Հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ․ պատրաստվո՞ւմ է Փաշինյանի այցն Իսրայել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջիկայում կարող են այցելել Իսրայել։ Այժմ քննարկվում է նրանց այցի կազմակերպման եւ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու հարցերը։

Թերեւս այս նպատակով մարտի 4-ից 6-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել՝ հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Այցի մասին տեղեկատվությունը հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։ Հատկանշական է, որ այցը տեղի է ունեցել ՀՀ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցից օրեր առաջ, իսկ Իրանը Իսրայելի տարածաշրջանային գլխավոր հակառակորդն է։

ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը և Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Իսրայելի Պետության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և մամուլի ներկայացուցիչների հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ Իսրայելի կառավարության Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի, Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ալոն Ուշպիցի հետ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են նաև Իսրայելի ԱԳՆ  բազմակողմ, ՄԱԿ-ի, Եվրասիայի, պետական արարողակարգի, ռազմավարական և քաղծրագրավորման վարչությունների ղեկավարները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ քաղաքական և տնտեսական օրակարգն առավել զարգացնելու հնարավորությունները։

Մարտի 4-ին հայկական պատվիրակությունն այցելել է Յադ Վաշեմ Հոլոքոստի թանգարան և հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Իսրայել այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է հայ-իսրայելական ամենամյա մշակութային փառատոնի բացման արարողությանը:

Մարտի 5-ին տեղի են ունեցել հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այցի ժամանակ քննարկվել է Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հարցը՝ երկու երկրների միջև հարաբերությունները «հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի բերելու համար»։ Այս մասին The Jerusalem Post-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

Ի դեպ, պաշտոնական պատվիրակությունը Իսրայել էր եկել Հայաստանի վարչապետի Իրան այցից օրեր անց: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հարցմանն ի պատասխան նշել է՝ հայկական պատվիրակության Իսրայել այցը իրանականի հետ կապ չունի, ծրագրվել էր դեռևս անցյալ տարի, և արտգործնախարարությունների միջև ուղղակի պլանավորված խորհրդակցություններ են անցկացվել:

Այցի ավարտին խոսելով իսրայելական պարբերականի հետ՝ Հայաստանի ԱԳ փոխնախարարը չի թաքցրել՝ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի իր հակառակորդ Ադրբեջանին, սակայն այս հարցը նախապայման չի համարում Երուսաղեմի հետ հարաբերությունները բարելավելու համար:

Ադրբեջանը վերջին տարիներին շուրջ 5 միլիարդ դոլարի զենք է գնել Իսրայելից, շաբաթներ առաջ էլ հաղորդվեց նոր գործարքի մասին, որով Բաքուն առաջիկա երկու տարում Իսրայելից 13 միլիոն դոլարի հարվածային Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքեր կստանա:

Անդրադառնալով այս ռազմական համագործակցությանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը պետք է ոչ թե նախապայման դնի, այլ լավ հարաբերություններ ունենա Իսրայելի հետ ու փորձի զսպել նրան:

«Մե՛նք պետք է կարողանանք էնպես անենք, որպեսզի մենք էլ կարողանանք ունենանք այդ զենքերը: Պետք է մե՛նք ուժեղանանք: Մենք ուրիշի մասին ենք շատ խոսում, մե՛նք պետք է ուժեղանանք, մե՛նք պետք է դա կարողանանք: Ուրիշ բան, որ մենք այնքան մոտ լինենք մեր կոլեգաների հետ, մեր հրեա ընկերների հետ, որ ինչ-որ ձևով կարողանանք զսպել: Դա արդեն ցույց կտա ժամանակը», - ասաց դեսպանը:

Ըստ Արմեն Սմբատյանի՝ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Երուսաղեմում քննարկել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ առաջիկայում Իսրայել կատարելիք այցի հետ կապված կազմակերպչական հարցերը:

Տպել
3506 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան