել է խոսել դրա մասին, որ դասարանում ունեցել է կոնֆլիկտ պատկերացումների անհամապատասխանության»,- ասաց նա:

Կրթության ազգային ինստիտուտի հասարակագիտության մասնագետ Կարինե Հարությունյանը նկատեց, որ սոցցանցում հրապարակվել է նյութի միայն մի փոքր հատվածը եւ շրջանցվել է աշակերտներին ուղղված պահանջը՝ քննարկել դասի մեջ տեղ գտած մտքերը եւ դիրոքորոշում հայտնել դրանց վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկման համար առաջարկվող մյուս թեմաները: «Դասը ունի նպատակ, կառուցվածք եւ գործնական աշխատանքների մաս»,- արձանագրեց նա:

«Հոգեբանները տարբեր տեսություններ են ներկայացնում: Մենք չենք վերցնում ու ասում՝ սա է ճիշտը: Համեմատում ենք, համադրում ենք, վերլուծում ենք: Դասի տրամաբանությունն այն է, որ երեխաները կարողանան բանավեճ իրականացնել՝ հիմնավորելով մեր ազգայինը, մեր ավանդականը, իրենց կարծիքները, սոցիալական դերերի հավասարության սկզբունքը եւ վերլուծելու կարողություններ ձեռք բերեն: Մեջբերված այդ հատվածով տեսանելի չէ դասի կառուցվածքը, դա ընդամենը մի կտոր է, որտեղից դուրս են թողել ամերիկացի հոգեբանի անունն ու ասածը, ու ընդամենը ներքեւի մի պարբերությունն են նկարել»,- նշեց կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցը: Դասագրքի տվյալ հատվածում մեջբերված է ամերիկացի հոգեբան Ու. Ֆ. Հարլիի եզրակացությունները եւ մինչեւ կանանց ու տղամարդկանց հինգ պահանջմունքներին անդրադառնալը նշվում է, որ «Հարլին առանձնացնում է տղամարդկանց եւ կանանց հնգական հիմնական պահանջմունքներ, որոնց բավարարումն ապահովում է ամուսնության կայունությունը, իսկ անբավարարվածությունը հանգեցնում է կոնֆլիկտների՝ ընդհուպ ամուսնալուծության»:    

Տպել
2162 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան