ՀՀ են ժամանելու ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի համազեկուցողները. Մարուքյան

11/03/2019 schedule10:32

ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

Նա նշել է նաև, որ քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները և նոր ձևավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումները:

«Համազեկուցողները նախատեսում են ունենալ հանդիպումներ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաև արտաքին գործերի, արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ: Հանդիպումներ են նախատեսված Գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության պետի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

ՀՀ ԱԺ-ում համազեկուցողները նախատեսում են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պետաիրավական մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև այցի շրջանակներում նախատեսվում են անհատական հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ»,-գրել է պատգամավորը:

Տպել
517 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին