Ներկայիս իշխանությունը սեփական լեգիտիմության համար Արցախի չլուծված խնդրի կարիքը չունի․ Ռուբեն Մեհրաբյան

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ, որտեղ վերջիններս ընդգծում էին այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ։ Համանախագահները կոչ էին անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: Այս հայտարարության շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին՝ թե՛ դրական, թե՛ բացասական սպասելիքներով։

Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

- Պարոն Մեհրաբյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կմեկնաբանեք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ինչ դրական կամ բացասական կողմեր ուներ այն։

- Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը ինչ-որ տեղ ամփոփում է դիվանագիտական ակտիվության այն ժամանակաշրջանը, որը հաջորդեց Հայաստանում իշխանության փոփոխությանը՝ թավշյա հեղափոխության հետեւանքով։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանության փոփոխությունը զգալի չափով քանդեց այն պարադիգման, որը գոյություն ուներ բանակցային գործընթացում՝ անցած քսան տարիների ընթացքում։ Եւ այս իմաստով, իհարկե, այս փաստաթուղթը շատ կարեւոր դիվանագիտական փաստաթուղթ է, բայց նաեւ զգալի չափով սահմանում է այս միջնորդական ջանքերի հաջորդականությունը, այսինքն՝ միջնորդներն այստեղ նաեւ իրենց շահերն են ուրվագծում՝ իրենց ջանքերի հետ կապված։ Այդ իմաստով է, որ 2009-2012 թվականներին ժամանակին արված առաջարկությունները նույնպես վերահաստատվում են այս փաստաթղթով։ Բայց պետք է նաեւ նշենք, որ այդ առաջարկություններին Ադրբեջանն այն ժամանակ էր ասել ոչ։ Մյուս կողմից այստեղ իհարկե բազմաթիվ հարցեր կան հայկական կողմի համար, բայց նաեւ կան մի քանի կարեւորագույն արձանագրումներ։ Այն, որ սրանով իսկ սահմանվում է, որ այդ բոլոր սկզբունքները կարող են դիտարկվել միայն որպես մեկ ամբողջություն, եւ չպետք է զբաղվել սելեկտիվ ընթերցանությամբ՝ այս սկզբունքները առաջ քաշել ընտրողաբար, այսինքն՝ որ սկզբունքը դուրդ կգա, այն էլ համարես առաջնային։ Մինչդեռ, Ադրբեջանի արտգործանխարարության հայտարարության մեջ մենք տեսանք, որ նրանք հենց դրանով էլ զբաղված են՝ ընտրողաբար ընթերցանությամբ (Ադրբեջանը հայտարարություն էր տարածել, որ իրենք ողջունում են ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունը, որը, իբրեւ, ազդանշան է Հայաստանի համար՝ այն առումով, որ համանախագահները կողմերին զսպվածության կոչ էին անում եւ անթույլատրելի համարում բանակցային ձեւաչափում փոփոխությունները,-հեղ․)։ Բացի դրանից, պետք է ասել նաեւ, որ սա խաչ է քաշում Լավրովի պլանի վրա։

- Ի՞նչ իմաստով է խաչ քաշում։

- Այն իմաստով, որ բանաձեւը՝ հող խաղաղության դիմաց, իսկ դա նշանակում է նաեւ հող ռուս-ադրբեջանական օդի դիմաց, պարզապես իրատեսական չէ։ Ու սա ոչ թե հայկական կողմի կապրիզն է, այլ պարզապես կապ չունի իրականության հետ։ Երկրորդն այն էր, որ ադրբեջանական կողմը, որն ասում է, թե սկզբից «մեր» հողերը տվեք, հետո նոր մնացած բաները կխոսենք ձեզ հետ, նաեւ սրանով ասվում է, որ դա էլ չի լինելու։

- Իսկ ո՞րն էր եռանախագահաների հայտարարության բացասական կողմը։

- Բացասական կողմն այն էր, որ հայկական կողմի ներկայիս դիվանագիտական ջանքերը՝ Արցախին որպես բանակցային կողմի կարգավիճակով վերականգնման վերաբերյալ, այս փաստաթղթով որակվում են որպես միակողմանի քայլեր եւ կոչ էր արվում ձեռնպահ մնալ դրանից։ Բայց սա որեւէ ձեւով չի կաշկանդում հայկական կողմին հենց այդ ուղղությամբ շարունակել ջանքերը՝ մի պարզ պատճառով․ այդ դեպքում թող մեզ բացատրեն՝ ինչպե՞ս են պատկերացնում ղարաբաղյան կոնֆլիկտի ելքը բանակցային գործընթացում, որում որոշվում է Ղարաբաղի ճակատագիրը՝ առանց Ղարաբաղի։ Եւ հայկական կողմի դիվանագիտական ջանքերը պետք է ուղղված լինեն ա՛յդ բացատրությանը հասնելուն, իսկ դա անբացատրելի է։ Այստեղ կարեւոր է նաեւ հայկական կողմի՝ բանակցության գործընթացին մասնակցելու մանդատի հարցը, որի մասին Փաշինյանը վարչապետ դառնալու հենց հաջորդ օրվանից խոսեց՝ մեկնելով Ստեփանակերտ։

- Այսինքն, ըստ էության, Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու վերաբերյալ վարչապետի պնդումից հետո համանախագահների նման հայտարարությունն անսպասելի չէր։

- Իհարկե, բնականաբար այն պետք է լիներ, բայց սա հայկական կողմին որեւէ ձեւ չի կաշկանդում։ Սա է խնդիրը․ մենք ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ ոչ։ Եթե մենք ուզում ենք լուծել, ապա այդ խնդիրը մեթոդաբանորոն լուծում չունի, եթե Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին, որովեհետւ խոսքը վերաբերում է Ղարաբաղի ճակատագրին։

- Հակառակ դեպքում մենք անդադար դոփելու ենք նույն այն տեղում, ինչ այս տարիների ընթացքո՞ւմ։

- Այո, մենք հասկանում ենք՝ այս 20 տարվա ընթացքում ինչ ունեինք, որ դոփում էինք տեղում։ Դրա իմաստն էլ այն էր, որ Ադրբեջանի իշխանության համար Ղարաբաղի չլուծված հարցը հանդիսանում է լեգիտիմության գլխավոր աղբյուրը, եւ այդպիսին էր դառնում նաեւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների համար։ Ներկայիս իշխանությունը սեփական լեգիտիմության համար Ղարաբաղյան չլուծված խնդրի կարիքը չունի, եւ այս կոնֆլիկտին մոտենում է որպես կոնֆլիկտ եւ ինքը՝ որպես շահագրգիռ կողմ՝ լուծում տալու համար։ Հետեւապես, մենք գործ ունենք երկու տարբեր իրականությունների հետ։

- Պարոն Մեհրաբյան, ադրբեջանական բանակն այսօրվանից լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում։ Ինչո՞վ է սա պայմանավորված եւ որքանով կապ ունի Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման հետ։

- Պաշտոնական Երևանը երկու խողովակով՝ Արտաքին գործերի նախարարություն եւ Պաշտպանության նախարարություն, իր վերաբերմունքը հայտնեց․ ես լիովրին կիսում եմ այդ մոտեցումը (ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասված էր․ «Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել եւ մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», եւ այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջեւ հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների»,-հեղ․)։ Ընդ որում՝ Ադրբեջանը դա անում է սեփական միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ։ Նաեւ պարզապես իր անպատասխանատու վարրքը դրսեւորով՝ այս մասշտաբի զորավարժությունների մասին նա պարտավոր էր տեղեկացնել ԵԱՀԿ անդամ բոլոր անդամ երկրներին, իսկ նա չի արել։ Եւ այո, սա քայլ է՝ ուղղված նրան, որ իբր Հայաստանի վրա ճնշում գործադրեն՝ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը մեզ փորձում է ցույց տալ, թե իբր որքան վճռական է տրամադրված։ Պետք է հասկանալ, որ հայակական կողմին դա վաղուց այլեւս չի տպավորում, եւ ադրբեջանական կողմն ուղղակի հերթական անգամ անպատասխանատու վարք է դրսեւորում, որի բոլոր հետեւանքները կմնան իրենց պատասխանատվության ներքո։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու ՀՀ Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին ներկա է լինելու նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Սա ինչո՞վ է պայմանավորված, եւ արդյոք նախկինում նման դեպք հիշո՞ւմ եք, երբ ՀՀ ԱԽ նիստը տեղի ունենա Արցախում։

- Գոնե ես չեմ հիշում, գուցե եղել է, բայց ես չեմ հիշում։ Կարծում եմ, որ սա քաղաքական առումով շատ կարեւոր քայլ է Հայաստանի իշխանության կողմից, Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից։ Սա էլ մեր վճռականության ցուցաբերումն է, որ՝ հանկարծ մտքներովդ չանցնի, որ Արցախի հաշվին Հայաստանն ինչ-որ առեւտրի է գնալու կամ տպավորվելու է Ադրբեջանի այդ զորավարժություններից ու հետ կանգնի սեփական եւ հայ ժողովրդի էքզիստենցիալ շահերը հետապնդելու նպատակից։

- Եւ չնայած պաշտոնապես հայտնում են, թե սա սովորական աշխատանքային այց է Արցախ, այնուամենայնիվ կարծում եք, որ կապ ունի վերջին զարգացումների հե՞տ։

- Իհարկե, սա պայմանավորված է ՄԽ համանախագահների հայտարարությամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ի անպատասխանատու հայտարարությամբ, Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններով, որը եւս մի դրսեւորում է այդ անպատասխանատվության։ Եւ այս քայլն ուղղված է նաեւ տարածաշրջանային կայունությանը եւ խաղաղությանը։ Հայակական կողմը ցույց է տալիս, որ եթե անհրաժեշտություն լինի, մենք եւս մեկ անգամ կպարտադրենք խաղաղություն։

- Պարոն Մեհրաբյան, ի վերջո զորավարժությունների, եռանախագահների հայտարարության ֆոնին ի՞նչ կարող ենք սպասել երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումից։

- Լավագույնը, որ կարող ենք սպասել, դա կոնտակտների շարունակականությունն է, այն մթնոլորտի պահպանումը, որը ձեւավորվել է Դուշամբեի, Դավոսի հանդիպումներից հետո։ Ի վերջո վերջին մի քանի ամսվա ընթացքում շփման գծում մարտական կորուստներ ոչ մի կողմից չկան, կարծում եմ՝ այս հիմքը պետք է պահպանել եւ շարունակել երկխոսությունը, բայց, մեծ հաշվով, մենք պետք է գիտակցենք մի բան․ նախքան Արցախի հարցի լուծումը՝ պետք է լուծել Ադրբեջանի հարցը, այն իմաստով, որ դա մեր տարածաշրջանի միակ եւ վերջին բռնապետությունն է, որը ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը։ Իսկ սա սպառնալիք է նաեւ եվրոպական անվտանգությանը, եւ հայկական կողմն այդ իմաստով դրսեւորել է իր խաղաղասիրական դիրքորոշումները, բայց ոչ՝ խաղաղություն ամեն գնով, այլ խաղաղասիրական ջանքերը, եւ դրանք, փաստորեն, այս խնդրի լուծման մաս են, այլ ոչ թե խնդրի՛ մաս, ինչպես Ադրբեջանը։ Շատ կարեւոր է լինել պատմության ճիշտ կողմում։

Տպել
3778 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի