Հայ 5 մարզիկներն ավարտեցին ելույթները համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում

Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները 2019 թ. համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում: Այսօր՝ մարտի 11-ին, ելույթ են ունեցել լեռնադահուկորդներ Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը: Ոլորավայրէջքում Հարությունյանը չի ավարտել ելույթը, իսկ Կարապետյանը որակազրկվել է:

Ավելի վաղ նրանք հանդես էին եկել հսկա ոլորավայրէջքում: Հարությունյանը կրկին չէր ավարտել ելույթը, իսկ Կարապետյանը 48-րդ տեղն էր գրավել:

Ավելի վաղ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 1.5 կմ ազատ ոճի մրցատարածությունում հաղթահարել էր որակովորման փուլը եւ 16 ուժեղագույն դահուկորդների պայքարում հասել մինչեւ կիսաեզրափակիչ։ Եզրափակիչ հասնել, սակայն, չէր կարողացել ու զբաղեցրել էր 11-րդ տեղը: 10 կմ ազատ ոճի հետապնդումով մրցատարածությունում նա զբաղեցրել էր 26-րդ տեղը: 10 կմ դասական ոճի դահուկավազքում էլ եղել էր 37-րդը:

Ունիվերսիադայում հանդես են եկել նաեւ հայ 2 գեղասահորդներ: Մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը 161.89 միավորով ելույթներն ավարտել էր 8-րդ տեղում: Կարճ ծրագրում նա զբաղեցրել էր 5-րդ տեղը (64.15 միավոր): Ազատ ծրագրում 97.74 միավորով եղել էր 10-րդը: Կանանց մենասահքում ոսկե մեդալ է նվաճեց ճապոնացի Մաի Միհարան (220.68 միավոր):

Տղամարդկանց մենասահքում Սլավա Հայրապետյանն ընդհանուր 214.30 միավորով գրավել է 9-րդ տեղը: Կարճ ծրագրում նա 78.73 միավորով եղել է 8-րդը, ազատ ծրագրում՝ 135.57 միավորով 10-րդը: Տղամարդկանց պայքարում ընդհանուր 273.54 միավորով առաջինն է եղել իտալացի Մատեո Ռիցոն:

Համաշխարհային ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը Ռուսաստանում՝ Կրասնոյարսկ քաղաքում, մեկնարկել են մարտի 2-ին: Կավարտվեն 12-ին:

Տպել
596 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ