Գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել բնակարան ապօրինի մուտք գործելու դեմ պայքարը համակարգված դարձնելու ուղղությամբ

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում դրվել է 2019թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվող գողության դեպքերի դեմ պայքարն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելու խնդիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարածքային դատախազություններին տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, այդ թվում նաեւ՝ նշված հանցագործության համար ռիսկային գոտիների քարտեզագրման եւ այդ հատվածներում պարեկային ծառայություներն ուժեղացնելու, մարզպետարանների եւ համայնքային իշխանության մարմինների հետ համագործակցությամբ անվտանգության տեխնիկական միջոցների կիրառման ուղղությամբ  քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:  

Ի կատարումն գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը եւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը մարզպետների՝ համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանի եւ Հունան Պողոսյանի, մարզերի համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների  եւ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել են  խորհրդակցություններ:

Դրանց ընթացքում քննարկվել են նշված մարզերում արձանագրված բնակարանային գողության դեպքերի ավելացման պատճառները, այդ հանցատեսակի կանխարգելման բացահայտման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:

Ուսումնասիրությունները  վկայում են, որ 2018թ. Շիրակի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողության 91 դեպք, ինչը 20-ով կամ 28.2 տոկոսով ավելի է նախորդող տարվա ցուցանիշի համեմատ: Մտահոգիչ է համարվել հատկապես բնակարանային գողություններով բացահայտման ցուցանիշի անկումը՝ 2017թ. 49.3%-ի փոխարեն  2018 թ.-ին կազմելով՝ 22%:

Իսկ Սյունիքի մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 36 դեպք, որոնցից բացահայտվել է 8-ը կամ 22%-ը: Մինչդեռ 2017թ.-ին արձանագրվել է 18 դեպք, բացահայտվել՝ 7-ը կամ 38,8%:  Իսկ բնակարանային գողությունների մեծ մասը կատարվել են մարզերի խոշոր քաղաքներում:

Խորհրդակցությանը մարզի դատախազները, արձանագրելով բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարությունը՝ կարեւորել են բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքային ոստիկանության ակտիվ համագործակցությամբ համատեղ կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումը:

Ընդգծվել է այս հանցագործության տեսանկյունից ռիսկային համարվող բնակավայրերում՝ մասնավորապես ամառանոցային հատվածներում ոստիկանական հսկողությունն ուժեղացնելու, բազմաբնակարան շենքերի մոտակայքը եւ դրանց մուտքերը տեսախցիկներով զինելու, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:

Շիրակի մարզի դատախազությունում կայացած խորհրդակցության արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ առ այն, որ համայնքների պատասխանատուների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ կստեղծվի աշխատանքային հարթակ, որի շրջանակներում առաջիկա օրերին կհստակեցվեն առաջնահերթ տեղադրվելիք տեսախցիկների եւ կոդավորվող դռների քանակները: Արդյունքներից ելնելով՝  համայնքների ավագանիները կքննարկեն համայնքների բյուջեներից անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը:

Սյունիքի մարզի դատախազի կողմից հրավիրված խորհրդակցությանը համայնքների ղեկավարները նշել են, որ չնայած արդեն իսկ հաստատվել են բյուջեի ծրագրերը եւ ֆինանսական միջոցները բավարար չեն համայնքների ամբողջ տարածքում անվտանգության համակարգեր տեղադրելու համար, սակայն միջոցներ կձեռնարկեն հնարավորությունների սահմաններում փուլ առ փուլ կարգավորել առկա խնդիրը։ Մարզի դատախազը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում թիրախավորված ռիսկային հատվածներում անվտանգության համակարգերի տեղադրման հարցում առանձնակի հետեւողականություն է դրսեւորվելու: 

Տպել
2334 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին