Վրաստանից Հայաստան եկող ավտոմեքենայի թաքստոցներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 254 կգ ակրիլային լաքեր

09/03/2019 schedule11:47
 

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է՝ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:

Ուղեւորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ:

Կասկածելով, որ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ եւս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի բեռնախցիկից, պահեստային  անվադողի համար նախատեսված հատվածից, շարժիչի ծածկոցի տակից եւ կառավարման վահանակի միջից հայտնաբերվել են ընդհանուր քաշով 254կգ ակրիլային լաքեր եւ կարծրացուցիչներ։ 

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար: 

Տպել
1337 դիտում

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)