ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել վերացնել Արցախ ամերիկացի պաշտոնյաների ուղեւորությունների խոչընդոտները

08/03/2019 schedule13:50

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեն բանաձեւ է ներկայացրել, որի նպատակն է ԱՄՆ-ի եւ Արցախի միջեւ անսահմանափակ ուղեւորությունների եւ բաց հաղորդակցության արհեստական խոչընդոտների վերացումը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձեւը ստացել է 12 կոնգրեսականի աջակցությունը՝ ներառյալ Ադամ Շիֆի, Ջեքի Սփիերի եւ Գուս Բիլիրակիասի:

Փաստաթղթում նշվում է, որ Պետքարտուղարության ներկայիս քաղաքականությունը սահմանում է «ուղեւորությունների եւ Միացյալ Նահանգների ու Արցախի միջեւ կապի կամավոր սահմանափակումներ՝ սահմանափակելով ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հսկողությունը եւ խոչընդոտելով հրապարակային երկխոսությանն ու բանավեճին, որոնք կարող են նպաստել խնդիրների, Արցախի հետ կապված կարգավիճակի եւ անվտանգության հարցերի խաղաղ կարգավորմանը»:

Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաներին թույլ տալ ազատորեն Արցախ մեկնել եւ շփվել արցախցի գործընկերների հետ: Փաստաթղթով կոչ է արվում Արցախի Հանրապետության ժողովրդական ճանապարհով ընտրված կառավարության լիակատար եւ ուղիղ մասնակցություն ԵԱՀԿ բոլոր բանակցություններին եւ նրա ապագային վերաբերող այլ բանակցություններին:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել:

Տպել
4513 դիտում

Գեղարքունիքի մարզի «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով

Երևանի Ազատության պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ես չեմ պատրաստվում ԼՂՀ բանակցություններում կիրառել ՀՀ ոչ մի նախորդ նախագահի բանաձեւ. վարչապետը՝ Արցախի հարցի մասին

Արդարադատության նախարարությունը կատարելագործում է հայտարարագրման ինստիտուտը

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի տեսակ կապ այժմ չկա. վարչապետ

Տարօրինակ կլիներ այս թեմայով Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծել. վարչապետը՝ Նժդեհի մասին հարցին ի պատասխան

«Մերսեդեսը» փախցրած ու վթարի ենթարկված տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14.5 հա տարածք

Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև 2020 թվականի գարուն. Փաշինյան

Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը