Սիրիայում մեր հումանիտար առաքելությանը խորհրդարանական խմբով այցելելու մեր առաջարկը մերժվել է․ Էդմոն Մարուքյան

Կառավարությունը ձեւավորվել է Սահմանադրության խախտմամբ․ ՀՀ նախագահին հնգօրյա ժամկետում չեն ներկայացվել նախարարների թեկնածուները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս նման հայտարարություն արեց՝ անդրադառնալով ԱԺ քառօրյա նիստին եւ նշելով, որ նիստի ժամանակ կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի ժամանակ եւս տեղի է ունեցել Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի խախտում․

«Նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները իրավունք չունեին ընդհանրապես ներկա լինել դահլիճում եւ պատասխանել պատգամավորների հարցերին։ Բայց քառօրյայի ժամանակ նրանք ոչ միայն ներկա են եղել, այլեւ մոտեցել են ԱԺ ամբիոնին, պատասխանել պատգամավորների հարցերին»,-մասնավորապես նշեց Մարուքյանը։

ԼՀԿ խմբակցության ղեկավարը հայտնեց նաեւ, որ իրենք դիմել էին ԱԺ նախագահին եւ պահանջել, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խումբ ձեւավորի եւ Սիրիայում մեր հումանիտար առաքելությանն այցելի՝ պայմաններն ուսումնասիրելու նպատակով, սակայն իրենց պահանջը մերժվել է․

«Գիտեք, որ եթե երկրից զինվոր է դուրս գալիս, պետք է խորհրդարանի միջոցով վերահսկողություն լինի, սակայն խորհրդարանը շրջացնվել է, եւ առանց խորհրդարանի հաստատման՝ գնացել են։ Մեր այս առաջարկությունը մերժվել է, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերահսկողության այլ լծակներ լինեն։ Բայց չգիտեմ՝ ինչ լծակ կարող է լինել, հիմա ի՞նչ պետք է անենք պոստ ֆակտում, պոստ ֆակտում կարող էինք այցելել, բայց առաջարկությունը մերժվել է»,- հայտնեց Էդմոն Մարուքյանը։ 

Տպել
1402 դիտում

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ