Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը չի կայացել. մասնակիցների մեծ թվի պատճառով այն կերկարաձգվի եւս 20 օրով

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը հետաձգվել է: Մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր այսօր՝ մարտի 11-ին, սակայն Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթողի որոշման կայացման ժամկետը երկարացնել եւս 20 աշխատանքային օրով:

Նման որոշման պատճառը թերեւս մրցույթի մասնակիցների մեծ թիվն է (30 անձ): Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը: ՀՌՀ քարտուղարի փոխանցմամբ՝ վաղը՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ին մրցույթի մասնակիցները հերթով կհրավիրվեն հանձնաժողովի անդամների մոտ, ընդհանուր կզրուցեն, ավելի մանրամասն կծանոթանան յուրաքանչյուրի ներկայացրած ծրագրին, որպեսզի կարողանան ավելի հստակ պատկերացում կազմել:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը մարտի 4-ն էր: Հիշեցնենք, որ ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակվոր հանձնաժողովի նախագահն է կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Հանձնաժողովի կազմում են՝ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ ու ասմունքող Սարգիս Նաջարյանը եւ Հ1-ի ծրագրերի նախկին տնօրեն Մարատ Օրդյանը:

ՀՌՀ խորհուրդը մարտի 5-ի նիստի արդյունքում որոշում է կայացրել նաեւ կատարել լրացում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» եւ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգում՝ սահմանելով հետեւյալը. «Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող է երկարացվել եւս մինչեւ քսան աշխատանքային օրով»

Տպել
1930 դիտում

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)