Մինսկի խմբի համանախագահները փորձել են ամփոփել դեռեւս մինչեւ թավշյա հեղափոխությունը ձեւավորված օրակարգը․ Վ․ Վարդանյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն արտացոլում է Մինսկի խմբի համանախագահների կարծիքը։ Բանակցային գործընթաց է, կարող են հնչել տարբեր առաջարկներ, տարբեր մոտեցումներ, բայց Հայաստանի վարչապետի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բանակցային գործընթացի ու կարգավորման հիմքում պետք է լինեն այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի են Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը․

«Այս տեսանկյունից, իմ կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները պարզապես փորձել են ամփոփել դեռեւս մինչեւ թավշյա հեղափոխությունը ձեւավորված օրակարգը, եւ քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված են եղել այն ժամանակ։ Բանակցային գործընթացը շարունակվում է, դրա համար ընտրված է ՄԽ համանախագահների ձեւաչափը»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս ձեւաչափը նոր չէ, եւ նման հայտարարություններ էլի են եղել․

«Պետք չէ հայտարարության կոնտեքստից կտրել-առանձնացնել ինչ-որ հատված, եւ այն ներկայացնել հեղափոխական բնույթի հայտարարություն։ Այն կոչ է հակամարտության կողմերին, այն արտացոլում է մինչ այս տեղի ունեցած բանակացային գործընթացը, եւ հասկանալի է, որ հեղափոխությունից հետո մենք որոշակի ակցենտներ պետք է փոփոխենք»։

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ հայտարարությունն ունի դրական կողմ, եւ դա այն է, որ Մինսկի խումբը հակամարտության կողմերին կոչ է անում հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման սկզբունքներին։

Ըստ պատգամավորի՝ հայտարարությունը ե՛ւ մտահոգիչ է եւ՝ ոչ․

«Մտահոգիչ է, որովհետեւ լրացուցիչ ներքաղաքական լարվածություն է ստեղծել, մտահոգիչ չէ, որ խումբը խոսում է եւ մենք տեսնում ենք, որ աշխատանքները շարունակվում են։ Այդ խմբի հիմնական նպատակն է՝ հակամարտության կողմերին առաջարկել փոխադարձաբար ընդունելի ձեւաչափ»։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ խոսքը ոչ թե տարածքային վեճի, այլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացի մասին է, եւ եթե մենք ուզում ենք հարատեւ կայունություն եւ խաղաղություն, ընդունելի լուծում, մենք միանշանակ պետք է հաշվի առնենք Արցախի բնակչության ձայնը, դա ամենեւին բանակցությունների ձեւաչափ փոխել չէ, ինչպես մեկնաբանել են ՄԽ համանախագահները, այլ լիավորին տրամաբանական, որ Արցախի ժողովուրդը պետք է մասնակցի իր ինքնորոշման վերաբերյալ խնդրի կարգավորմանը։

Տպել
1615 դիտում

Դիլիջան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են Դիլիջանի բժշկական կենտրոն

ՖԻՖԱ-ն հրապարակել է լավագույնների թեկնածուների անունները

Վերջին տասնօրյակում կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել

Կրկնակի անպատասխանատու կլիներ իշխանությունը թողնել՝ հաշվի առնելով այն խնդիրների քանակը, որ ունենք․ Նազելի Բաղդասարյան

Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդ

ՀՀ Կառավարությունը գրեթե երկամսյա ընդմիջումից հետո հերթական նիստը կգումարի

Skilling Chess. Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Չկա՞, ոչինչ․ ԱՆ մասնագետը հորդորում է չտագնապել կորոնավիրուսով վարակվածներին նշանակված վիտամինները դեղատներում չգտնելով

Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել (լուսանկար)

Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրել են մեկի գլուխը, մյուսի՝ ականջը, ստորացրել, ծաղրել, ծեծել. դատախազությունը՝ Ադրբեջանի վայրագությունների մասին

Պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Արցախում հաշվառված եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող 328 հիվանդ դեղորայք է ստացել

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Դատախազությունն ունի բավարար ապացույցներ Ադրբեջանում հայ ռազմագերիների ու քաղաքացիների սպանության, խոշտանգման մասին

Դրամաշնորհ աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Չեխիայի կողմից Հայաստանին է նվիրաբերվել 100.000 բժշկական դիմակ և 43.000 ձեռնոց

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է ՀՀ Կառավարության հրաժարականը