Ով դեմ է վերահսկողությանը, կարող է աշխատանքից ազատման դիմում գրել. փոխքաղաքապետը՝ բողոքող վարորդներին

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդները՝ շուրջ 200 հոգի, այսօր գործադուլ էին անում: Այս անգամ նրանց դժգոհության առիթը մեքենաներում տեղադրված եւ տեղադրվելիք տեսախցիկներն են (ինչպես նաեւ ուղեվարձի համար նախատեսված դրամատուփը):

Տեսախցիկներով վերահսկողություն է սահմանվել առայժմ միայն երկու ավտոբուսում՝ փորձնական: Հետագայում նախատեսվում է այդ սարքն ունենալ ընկերության բոլոր ավտոբուսներում:

Վարորդները դրան ընդդիմանում են՝ նշելով, որ տեսախցիկն իրենց համար լրացուցիչ լարվածություն է ստեղծում, հայտարարում են, որ կան առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ. մասնավորապես, դիսպետչերական կետերում չկան սանհանգույցներ, չունեն հանգստի սենյակ, կանգառներում բարձիթողի վիճակ է, եւ ավտոբուսները չեն կարողանում կանգառ մտնել, աշխատում են օրական 14 ժամ՝ 60-70 հազար դրամ աշխատավարձով եւ այլն:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը գործադուլի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ հիշեցրեց տրանսպորտի համակարգում առկա խնդիրներն ու բարեփոխումների անհրաժեշտությունը. երթուղային նոր ցանցի ներդրումը ժամանակ ու միջոցներ է պահանջում, եւ մինչ այդ հարկավոր են այլ լուծումներ: Քաղաքապետի տեղակալն ասաց՝ փոփոխությունները սկսում են իրենցից՝ նկատի ունենալով, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հարյուր տոկոս բաժնետերը Երեւանի քաղաքապետարանն է:

«Որպես այդ փոփոխությունների առաջնային քայլեր, երկու ավտոբուսներում ներդրվել են տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտա հետեւել վարորդի վարքագծին, միեւնույն ժամանակ՝ ապահովել ուղեւորների անվտանգությունը», «Մենք պետք է փոփոխություններ անենք, որպեսզի Երեւանի ավտոբուս ՓԲԸ-ն աշխատի շահույթով: Այն տրամաբանութունը, որ բոլոր պետական ՓԲԸ-ները պետք է մինուսով կամ զրոյով աշխատեն, ես չեմ ընդունում: Մենք պետք է ունենանք եւ ունենք այն տեսլականը, թե ինչպես ենք զարգացնելու մեր «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, որ այն լինի շահութաբեր: Ընկերությունը կարող է ոչ միայն տրանսպորտային երթուղու, այլ նաեւ այլ ավտոմեքենաների հետ հարակից այլ ծառայություններ մատուցելով ունենալ համապատասխան շահութաբերություն: Եվ այդ փոփոխությունները մենք, նորից եմ կրկնում, սկսել ենք «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ից», «Եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս, որ կանոնակարգվելու է, խնդիր չկա: Եթե համաձայն չեն նոր պայմաններին, իսկ նոր պայմանները ենթադրում են պատշաճ վերահսկողություն, կարող են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից: Բայց այն, որ պետք է ամեն ինչ կանոնակարգվի, դա փաստ է: Քաոս չի կարող տիրել: Խնդրում եմ, այդ փաստը բոլորը հաշվի առնեն: Եվ ինձ համար անհասականալի է՝ եթե ես թաքցնելու բան չունեմ, ինչու պետք է չուզենամ, որ ինձ վերահսկեն: Վերահսկողական համակարգեր դրված են համարյա բոլոր ոլորտներում»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

Նրան խնդրեցինք հստակեցնել՝ տեսախցիկների հիմնական նպատակը վարորդների պատշաճ վարքագիծ ապահովելն ու մասնավորապես չծխե՞լն է, ինչը նույնպես ընդգծել էր իր խոսքում, թե՞ դրամաշրջանառությունը: Եթե առաջինը, ապա մի՞թե դրա համար չկա ճանապարհային ոստիկանություն: Իսկ եթե երկրորդը, ապա ինչ խնդիր են տեսնում այդտեղ: Հայտնի է, որ վարորդներն օրական պլան են վճարում ընկերությանը, մնացած գումարը, փաստորեն, տնօրինում են իրենք:

«Ես ասեմ, որ ամբողջական է՝ ե՛ւ անվտանգության խնդիրն է... Դուք հիմա ասում եք՝ ոստիկաններն են ծխելու նկատմամբ վերահսկողություն սահմանում, բայց մենք չենք տարանջատում, թե այս պահի դրությամբ դա ում պատասխանատվության ներքո է: Դրանից տուժում են մեր քաղաքացիները, այդ իսկ պատճառով այդ պատասխանատվությունը մենք ինքներս ենք ստանձնում, որպեսզի վերահսկողություն իրականացնենք: Ու մենք կարող ենք նաեւ տուգանել վարորդին ղեկին ծխելու համար: Կարծում եմ՝ այս ընթացքում, երբ որ նայում ես հասարակության վերաբերմունքը տրանսպորտային համակարգի նկատմամբ, առաջին հեթին բողոքում են ոչ թե տրանսպորտի վատ վիճակից, այլ երեւի նրանից, որ վարորդները կոպիտ են խոսում, սափրված չեն եւ այլն: Միգուցե եւ սխալվում եմ»,- պատասխանեց Հրաչյա Սարգսյանը:

Նրան փոխանցելով վարորդների դժգոհությունը վերը թվարկված իրողությունների վերաբերյալ, հարցրինք՝ արդյո՞ք խնդիրների լուծումը չեն սկսել վերջից: «Առաջնահերթությունները բոլորի համար տարբեր են: Ես կարծում եմ՝ սա պակաս առաջնահերթ չէ: Իհարկե, այդ բողոքի մասին, որ խնդիրներ կան, տեղյակ ենք, ու այդ խնդիրները այնպես չէ, որ այս հինգ ամիսների ընթացքում են կուտակվել, ինչպես որ մենք խնդիրներ ունեցանք մանկապարտեզներում: Երբ որ հայտնվեցինք քաղաքապետարանում, հասկացանք, որ բազմաթիվ մանկապարտեզներ կան, որոնց կտուրն է ծակ, ջուր է ինչ-որ մի տեղից լցվում, պատուհաններին ապակի չկա, նմանատիպ բաներ: Այսինքն՝ խնդիրները կուտակված են եղել, եւ այդ խնդիրները պետք է մենք լուծենք: Ես կասեի՝ այդ հարցը, որ դուք բարձրացնում եք, կարծում եմ գտնվում է միեւնույն հարթության մեջ: Իհարկե, ինձ համար էլ է անհասականալի՝ ինչպես քաղաքապետարանը այս տարիների ընթացքում համապատասխան վայրեր չի նախատեսել, որպեսզի վարորդները կարողանան իրենց կարիքները հոգալ»,- նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե վարորդները օրական քանի ժամ են աշխատում եւ որքան է նրանց կայուն աշխատավարձը, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը միայն ասաց, որ տարբեր երթուղիներում աշխատանքային գրաֆիկը տարբեր է՝ օրական միջինը 9.5 ժամ: Վստահեցրեց, որ հավելյալ աշխատաժամանակի դիմաց նրանք լրացուցիչ վարձատրվում են: Նշեց նաեւ ավտոբուս վարելու համար անհրաժեշտ D կարգ ունեցող վարորդների սակավության մասին: Իսկ այն 70 ավտոբուսները, որոնց մասին ավելի վաղ հայտարարվել էր, թե անգործության մատնված են ու տարիներ շարունակ չեն շահագործվել, հիմա էլ ամբողջ այդ շարժակազմը երթուղիներ դուրս չի գալիս: Էլբակ Թարփոշյանը նկատեց, որ տարատեսակ գովազդների արդյունքում կարողացել է ներգրավել ընդամենը տասը վարորդ:

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը հայտարարեց, որ վարորդները դադարեցրել են գործադուլը, եւ տրանսպորտը կաշխատի անխափան: Ասաց, որ նրանց մոտ թյուրըմբռնում է եղել: Բայց բացատրվել է, որ տեսախցիկները միայն անվտանգության նկատառումով են եւ իրենց աշխատանքի հետ կապ չունեն:

Հ.Գ. Քաղաքապետի տեղակալը հերքեց տեղեկությունները, թե ավտոբուսներում տեղադրված սարքը ձայնագրում է վարորդներին: Ասաց, որ դրա տեսադաշտում ուղեւորները չեն լինելու: Նաեւ հավաստիացրեց, որ վարորդների եկամուտները չեն նվազի:

Տպել
3622 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա